Հայտնություն 8:1-13
8 Երբ նա+ յոթերորդ կնիքը բացեց+, երկնքում մոտ կես ժամ լռություն տիրեց։
2 Եվ տեսա յոթ հրեշտակներին+, որ կանգնած էին Աստծու առաջ, ու յոթ փողեր տրվեցին նրանց։
3 Մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց զոհասեղանի+ մոտ։ Նա մի ոսկե խնկաման ուներ։ Եվ մեծ քանակությամբ խունկ+ տրվեց նրան, որպեսզի բոլոր սրբերի աղոթքների հետ միասին այն մատուցի ոսկե զոհասեղանի վրա, որը գահի առաջ էր։
4 Եվ խնկի ծուխը սրբերի աղոթքների+ հետ միասին հրեշտակի ձեռքից բարձրացավ Աստծու առաջ։
5 Հրեշտակը իսկույն վերցրեց խնկամանը, նրա մեջ զոհասեղանի կրակից լցրեց+ և այն գցեց երկրի վրա+։ Եվ որոտներ+ եղան, ձայներ, կայծակներ+ ու երկրաշարժ+։
6 Եվ յոթ հրեշտակները, որ յոթ+ փողեր+ ունեին, պատրաստվեցին փչելու։
7 Առաջինը փչեց իր փողը, և արյան հետ խառնված կարկուտ ու կրակ+ տեղաց երկրի վրա։ Երկրի երրորդ մասը, ծառերի երրորդ մասը, և ամբողջ կանաչ բուսականությունը+ այրվեց+։
8 Երկրորդ հրեշտակը փչեց իր փողը, և մեծ սարի+ նման ինչ-որ բան՝ կրակով բռնկված, գցվեց ծովի+ մեջ։ Ծովի երրորդ մասը արյուն դարձավ+,
9 և ծովի մեջ հոգի* ունեցող արարածների երրորդ մասը մեռավ+, և նավերի երրորդ մասը խորտակվեց։
10 Երրորդ հրեշտակը փչեց իր փողը, և ջահի պես վառվող մի մեծ աստղ ընկավ երկնքից+, ընկավ գետերի երրորդ մասի ու ջրերի աղբյուրների վրա+։
11 Այդ աստղի անունը Օշինդր էր։ Եվ ջրերի երրորդ մասը օշինդր դարձավ, ու մարդկանցից շատերը մեռան ջրերից, որովհետև ջրերը դառնացել էին+։
12 Չորրորդ հրեշտակը փչեց իր փողը։ Եվ զարկվեց արևի երրորդ մասը, լուսնի երրորդ մասը և աստղերի երրորդ մասը, որպեսզի նրանց երրորդ մասը խավարի+, և ցերեկվա, ինչպես նաև գիշերվա երրորդ մասը լուսավորություն չունենա+։
13 Եվ տեսա ու լսեցի, թե ինչպես էր երկնքում*+ թռչող մի արծիվ+ բարձր ձայնով ասում. «Վա՜յ, վա՜յ, վա՜յ+ երկրի վրա բնակվողներին, երբ հնչեն մնացած փողերը, որ պատրաստվում են փչել երեք հրեշտակները»+։