Հեսու 2:1-24

2  Նավեի որդի Հեսուն գաղտնաբար Սատիմից+ երկու հետախույզ ուղարկեց և նրանց ասաց. «Գնացե՛ք և տեսե՛ք այդ երկիրն ու Երիքովը»։ Նրանք էլ գնացին ու Ռախաբ+ անունով մի պոռնիկ կնոջ տունը մտան և այնտեղ մնացին։  Որոշ ժամանակ անց Երիքովի թագավորին ասացին. «Այս գիշեր Իսրայելի որդիներից մարդիկ են եկել այստեղ՝ երկիրը լրտեսելու»։  Այդ ժամանակ Երիքովի թագավորը մարդ ուղարկեց Ռախաբի մոտ՝ ասելով. «Դո՛ւրս բեր քեզ մոտ եկած մարդկանց, որ մտել են քո տունը, որովհետև նրանք այս ամբողջ երկիրը լրտեսելու համար են եկել»+։  Մինչ այդ կինը վերցրել ու թաքցրել էր այդ երկու մարդկանց։ Ուստի նա ասաց. «Այո՛, այդ մարդիկ ինձ մոտ եկան, բայց չիմացա, թե որտեղից են։  Դարպասները փակելու ժամանակ+, երբ արդեն մթնում էր, այդ մարդիկ դուրս եկան։ Չիմացա, թե ուր գնացին։ Իսկույն նրանց հետևից ընկեք, որ հասնեք»։  (Իսկ ինքը նրանց հանել էր տանիք+ ու թաքցրել վուշի ցողունների մեջ, որ շարքով դասավորված էին տանիքի վրա)։  Թագավորի մարդիկ նրանց հետևից ընկան՝ ուղղություն վերցնելով դեպի Հորդանան գետը՝ ծանծաղուտների+ կողմը, և հենց որ հետապնդողները քաղաքից դուրս եկան, դարպասներն իսկույն փակեցին։  Նրանք դեռ չէին պառկել, երբ կինը տանիք բարձրացավ նրանց մոտ  ու ասաց այդ մարդկանց. «Գիտեմ, որ Եհովան այս երկիրը անպայման ձեզ է տալու+, որ ձեր հանդեպ վախը մեզ վրա է ընկել+ և որ այս երկրի բոլոր բնակիչները հուսահատության մեջ են ձեր պատճառով+։ 10  Քանի որ լսել ենք, թե ինչպես Եհովան Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առջևից, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից+, և թե ինչ արեցիք ամորհացի երկու թագավորներին՝ Սեհոնին+ ու Օգին+, որ Հորդանանի մյուս կողմում էին, որոնց դուք կործանման մատնեցիք+։ 11  Երբ լսեցինք այդ մասին, մեր սրտերը հալվեցին+, և ոչ մեկիս մեջ քաջություն* չի մնացել ձեր պատճառով+, որովհետև ձեր Աստվածը՝ Եհովան է Աստված վերը՝ երկնքում, և վարը՝ երկրի վրա+։ 12  Իսկ հիմա, խնդրում եմ, երդվե՛ք Եհովայով+, որ ինչպես ե՛ս ձեր հանդեպ բարություն* արեցի, այնպես էլ դո՛ւք բարություն կանեք իմ հոր տան անդամների հանդեպ+։ Ինձ մի վստահելի նշան+ տվեք։ 13  Պահպանե՛ք իմ հոր+ ու մոր, իմ եղբայրների ու քույրերի կյանքը և բոլոր նրանց կյանքը, ովքեր նրանց մոտ են, և մեր հոգիներն ազատեք մահից»+։ 14  Այդ մարդիկ ասացին նրան. «Ձեր փոխարեն՝ թող մեր հոգիները մեռնեն+։ Եթե մեր մասին չպատմես, ապա երբ Եհովան այս երկիրը մեզ տա, մենք անպայման քո հանդեպ բարություն* ու հավատարմություն ցույց կտանք»+։ 15  Դրանից հետո կինը պատուհանից պարանով նրանց ցած իջեցրեց, քանի որ նրա տունը քաղաքի պարսպի մեջ էր, և ինքն էլ պարսպի մեջ էր բնակվում+։ 16  Եվ նրանց ասաց. «Գնացեք լեռների կողմը, որ հետապնդողները չգտնեն ձեզ, ու թաքնվեք այնտեղ երեք օր, մինչև որ ձեզ հետապնդողները հետ դառնան. դրանից հետո գնացեք ձեր ճանապարհով»։ 17  Այդ մարդիկ պատասխանեցին նրան. «Մենք անպարտ կլինենք այն երդումից, որը դու մեզ երդվել տվիր+։ 18  Լսի՛ր, շուտով մենք այս երկիրն ենք գալու։ Կարմիր թելից այս պարանը կկապես այն պատուհանից, որտեղից մեզ իջեցրիր, և քո հորն ու մորը, քո եղբայրներին ու քո հոր ընտանիքի բոլոր անդամներին կհավաքես քեզ մոտ՝ այս տանը+։ 19  Ով որ քո տան դռնից դուրս գա+, նրա արյունը իր գլխին լինի, և մենք ազատ կլինենք հանցանքից։ Իսկ եթե քեզ մոտ՝ տանը եղողներից որևէ մեկի վրա ձեռք բարձրանա, նրա արյունը մեր գլխին լինի։ 20  Բայց եթե մեր մասին հայտնես+, նորից մենք անպարտ կլինենք այն երդումից, որը դու մեզ երդվել տվիր»։ 21  Կինն էլ ասաց. «Թող ձեր ասածի պես լինի»։ Այնուհետև արձակեց նրանց, և նրանք գնացին։ Ապա կարմիր պարանը կապեց պատուհանից։ 22  Իսկ նրանք գնացին ու եկան լեռների կողմը և երեք օր այնտեղ մնացին, մինչև որ հետապնդողները հետ դարձան։ Հետապնդողները բոլոր ճանապարհներին փնտրեցին նրանց, բայց չգտան։ 23  Այդ երկու մարդիկ իջան լեռներից, անցան գետը ու գալով Նավեի որդի Հեսուի մոտ՝ պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր իրենց։ 24  Նրանք ասացին Հեսուին. «Եհովան այդ ամբողջ երկիրը մեր ձեռքն է տվել+։ Դրա համար էլ այդ երկրի բոլոր բնակիչները մեր պատճառով հուսահատության մեջ են ընկել»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ոգի»։
Կամ՝ «նվիրված սեր»։
Տե՛ս Հս 2։12-ի ծնթ.։