Հեսու 14:1-15

14  Սրանք են Քանանում+ Իսրայելի որդիների՝ որպես սեփականություն ժառանգած հողերը, որոնք Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի տոհմերի գլուխները ժառանգություն տվեցին նրանց+։  Նրանց ժառանգությունը վիճակով բաժանվեց+ ինն ու կես ցեղերի միջև, ինչպես որ Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել էր+,  որովհետև մյուս երկու ցեղերին ու մնացած կես ցեղին Մովսեսն արդեն ժառանգություն տվել էր Հորդանան գետի այն կողմում+. իսկ ղևտացիներին նա ժառանգություն չտվեց նրանց մեջ+։  Հովսեփի որդիները երկու ցեղ էին դարձել+՝ Մանասեն+ ու Եփրեմը+։ Ղևտացիներին երկրի մեջ բաժին չտվեցին, բացի քաղաքներից+՝ բնակվելու համար, և արոտավայրերից՝ նրանց անասունների և ունեցվածքի համար+։  Ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր, Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. նրանք բաժանեցին երկիրը։  Դրանից հետո Գաղգաղայում+ Հուդայի որդիները մոտեցան Հեսուին, և կենեզացի+ Հեֆոնեի որդի Քաղեբը+ նրան ասաց. «Դու լա՛վ գիտես, թե Կադես-​Բառնեայում+ իմ ու քո մասին Եհովան ինչ խոսեց+ Մովսեսի՝ ճշմարիտ Աստծու մարդու հետ+։  Ես քառասուն տարեկան էի, երբ Եհովայի ծառա Մովսեսը Կադես-​Բառնեայից ուղարկեց ինձ երկիրը հետախուզելու+, և վերադառնալով՝ պատմեցի նրան այն ամենը, ինչ որ տեսել էի, ինչպես որ սիրտս մղեց ինձ պատմելու+։  Սակայն ինձ հետ վեր գնացող եղբայրներս ժողովրդի սիրտը թուլացրին+, բայց ես ամեն ինչում իմ Աստված Եհովային հնազանդվեցի+։  Հետևաբար Մովսեսը երդում տվեց այդ օրը՝ ասելով. «Այն երկիրը, որի վրա ոտքդ դրեցիր+, դարեդար քոնը և քո որդիներինը կլինի որպես ժառանգություն, որովհետև ամեն ինչում իմ Աստված Եհովային հնազանդվեցիր»+։ 10  Եվ ահա Եհովան ինձ կենդանի է պահել+, ինչպես որ խոստացել էր+, այս քառասունհինգ տարիներին՝ այն ժամանակից ի վեր, որ Եհովան այս խոստումը տվեց Մովսեսին, երբ Իսրայելը թափառում էր անապատում+. այսօր ես ութսունհինգ տարեկան եմ։ 11  Ես այսօր այնքան ուժեղ եմ, որքան այն օրը, երբ Մովսեսն ինձ ուղարկեց+։ Ինչքան ուժ որ այն ժամանակ ունեի, այդքան ուժ հիմա էլ ունեմ պատերազմելու համար, դուրս գնալու ու ներս մտնելու համար+։ 12  Այժմ տո՛ւր ինձ լեռնային այս շրջանը, որ Եհովան խոստացավ այն օրը+։ Դու ինքդ լսեցիր այն օրը, որ այնտեղ ենակիմներ+ են բնակվում և մեծ բերդաքաղաքներ ունեն+։ Թերևս Եհովան ինձ հետ կլինի+, և ես անշուշտ կզավթեմ նրանց տարածքները, ինչպես որ Եհովան խոստացել է»+։ 13  Հեսուն օրհնեց նրան և Քեբրոնը ժառանգություն տվեց Հեֆոնեի որդի Քաղեբին+։ 14  Մինչև այսօր Քեբրոնը որպես ժառանգություն պատկանում է կենեզացի Հեֆոնեի որդի Քաղեբին, որովհետև նա ամեն ինչում հնազանդվեց Եհովային՝ Իսրայելի Աստծուն+։ 15  Քեբրոնի անունը նախկինում Կարիաթ-​Արբա+ էր (Արբան+ ենակիմների մեջ մեծ մարդ էր)։ Եվ երկիրը հանգստացավ պատերազմից+։

Ծանոթագրություններ