Հեսու 5:1-15

5  Երբ ամորհացիների+ բոլոր թագավորները, ովքեր Հորդանանի արևմտյան կողմում էին, և քանանացիների+ բոլոր թագավորները, ովքեր ծովի մոտ էին բնակվում, լսեցին, որ Եհովան Հորդանանի ջրերը ցամաքեցրեց Իսրայելի որդիների առաջ, մինչև որ նրանք անցան գետը, նրանց սրտերը հալվեցին+, և նրանց մեջ այլևս քաջություն* չմնաց Իսրայելի որդիների պատճառով+։  Հենց այդ ժամանակ Եհովան ասաց Հեսուին. «Քեզ համար կայծքարե դանակներ պատրաստիր և Իսրայելի որդիներին կրկին՝ երկրորդ անգամ թլփատիր»+։  Եվ Հեսուն կայծքարե դանակներ պատրաստեց ու Գիբաթ-​Հաարալոթում+ Իսրայելի որդիներին թլփատեց։  Հեսուն ա՛յս պատճառով թլփատություն արեց. Եգիպտոսից դուրս եկած ողջ ժողովուրդը, արուները՝ պատերազմելու պիտանի բոլոր տղամարդիկ, Եգիպտոսից դուրս գալուց հետո անապատում՝ ճանապարհին, մահացել էին+։  Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատված էր, բայց նրանք, ովքեր Եգիպտոսից դուրս գալուց հետո անապատում՝ ճանապարհին էին ծնվել, չէին թլփատվել։  Իսրայելի որդիները քառասուն տարի+ շրջեցին անապատում, մինչև որ մահացան Եգիպտոսից դուրս եկած պատերազմելու պիտանի բոլոր տղամարդիկ, ովքեր չլսեցին Եհովայի ձայնին, և որոնց Եհովան երդվեց, որ նրանք երբեք չեն տեսնի այն երկիրը+, որի համար Եհովան նրանց նախահայրերին երդվել էր մեզ տալ+, մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում+։  Նրանց փոխարեն՝ նա նրանց որդիներին բերեց այս երկիրը+։ Հենց սրանց էլ Հեսուն թլփատեց, որովհետև անթլփատ էին, քանի որ ճանապարհին նրանց չէին թլփատել։  Այն բանից հետո, երբ ամբողջ ժողովուրդը թլփատվեց, նրանք մնացին ճամբարում՝ իրենց տեղը, մինչև որ ապաքինվեցին+։  Եհովան ասաց Հեսուին. «Այսօր ես Եգիպտոսի նախատինքը վերցրի* ձեր վրայից»+։ Այդ պատճառով էլ այդ տեղը մինչև օրս Գաղգաղա*+ է կոչվում։ 10  Իսրայելի որդիները Գաղգաղայում բանակ դրեցին և ամսվա տասնչորսերորդ օրը+՝ երեկոյան, Երիքովի անապատային հարթավայրերում կատարեցին Պասեքը։ 11  Պասեքի հաջորդ օրը՝ հենց նույն օրը, նրանք սկսեցին անթթխմոր հաց+ և բոված ցորեն ուտել, որ այդ երկրի բերքից էր։ 12  Եվ այդ օրվանից, երբ այդ երկրի բերքից կերան, մանանան դադարեց։ Դրանից հետո Իսրայելի որդիներն այլևս մանանա չստացան+. այդ տարի նրանք սկսեցին Քանանի բարիքներից ուտել+։ 13  Երբ Հեսուն Երիքովի մոտ էր, աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ իր առջև մի մարդ+ էր կանգնած՝ ձեռքին մի մերկ սուր+։ Հեսուն մոտեցավ նրան ու հարցրեց. «Դու մե՞ր կողմից ես, թե՞ մեր թշնամիների»։ 14  Նա էլ պատասխանեց. «Ոչ մեկը և ոչ էլ մյուսը։ Ես այստեղ եմ եկել որպես Եհովայի զորքերի իշխան»+։ Լսելով դա՝ Հեսուն, երեսն ի վայր ընկնելով, խոնարհվեց+ ու ասաց նրան. «Իմ տերն ի՞նչ է ասում իր ծառային»։ 15  Ի պատասխան՝ Եհովայի զորքերի իշխանը Հեսուին ասաց. «Հանի՛ր սանդալները ոտքերիցդ, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է»։ Հեսուն իսկույն այդպես արեց+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ոգի»։
Բռց.՝ «գլորեցի»։
Նշ. է «գլորում»։