Հեսու 13:1-33

13  Հեսուն ծերացել էր ու տարիքն առել+։ Ուստի Եհովան ասաց նրան. «Դու արդեն ծերացել ես ու տարիքդ առել, սակայն դեռ շատ երկրներ են մնացել տիրելու+։  Ահա այն երկրները, որոնք դեռ մնացել են+. փղշտացիների+ ու գեսուրացիների+ բնակության բոլոր շրջանները  (Նեղոսի վտակից, որը Եգիպտոսի արևելյան կողմում է+, մինչև հյուսիսում Ակկարոնի սահմանը քանանացիներինն էր համարվում)+, փղշտացիների, գազացիների+, ազոտոսցիների+, ասկաղոնացիների+, գեթացիների+ ու ակկարոնցիների+ հինգ դաշնակից կառավարիչների+ տիրույթները, ինչպես նաև ավացիների+ տարածքները։  Հարավում՝ քանանացիների ամբողջ երկիրը, Մեարան, որը սիդոնացիներին+ է պատկանում, մինչև Աֆեկ, մինչև ամորհացիների սահմանները,  գեբալացիների+ երկիրը, արևելյան կողմում՝ ամբողջ Լիբանանը, Հերմոն լեռան ստորոտում գտնվող Բաալ-​Գադից+ մինչև Եմաթի+ մուտքը,  բոլոր լեռնաբնակները՝ Լիբանանից+ մինչև Մասրեփոթ-​Մայիմ+ բոլոր սիդոնացիները+։ Ես ինքս կքշեմ նրանց Իսրայելի որդիների առաջից+, միայն թե այդ հողերը ժառանգություն տուր Իսրայելին, ինչպես որ պատվիրել եմ քեզ+։  Եվ հիմա բաժանի՛ր այդ երկիրը որպես ժառանգություն ինը ցեղերին ու Մանասեի կես ցեղին»+։  Իսկ ցեղի մյուս կեսը, Ռուբենյաններն ու Գադյանները ստացան իրենց ժառանգությունը, որ Մովսեսը տվեց նրանց Հորդանանի արևելյան կողմում, ինչպես որ Եհովայի ծառա Մովսեսն էր նրանց տվել+.  Առնոնի+ գետահովտի եզերքին գտնվող Արոերից+ սկսվող տարածքը, գետահովտի մեջտեղում գտնվող քաղաքը, Մեդաբայի+ ամբողջ բարձրավանդակը մինչև Դեբոն+, 10  Եսեբոնի մեջ թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի բոլոր քաղաքները մինչև Ամմոնի որդիների սահմանը+, 11  Գաղաադը, գեսուրացիների+ ու մաքաթացիների տարածքները, ամբողջ Հերմոն+ լեռը և ամբողջ Բասանը+ մինչև Սելքա+, 12  նաև Բասանի մեջ Օգի+ բոլոր թագավորական տիրույթները, որը թագավորում էր Աստարոթում և Եդրայիում+ (միայն նա էր մնացել ռաֆայիմների+ մնացորդից)։ Մովսեսը հարվածեց նրանց ու գրավեց նրանց տիրույթները+։ 13  Իսրայելի որդիները չզավթեցին+ գեսուրացիների ու մաքաթացիների հողերը. Գեսուրն+ ու Մաքաթը մինչև այսօր բնակվում են Իսրայելի մեջ։ 14  Միայն Ղևիի ցեղին նա ժառանգություն չտվեց+։ Իսրայելի Աստված Եհովային մատուցվող այրվելու ընծաներն+ են նրանց ժառանգությունը+, ինչպես որ նա խոստացել էր նրանց+։ 15  Ապա Մովսեսը ժառանգություն տվեց Ռուբենի որդիների ցեղին՝ նրանց տոհմերի համեմատ։ 16  Նրանցն էր Առնոնի գետահովտի եզերքին գտնվող Արոերից+ սկսվող տարածքը, գետահովտի մեջտեղում գտնվող քաղաքը, Մեդաբայի+ ամբողջ բարձրավանդակը, 17  Եսեբոնը+ և բարձրավանդակի վրա գտնվող նրա բոլոր քաղաքները+, Դեբոնը+, Բամոթ-Բահաղը+, Բեթ-​Բաալ-​Մեոնը+, 18  Հասսան+, Կադեմոթը+, Մեֆայաթը+, 19  Կարիաթեմը+, Սեբաման+, Սարեթ-​Սահառը, որ հարթավայրում գտնվող լեռան վրա է, 20  Բեթ-​Փեգորը, Փասգայի+ լանջերը, Բեթ-​Եսիմոթը+, 21  բարձրավանդակի բոլոր քաղաքները+ և ամորհացիների Սեհոն թագավորի բոլոր թագավորական տիրույթները, որը թագավորում էր Եսեբոնում+, և որին Մովսեսը հարվածեց+։ Նրա հետ միասին հարվածեց նաև Մադիանի առաջնորդներին՝ Եվիին, Ռեկեմին, Սուրին, Հուրին և Ռոբեին+՝ Սեհոնի իշխաններին, որոնք այդ երկրում էին բնակվում։ 22  Սպանվածների թվում էր նաև Բեորի որդի գուշակ+ Բաղաամը+, որին Իսրայելի որդիները սրով սպանեցին։ 23  Ռուբենի որդիների սահմանը եղավ Հորդանանը. այս տարածքը՝ քաղաքներով և նրանց ավաններով, Ռուբենի որդիների ժառանգությունը+ եղավ՝ նրանց տոհմերի համեմատ։ 24  Մովսեսը ժառանգություն տվեց նաև Գադի ցեղին՝ Գադի որդիներին՝ նրանց տոհմերի համեմատ+։ 25  Նրանց տարածքը եղավ Հազերը+, Գաղաադի+ բոլոր քաղաքները, Ամմոնի+ որդիների հողերի կեսը մինչև Արոեր+, որ Ռաբայի+ դիմացն է, 26  Եսեբոնից+ մինչև Ռամաթ-​Մասփա և Բոտանիմ, Մանայիմից+ մինչև Դաբիրի+ սահմանը, 27  հարթավայրում՝ Բեթ-​Արամը+, Բեթ-​Նամրան+, Սոկքոթը+ և Սաֆոնը, Եսեբոնի+ Սեհոն թագավորի թագավորական տիրույթների մնացած մասը։ Նրանց սահմանը եղավ Հորդանան գետը, և այն հասնում էր մինչև Քեներեթի ծովի+ ծայրը՝ Հորդանանի արևելյան կողմը։ 28  Սա է Գադի որդիների ժառանգությունը+՝ իրենց ընտանիքների համեմատ՝ քաղաքներով և նրանց ավաններով։ 29  Մովսեսը Մանասեի կես ցեղին էլ ժառանգություն տվեց, և այն Մանասեի որդիների կես ցեղինը եղավ՝ նրանց տոհմերի համեմատ+։ 30  Նրանց տարածքը եղավ Մանայիմից+ սկսած ամբողջ Բասանը, Բասանի Օգ թագավորի բոլոր թագավորական տիրույթները+, Բասանի մեջ գտնվող Հայիրի+ բոլոր գյուղերը, որոնք վրաններից են բաղկացած, վաթսուն քաղաքներ։ 31  Իսկ Գաղաադի կեսը, նաև Աստարոթը+ և Եդրային+՝ Բասանում Օգի թագավորական տիրույթների մեջ մտնող քաղաքները, տրվեցին Մանասեի որդի Մաքիրի+ որդիներին, այսինքն՝ Մաքիրի որդիների կեսին՝ իրենց տոհմերի համեմատ։ 32  Սրանք են այն հողերը, որ Մովսեսը ժառանգություն տվեց նրանց, երբ նրանք Մովաբի անապատային հարթավայրերում էին՝ Երիքովից արևելք՝ Հորդանանի մյուս կողմում+։ 33  Բայց Ղևիի ցեղին Մովսեսը ժառանգություն չտվեց+։ Իսրայելի Աստված Եհովան է նրանց ժառանգությունը, ինչպես որ նա խոստացել էր նրանց+։

Ծանոթագրություններ