Հայտնություն 5:1-14
5 Գահի վրա նստողի+ աջ ձեռքում տեսա մի գիրք՝ ներսից ու դրսից գրված+ և յոթ կնիքով ամուր կնքված+։
2 Ապա մի զորեղ հրեշտակ տեսա, որ բարձր ձայնով հռչակում էր. «Ո՞վ է արժանի բացելու այս գիրքը և քանդելու նրա կնիքները»։
3 Բայց ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա և ո՛չ էլ երկրի տակ չկար գեթ մեկը, որ կարողանար բացել գիրքը կամ նայել նրա մեջ։
4 Եվ ես շատ լաց եղա, որովհետև ոչ ոք արժանի չեղավ գիրքը բացելու կամ նայելու նրա մեջ+։
5 Բայց երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր։ Ահա Առյուծը, որ Հուդայի ցեղից է+՝ Դավթի+ արմատը+, հաղթանակ է տարել+, ուստի նա արժանի է քանդելու յոթ կնիքները և գիրքը բացելու»։
6 Գահի մոտ+ ու չորս կենդանի արարածների և երեցների մեջտեղը+ տեսա կանգնած մի գառ+, որ ասես մորթված լիներ+, որը յոթ եղջյուր և յոթ աչք ուներ, և այդ աչքերը Աստծու յոթ ոգիներն են+, որ ուղարկվել են ամբողջ երկրով մեկ։
7 Նա գնաց ու գահի վրա նստողի+ աջ ձեռքից իսկույն վերցրեց այն։
8 Եվ երբ գիրքը վերցրեց, չորս կենդանի արարածներն ու քսանչորս երեցները+ ծնկի եկան Գառան առաջ։ Նրանցից ամեն մեկը քնար+ ուներ և ոսկե գավաթներ՝ խնկով լիքը։ Խունկը+ ներկայացնում է սրբերի աղոթքները+։
9 Նրանք մի նոր երգ էին երգում+՝ ասելով. «Արժանի ես վերցնելու գիրքը և բացելու նրա կնիքները, որովհետև մորթվեցիր և քո արյունով+ Աստծու համար+ գնեցիր+ մարդկանց ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից և ազգից,
10 և մեր Աստծու համար+ նրանց թագավորներ+ ու քահանաներ+ դարձրիր, և նրանք կթագավորեն+ երկրի վրա»։
11 Ես տեսա բազում հրեշտակներ, որոնք գահի, կենդանի արարածների ու երեցների շուրջն էին, և լսեցի նրանց ձայնը։ Նրանց թիվը բյուր բյուրավոր*+ ու հազար հազարավոր էր+,
12 որոնք բարձր ձայնով ասում էին. «Գառը, որ մորթվեց+, արժանի է ընդունելու զորությունը, հարստությունը, իմաստությունը, ուժը, պատիվը, փառքը և օրհնությունը»+։
13 Եվ լսեցի, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ+ և ծովում եղող ամեն արարած, այո՛, դրանցում եղող բոլորն ասում էին. «Գահի վրա նստողին+ և Գառանը+ լինի օրհնությունը, պատիվը+, փառքը+ և զորությունը հավիտյանս հավիտենից»։
14 Եվ չորս կենդանի արարածներն ասում էին՝ ամե՛ն։ Եվ երեցները+ ծնկի եկան ու երկրպագեցին+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «տասը հազար անգամ տասնյակ հազարներ»։