Հայտնություն 4:1-11

4  Այս բաներից հետո տեսա մի բացված դուռ երկնքում, և առաջին ձայնը, որ լսեցի, փողի ձայնի նման էր+, խոսում էր ինձ հետ ու ասում. «Ելի՛ր այստեղ+, և ես ցույց տամ քեզ այն բաները, որոնք պետք է տեղի ունենան»+։  Այս բաներից անմիջապես հետո ոգու զորության ազդեցությամբ մի գահ+ տեսա երկնքում+, և մեկը նստած էր գահի վրա+։  Նստողը նման էր հասպիս քարի+ ու թանկարժեք կարմիր քարի, և գահի շուրջբոլորը ծիածան+ կար, որը նման էր զմրուխտի+։  Այդ գահի շուրջբոլորը քսանչորս գահեր կային, և տեսա քսանչորս+ երեցներ+՝ նստած այդ գահերի+ վրա ու սպիտակ վերնահագուստներ հագած+, իրենց գլուխներին՝ ոսկե պսակներ+։  Եվ գահից կայծակներ+, ձայներ ու որոտներ+ էին դուրս գալիս։ Գահի առջև կրակով բռնկված յոթ ջահեր+ կային. դրանք Աստծու յոթ ոգիներն են+։  Իսկ գահի առաջ կարծես ապակե մի ծով+ կար բյուրեղի նմանությամբ։ Գահի մեջտեղը և գահի շուրջը չորս կենդանի արարածներ+ կային, որ առջևից ու հետևից լիքն էին աչքերով։  Առաջին կենդանի արարածը առյուծի+ էր նման, երկրորդը ցլի+ էր նման, երրորդը+ մարդու երեսի նման երես ուներ, իսկ չորրորդը+ թռչող արծվի էր նման+։  Չորս կենդանի արարածներից+ ամեն մեկը վեց թև ուներ+՝ դրսից ու ներսից աչքերով լի+։ Նրանք ցերեկ ու գիշեր առանց հանգիստ առնելու ասում էին. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Եհովա Աստված+՝ Ամենակարողը+, որ եղել է, կա+ և գալիս է»։  Երբ կենդանի արարածները փառք, պատիվ ու գոհություն+ էին մատուցում գահի վրա նստողին+, նրան, ով ապրում է հավիտյանս հավիտենից+, 10  քսանչորս երեցները+ ծնկի էին գալիս գահի վրա նստողի առաջ և երկրպագում+ նրան, ով ապրում է հավիտյանս հավիտենից, և իրենց պսակները գցում էին գահի առաջ ու ասում. 11  «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը+, պատիվը+ և զորությունը+, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները+, և քո կամքով+ նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին»+։

Ծանոթագրություններ