Հեսու 20:1-9

20  Այնուհետև Եհովան խոսեց Հեսուի հետ՝ ասելով.  «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Ձեզ համար ապաստանի քաղաքներ+ որոշեք, որոնց մասին ձեզ ասել եմ Մովսեսի միջոցով,  որպեսզի այնտեղ փախչի այն մարդասպանը+, որը առանց դիտավորության և անգիտակցաբար որևէ հոգի է սպանել. դրանք ձեզ համար ապաստարան լինեն արյան համար վրեժ առնողից+։  Նա պետք է փախչի+ այդ քաղաքներից մեկը, կանգնի քաղաքի դարպասի+ մուտքի մոտ և այդ քաղաքի երեցներին+ պատմի իր հետ պատահածը. նրանք պետք է ընդունեն նրան իրենց մոտ՝ քաղաք, և տեղ տան, ու նա պիտի բնակվի նրանց հետ։  Եվ երբ արյան վրիժառուն նրա հետևից ընկնի, նրանք չպետք է մարդասպանին նրա ձեռքը տան+, որովհետև նա իր դրացուն անգիտակցաբար է սպանել և նրա դեմ նախկինում ատելություն չի ունեցել+։  Նա պետք է այդ քաղաքի մեջ ապրի այնքան ժամանակ, մինչև որ դատաստանի համար ժողովի առջև կանգնի+ և մինչև որ այդ օրերին ծառայող քահանայապետը մահանա+։ Դրանից հետո է, որ մարդասպանը կարող է վերադառնալ+։ Նա կարող է իր քաղաքն ու իր տունը գնալ, այն քաղաքը, որտեղից փախուստի էր դիմել»»։  Այդ նպատակով նրանք սրբացրին Գալիլեայի մեջ Կեդեսը+, որ Նեփթաղիմի լեռնակողմում է, Եփրեմի լեռնակողմում՝ Սյուքեմը+ և Հուդայի լեռնակողմում՝ Կարիաթ-​Արբան+, այսինքն՝ Քեբրոնը։  Հորդանանից դեպի արևելք՝ Երիքովի մոտ, նրանք տվեցին Ռուբենի+ ցեղին պատկանող Բոսորը+, որ անապատում է՝ սարահարթի վրա, Գադի ցեղից՝ Ռամոթը+ Գաղաադում և Մանասեի ցեղից՝ Գոլանը+ Բասանում։  Սրանք են այն քաղաքները, որ որոշվեցին Իսրայելի բոլոր որդիների և նրանց մեջ բնակվող պանդուխտի համար, որպեսզի նա, ով առանց դիտավորության որևէ հոգի սպանի+, փախչի այնտեղ ու չմեռնի արյան համար վրեժ առնողի ձեռքով, մինչև որ կանգնի ժողովի առաջ+։

Ծանոթագրություններ