Հայտնություն 7:1-17

7  Սրանից հետո տեսա չորս հրեշտակներ+, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններում և ամուր պահում էին երկրի չորս քամիները+, որ քամի չփչի ո՛չ երկրի, ո՛չ ծովի և ո՛չ էլ որևէ ծառի+ վրա։  Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ բարձրանում էր արևելքից*+ և կենդանի Աստծու կնիքն ուներ+։ Նա բարձր ձայնով աղաղակեց չորս հրեշտակներին, որոնց թույլ էր տրվել վնասելու երկրին ու ծովին,  և ասաց. «Մի՛ վնասեք երկրին, ծովին և ծառերին, մինչև մեր Աստծու ծառաների ճակատներին+ կնիք դնենք»+։  Եվ լսեցի նրանց թիվը, որոնց վրա կնիք էր դրվել՝ հարյուր քառասունչորս հազար+՝ Իսրայելի որդիների+ ամեն ցեղից+ կնքված.  Հուդայի+ ցեղից՝ տասներկու հազար կնքված, Ռուբենի+ ցեղից՝ տասներկու հազար, Գադի+ ցեղից՝ տասներկու հազար,  Ասերի+ ցեղից՝ տասներկու հազար, Նեփթաղիմի+ ցեղից՝ տասներկու հազար, Մանասեի+ ցեղից՝ տասներկու հազար,  Շմավոնի+ ցեղից՝ տասներկու հազար, Ղևիի+ ցեղից՝ տասներկու հազար, Իսաքարի+ ցեղից՝ տասներկու հազար,  Զաբուղոնի+ ցեղից՝ տասներկու հազար, Հովսեփի+ ցեղից՝ տասներկու հազար, Բենիամինի+ ցեղից՝ տասներկու հազար կնքված+։  Այս բաներից հետո տեսա մարդկանց մի մեծ բազմություն+, որը ոչ ոք չէր կարող հաշվել, բոլոր ազգերից+, ցեղերից, ժողովուրդներից+ և լեզուներից+՝ կանգնած գահի առջև+ և Գառան առջև՝ սպիտակ պատմուճաններ հագած+, և նրանց ձեռքերում՝ արմավենու ճյուղեր+։ 10  Նրանք բարձր ձայնով բացականչում էին. «Փրկության համար պարտական ենք մեր Աստծուն+, որ նստած է գահին+, և Գառանը»+։ 11  Բոլոր հրեշտակները+ կանգնած էին գահի, երեցների+ և չորս կենդանի արարածների+ շուրջ։ Նրանք երեսնիվայր ընկան գահի առջև ու երկրպագեցին Աստծուն+՝ 12  ասելով. «Ամե՛ն։ Օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, զորությունը+ և ուժը լինի մեր Աստծուն հավիտյանս հավիտենից։ Ամեն»+։ 13  Երեցներից+ մեկը հարցրեց ինձ. «Ովքե՞ր են նրանք, որ սպիտակ պատմուճաններ են հագել+, և որտեղի՞ց են եկել»։ 14  Այդ ժամանակ ես պատասխանեցի նրան. «Տե՛ր իմ, դո՛ւ գիտես»։ Նա ասաց. «Նրանք են, որ գալիս են մեծ նեղությունից+ և իրենց պատմուճանները լվացել ու սպիտակեցրել են+ Գառան արյունով+։ 15  Դա է պատճառը, որ նրանք Աստծու գահի առաջ են+ և նրա տաճարում օր ու գիշեր սուրբ ծառայություն են մատուցում+ նրան, և գահի վրա նստողը+ իր վրանը+ կտարածի նրանց վրա։ 16  Նրանք այլևս չեն սովածանա, չեն ծարավի, արևը և հեղձուցիչ տապը նրանց չեն այրի+, 17  որովհետև Գառը+, որ գահի մոտ է, կհովվի+ նրանց ու կառաջնորդի դեպի կյանքի ջրի+ աղբյուրները։ Եվ Աստված նրանց աչքերից կսրբի ամեն արտասուք»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «արևածագից»։