Հայտնություն 22:1-21
22 Նա ինձ ցույց տվեց կյանքի ջրի մի գետ+՝ բյուրեղի պես մաքուր, որ հոսում էր Աստծու և Գառան+ գահից
2 քաղաքի գլխավոր փողոցի* մեջտեղով։ Գետի այս կողմում և այն կողմում կյանքի ծառեր կային+, որ բերք էին տալիս տասներկու անգամ՝ ամեն ամիս տալով իրենց պտուղը+։ Եվ ծառերի տերևները ազգերին բուժելու համար էին+։
3 Քաղաքում այլևս ոչ մի անեծք չի լինի+, այլ Աստծու+ և Գառան գահը+ կլինի այնտեղ։ Նրա ծառաները սուրբ ծառայություն կմատուցեն նրան+,
4 և նրանք կտեսնեն նրա երեսը+, ու նրա անունը նրանց ճակատներին կլինի+։
5 Այլևս գիշեր չի լինի+, ու նրանք կարիք չեն ունենա ո՛չ ճրագի լույսի, ո՛չ էլ արևի լույսի, որովհետև Եհովա Աստված լույս կսփռի+ նրանց վրա, և նրանք կթագավորեն հավիտյանս հավիտենից+։
6 Եվ նա ասաց ինձ. «Այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ+։ Այո՛, Եհովան՝ Աստվածը, որ խոսում է+ մարգարեների+ միջոցով, ուղարկեց իր հրեշտակին, որպեսզի իր ծառաներին ցույց տա այն բաները, որ շուտով պիտի կատարվեն+։
7 Ահա շուտով գալիս եմ+։ Երջանիկ է նա, ով պահում է այս գրքի մարգարեության խոսքերը»+։
8 Ես՝ Հովհաննեսս, լսում և տեսնում էի այս բաները։ Եվ երբ լսեցի ու տեսա, ընկա հրեշտակի ոտքերի առաջ, որ երկրպագեմ+ նրան, որն ինձ ցույց էր տալիս այս բաները։
9 Բայց նա ասաց ինձ. «Զգո՛ւյշ եղիր։ Մի՛ արա այդ բանը։ Ես ընդամենը ծառայակից եմ քեզ ու քո եղբայրներին, որոնք մարգարեներ են+, նաև նրանց, ովքեր պահում են այս գրքի խոսքերը։ Աստծո՛ւն երկրպագիր»+։
10 Նաև ասաց ինձ. «Կնիք մի՛ դիր այս գրքի մարգարեության խոսքերի վրա, քանի որ նշանակված ժամանակը մոտ է+։
11 Նա, ով անարդարություն է գործում, թող շարունակի անարդարություն գործել+, և նա, ով կեղտոտ է, թող կեղտոտ էլ մնա+։ Բայց նա, ով արդար է+, թող շարունակի արդարություն գործել, և նա, ով սուրբ է, թող շարունակի սրբանալ+։
12 «Ահա շուտով գալիս եմ+, և այն վարձատրությունը+, որ ես տալիս եմ, ինձ մոտ է, որպեսզի ամեն մեկին հատուցեմ իր գործերի համեմատ+։
13 Ես եմ Ալֆան և Օմեգան+, առաջինը և վերջինը+, սկիզբը և վերջը։
14 Երջանիկ են նրանք, ովքեր լվացել են իրենց պատմուճանները+, որ իրավունք ունենան կյանքի ծառերից+ ուտելու և քաղաքի դարպասներով+ ներս մտնելու։
15 Սակայն դրսում են շները+, ոգեհարցները*+, պոռնիկները+, մարդասպանները, կռապաշտները և ամեն ոք, ով իր խոսքերով ու գործերով սիրում է ստությունը»+։
16 «Ես՝ Հիսուսս, իմ հրեշտակին ուղարկեցի, որ վկայություն տա ձեզ այս բաների մասին ժողովների օգտի համար։ Ես եմ Դավթի արմատն+ ու սերունդը+ և առավոտյան պայծառ աստղը»»+։
17 Ոգին+ ու հարսը+ ասում են՝ ե՛կ։ Եվ նա, ով լսում է, թող ասի՝ ե՛կ+։ Նա, ով ծարավ է, թող գա+, և նա, ով ցանկանում է, թող վերցնի կյանքի ջուրը ձրի+։
18 «Վկայում եմ ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը. եթե որևէ մեկը մի բան ավելացնի+ սրանց վրա, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները+, որոնք գրված են այս գրքում,
19 և եթե որևէ մեկը մի բան պակասեցնի այս մարգարեության գրքի խոսքերից, Աստված էլ նրա բաժինը կպակասեցնի կյանքի ծառերից+ ու սուրբ քաղաքից+, այն ամենից, որոնց մասին գրված են այս գրքում։
20 Նա, ով վկայում է այս բաների մասին, ասում է. «Այո՛, շուտով գալիս եմ»»+։
«Ամե՛ն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս»։
21 Թող Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը սրբերի հետ լինի+։