Հայտնություն 6:1-17
6 Երբ տեսա, որ Գառը+ յոթ կնիքներից մեկը բացեց+, լսեցի, թե ինչպես է չորս կենդանի արարածներից+ մեկը որոտի ձայնով ասում՝ ե՛կ+։
2 Եվ տեսա մի սպիտակ ձի+։ Նրա վրա նստողը+ մի աղեղ+ ուներ, և նրան մի պսակ տրվեց+։ Նա դուրս գնաց հաղթելով+ և մինչև վերջ հաղթելու համար+։
3 Երբ նա երկրորդ կնիքը բացեց, լսեցի, թե ինչպես է երկրորդ կենդանի արարածն+ ասում՝ ե՛կ։
4 Եվ մեկ ուրիշը դուրս եկավ՝ մի հրագույն ձի, ու նրա վրա նստողին թույլ տրվեց խաղաղությունը վերցնել երկրից, որպեսզի մարդիկ իրար մորթեն, և մի մեծ սուր տրվեց նրան+։
5 Երբ նա+ երրորդ կնիքը բացեց, լսեցի, թե ինչպես է երրորդ կենդանի արարածն+ ասում՝ ե՛կ։ Եվ տեսա մի սև ձի։ Նրա վրա նստողը կշեռք+ ուներ իր ձեռքում։
6 Եվ մի ձայն լսեցի, որ կարծես չորս կենդանի արարածների+ միջից+ լիներ, որն ասում էր. «Մի կապիճ* ցորենը՝ մեկ դինար*+, երեք կապիճ գարին՝ մեկ դինար, իսկ ձիթապտղի յուղին և գինուն մի՛ վնասիր»+։
7 Երբ նա չորրորդ կնիքը բացեց, լսեցի չորրորդ կենդանի արարածի+ ձայնը, որն ասում էր՝ ե՛կ։
8 Եվ ես տեսա մի դժգույն ձի, ու նրա վրա նստողի անունը Մահ էր։ Գերեզմանը*+ գնում էր նրա հետևից։ Նրանց իշխանություն տրվեց երկրի չորրորդ մասի վրա, որպեսզի սպանեն երկար սրով+, սովով+, մահացու հիվանդություններով ու երկրի գազաններով+։
9 Երբ նա հինգերորդ կնիքը բացեց, զոհասեղանի+ տակ տեսա բոլոր նրանց հոգիները+, որոնք մորթվել էին+ հանուն Աստծու խոսքի և իրենց վկայության+ գործի։
10 Եվ բարձր ձայնով աղաղակում էին՝ ասելով. «Մինչև ե՞րբ, սուրբ և ճշմարիտ+ Գերիշխա՛ն+ Տեր, քեզ պիտի զսպես, որ չդատես+ և մեր արյան վրեժը+ չառնես երկրի բնակիչներից»։
11 Նրանցից ամեն մեկին մի սպիտակ+ պատմուճան տրվեց ու նրանց ասվեց, որ մի քիչ ժամանակ ևս հանգստանան, մինչև որ նրանց ծառայակիցների ու եղբայրների թիվը լրանա, որոնք պետք է սպանվեն+, ինչպես որ իրենք էին սպանվել։
12 Եվ տեսա, որ երբ նա վեցերորդ կնիքը բացեց, ուժգին երկրաշարժ եղավ. արևը քրձի+ պես սևացավ, իսկ լուսինը արյան պես ամբողջությամբ կարմիր դարձավ+,
13 և երկնքի աստղերն ընկան երկրի վրա, ինչպես որ խակ թզերն են թափվում, երբ թզենին օրորվում է սաստիկ քամուց։
14 Երկինքը հեռացավ, ինչպես մի գալարվող գիրք+, և բոլոր լեռներն ու կղզիները շարժվեցին իրենց տեղից+։
15 Երկրի թագավորներն ու մեծամեծները, զորապետներն ու հարուստները, զորավորները և բոլոր ծառաներն ու ազատները թաքնվեցին քարայրներում և լեռների ապառաժներում+։
16 Նրանք լեռներին ու ապառաժներին ասում էին. «Ընկե՛ք մեզ վրա+ և թաքցրե՛ք մեզ գահի վրա նստողի+ երեսից և Գառան+ ցասումից,
17 որովհետև եկավ նրանց ցասման+ մեծ օրը+, ո՞վ կարող է կանգնել Աստծու առաջ+»։