Հայտնություն 20:1-15
20 Տեսա մի հրեշտակ, որ իջնում էր երկնքից և իր ձեռքում անդունդի բանալին+ ու մի մեծ շղթա ուներ։
2 Նա բռնեց վիշապին+՝ վաղեմի օձին+, որը Բանսարկուն+ և Սատանան+ է, ու կապեց նրան հազար տարով։
3 Նրան անդունդը+ գցեց, այն փակեց ու կնքեց, որ նա այլևս չմոլորեցնի ազգերին, մինչև որ հազար տարին լրանա։ Այս բաներից հետո նա պետք է կարճ ժամանակով ազատ արձակվի+։
4 Եվ տեսա գահեր+, նաև նրանց, ովքեր նստեցին դրանց վրա, և նրանց դատելու իշխանություն տրվեց+։ Տեսա նրանց*, ովքեր Հիսուսի մասին վկայելու և Աստծու մասին խոսելու համար կացնով սպանվել էին, ովքեր ո՛չ գազանին երկրպագեցին+, ո՛չ էլ նրա պատկերին+, և ովքեր իրենց ճակատներին ու ձեռքերին նշանը չընդունեցին+։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին+ հազար տարի։
5 (Մահացածների+ մնացած մասը չկենդանացավ, մինչև որ հազար տարին լրացավ)+։ Սա առաջին+ հարությունն է։
6 Երջանիկ+ ու սուրբ+ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ։ Այդպիսիների վրա երկրորդ մահը+ իշխանություն չունի+, այլ նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները+ կլինեն և նրա հետ կթագավորեն հազար տարի+։
7 Իսկ երբ հազար տարին լրանա, Սատանան ազատ կարձակվի իր բանտից։
8 Նա դուրս կգա, որ մոլորեցնի երկրի չորս անկյուններում գտնվող ազգերին՝ Գոգին ու Մագոգին, որպեսզի հավաքի նրանց պատերազմի համար։ Նրանց թիվը ծովի ավազի չափ է+։
9 Եվ նրանք դուրս եկան երկրի ողջ լայնքով ու շրջապատեցին սրբերի ճամբարը+ և սիրված քաղաքը+։ Բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց+։
10 Բանսարկուն+, որը մոլորեցնում էր նրանց, գցվեց կրակի ու ծծմբի լիճը, ուր արդեն գտնվում էին գազանն+ ու սուտ մարգարեն+։ Նրանք կտանջվեն օր ու գիշեր, հավիտյանս հավիտենից։
11 Ապա տեսա մի մեծ սպիտակ գահ և նրան, որ նստած էր դրա վրա+։ Նրա առաջից երկինքն ու երկիրը փախան+, և նրանց համար տեղ չեղավ։
12 Եվ տեսա մահացածներին՝ մեծերին ու փոքրերին+՝ կանգնած գահի առաջ, և գրքեր բացվեցին։ Մեկ ուրիշ գիրք էլ բացվեց. դա կյանքի գիրքն էր+։ Եվ մահացածները դատվեցին՝ ըստ իրենց գործերի՝ այդ գրքերում գրվածների համաձայն+։
13 Ծովն իր միջի մահացածներին տվեց, և մահն ու գերեզմանը* իրենց միջի մահացածներին+ տվեցին, և նրանցից ամեն մեկը դատվեց՝ ըստ իր գործերի+։
14 Մահն+ ու գերեզմանը* գցվեցին կրակի լիճը։ Կրակի լիճը+ երկրորդ մահն+ է։
15 Նա, ով գրված չէր կյանքի գրքում+, կրակի լիճը գցվեց+։