Հեսու 21:1-45
21 Ղևտացիների տոհմերի գլուխները մոտեցան Եղիազար+ քահանային, Նավեի որդի Հեսուին+ և Իսրայելի որդիների ցեղերի տոհմերի գլուխներին
2 ու խոսեցին նրանց հետ Քանանի երկրում՝ Սելովում+՝ ասելով. «Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել է, որ մեզ բնակվելու համար քաղաքներ տրվեն, իսկ մեր անասունների համար՝ դրանց արոտավայրերը»+։
3 Ուստի, ինչպես որ կարգադրել էր Եհովան, Իսրայելի որդիներն իրենց ժառանգություններից ղևտացիներին+ քաղաքներ տվեցին իրենց արոտավայրերով+։
4 Վիճակն ընկավ Կահաթյանների+ տոհմին, և ղևտացիներից Ահարոն քահանայի որդիներին վիճակով տասներեք քաղաք ընկավ Հուդայի+ ցեղից, Շմավոնյանների+ ցեղից և Բենիամինի+ ցեղից։
5 Կահաթի մնացած որդիներին+ Եփրեմի+ ցեղի տոհմերից, Դանի+ ցեղից և Մանասեի+ կես ցեղից վիճակով տասը քաղաք բաժին հասավ։
6 Գերսոնի որդիները+ Իսաքարի+ ցեղի տոհմերից, Ասերի+ ցեղից, Նեփթաղիմի+ ցեղից և Բասանում+ եղող Մանասեի կես ցեղից վիճակով տասներեք քաղաք ստացան։
7 Իսկ Մերարիի որդիները+, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի+ ցեղից, Գադի+ ցեղից և Զաբուղոնի+ ցեղից տասներկու քաղաք ստացան։
8 Այսպիսով՝ Իսրայելի որդիները ղևտացիներին վիճակով+ այս քաղաքներն ու դրանց արոտավայրերը+ տվեցին, ինչպես որ Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել էր+։
9 Հուդայի որդիների ցեղից և Շմավոնի որդիների ցեղից նրանց քաղաքներ տվեցին, որոնք իրենց անուններով են կոչվում+,
10 և դրանք եղան Ահարոնի որդիներինը, որոնք Ղևիի որդիներից Կահաթյանների տոհմից էին, որովհետև առաջին վիճակը նրանց էր ընկել+։
11 Նրանց տվեցին Կարիաթ-Արբան+ (Արբան Ենակի հայրն էր)+, այսինքն՝ Քեբրոնը+, որ Հուդայի լեռներում է+, և նրա շրջակայքի բոլոր արոտավայրերը,
12 իսկ քաղաքի դաշտերն ու նրա շրջակա ավանները որպես սեփականություն Հեֆոնեի որդի Քաղեբին տվեցին+։
13 Ահարոն քահանայի որդիներին տվեցին մարդասպանի+ համար ապաստանի քաղաք+ Քեբրոնը+ և նրա արոտավայրերը, նաև Լեբնան+՝ իր արոտավայրերով,
14 Հաթիրը+՝ իր արոտավայրերով, Եսթեմոնը+՝ իր արոտավայրերով,
15 Քոլոնը+՝ իր արոտավայրերով, Դաբիրը+՝ իր արոտավայրերով,
16 Այինը+՝ իր արոտավայրերով, Հետտան+՝ իր արոտավայրերով, և Բեթսամյուսը+՝ իր արոտավայրերով. ինը քաղաք՝ այս երկու ցեղից։
17 Բենիամինի ցեղից՝ Գաբաոնը+՝ իր արոտավայրերով, Գեբան+՝ իր արոտավայրերով,
18 Անաթոթը+՝ իր արոտավայրերով, և Գալմոնը+՝ իր արոտավայրերով. չորս քաղաք։
19 Այսպիսով՝ Ահարոնի որդիների+՝ քահանաների բոլոր քաղաքներն իրենց արոտավայրերով+ տասներեքն էին։
20 Իսկ Կահաթի որդիների տոհմերը՝ Կահաթի որդիներից մնացած ղևտացիները, վիճակով քաղաքներ ստացան Եփրեմի ցեղից+։
21 Նրանց տվեցին մարդասպանի+ համար ապաստանի քաղաք+ Սյուքեմը+՝ իր արոտավայրերով+, որ Եփրեմի լեռնային շրջանում է, նաև Գազերը+՝ իր արոտավայրերով,
22 Կաբսեմը+՝ իր արոտավայրերով, և Բեթ-Օրոնը+՝ իր արոտավայրերով. չորս քաղաք։
23 Դանի ցեղից՝ Ելթեկեն՝ իր արոտավայրերով, Գաբաթոնը+՝ իր արոտավայրերով,
24 Այելոնը+՝ իր արոտավայրերով, և Գեթրեմոնը+՝ իր արոտավայրերով. չորս քաղաք։
25 Մանասեի կես ցեղից՝ Թանաքը+՝ իր արոտավայրերով, և Գեթրեմոնը՝ իր արոտավայրերով. երկու քաղաք։
26 Բոլոր քաղաքներն իրենց արոտավայրերի հետ միասին, որ Կահաթի մնացած որդիների տոհմերը ստացան, տասն էին։
27 Ղևտացիների տոհմից եղող Գերսոնի+ որդիներին Մանասեի+ կես ցեղից տվեցին մարդասպանի համար ապաստանի քաղաք Գոլանը+ և նրա արոտավայրերը՝ Բասանում, նաև Բեեստարան+՝ իր արոտավայրերով. երկու քաղաք։
28 Իսաքարի+ ցեղից՝ Կեսիոնը+՝ իր արոտավայրերով, Դաբարաթը+՝ իր արոտավայրերով,
29 Հերիմութը+՝ իր արոտավայրերով, և Ենգանիմը+՝ իր արոտավայրերով. չորս քաղաք։
30 Ասերի+ ցեղից՝ Մասալը+՝ իր արոտավայրերով, Աբդոնը+՝ իր արոտավայրերով,
31 Քելկաթը+՝ իր արոտավայրերով, և Րոոբը+՝ իր արոտավայրերով. չորս քաղաք։
32 Նեփթաղիմի+ ցեղից՝ մարդասպանի+ համար ապաստանի քաղաք+ Կեդեսը+ և նրա արոտավայրերը Գալիլեայում, նաև Եմաթ-Դորը+՝ իր արոտավայրերով, և Կարթանը*՝ իր արոտավայրերով. երեք քաղաք։
33 Գերսոնյանների բոլոր քաղաքներն իրենց արոտավայրերով՝ նրանց տոհմերի համեմատ, տասներեքն էին։
34 Իսկ մնացած ղևտացիներին՝ Մերարիի+ որդիների տոհմերին, Զաբուղոնի+ ցեղից տվեցին Հեկնամը+՝ իր արոտավայրերով, Կարթան՝ իր արոտավայրերով,
35 Դեմնան+՝ իր արոտավայրերով, և Նաալոլը+՝ իր արոտավայրերով. չորս քաղաք։
36 Ռուբենի+ ցեղից՝ Բոսորը+՝ իր արոտավայրերով, Հասսան+՝ իր արոտավայրերով,
37 Կադեմոթը+՝ իր արոտավայրերով, և Մեֆայաթը+՝ իր արոտավայրերով. չորս քաղաք։
38 Գադի+ ցեղից՝ մարդասպանի համար ապաստանի քաղաք Ռամոթը՝ Գաղաադում+ ու նրա արոտավայրերը, նաև Մանայիմը+՝ իր արոտավայրերով,
39 Եսեբոնը+՝ իր արոտավայրերով, և Հազերը+՝ իր արոտավայրերով. ընդամենը՝ չորս քաղաք։
40 Բոլոր քաղաքները, որ ղևտացիների տոհմերից մնացած Մերարիի+ որդիները վիճակով ստացան իրենց տոհմերի համեմատ, տասներկուսն էին։
41 Իսրայելի որդիների կալվածքների մեջ ղևտացիների բոլոր քաղաքները՝ իրենց արոտավայրերով+, քառասունութն էին+։
42 Այս քաղաքներից յուրաքանչյուրն իր շուրջն ուներ արոտավայրեր+. այս բոլոր քաղաքներն այդպես էին։
43 Եվ այսպես՝ Եհովան Իսրայելին տվեց ամբողջ երկիրը, որ նա երդվել էր տալ նրանց նախահայրերին+. նրանք տիրեցին+ նրան ու բնակվեցին նրա մեջ։
44 Բացի դրանից, Եհովան նրանց ամեն կողմից հանգստություն տվեց+, ինչպես որ նրանց նախահայրերին էր երդվել+, ու նրանց բոլոր թշնամիներից և ոչ մեկը չկարողացավ իրենց դեմ կանգնել+։ Բոլոր թշնամիներին Եհովան նրանց ձեռքը մատնեց+։
45 Ոչ մի խոստում առանց կատարվելու չմնաց այն ամեն բարի խոստումներից, որ Եհովան տվել էր Իսրայելի տանը. բոլորը կատարվեցին+։