Հեսու 9:1-27

9  Երբ բոլոր թագավորները+, որ բնակվում էին Հորդանանի այս կողմում՝ լեռնային շրջանում, Շեֆելայում*, Մեծ ծովի+ ամբողջ ափի երկայնքով և Լիբանանի+ դիմաց, քետացիները+, ամորհացիները, քանանացիները+, փերեզացիները+, խևացիներն ու հեբուսացիները+ լսեցին այդ մասին,  բոլորը մեկտեղ հավաքվեցին, որպեսզի միաբանված պատերազմեն Հեսուի և Իսրայելի դեմ+։  Գաբաոնի+ բնակիչները լսեցին, թե Հեսուն ինչ էր արել Երիքովին+ և Գայիին+։  Ուստի նրանք խորագիտություն+ բանեցրին. գնացին և ճանապարհի համար պաշար պատրաստեցին, իրենց էշերի վրա մաշված պարկեր ու գինու տկեր դրեցին՝ հնացած, պատառոտված ու կարկատած+,  ոտքերին հին ու կարկատած սանդալներ հագան, իրենց վրա՝ մաշված հագուստներ, իսկ իրենց պաշարի ամբողջ հացը չորացած ու փշրված էր։  Նրանք գնացին Հեսուի մոտ՝ բանակատեղի, որ Գաղգաղայում էր+, և նրան ու Իսրայելի մարդկանց ասացին. «Մենք հեռավոր երկրից ենք եկել։ Եվ հիմա մեզ հետ ուխտ+ կապեք»։  Իսրայելի մարդիկ էլ ասացին խևացիներին+. «Գուցե դուք մեր մոտակայքում եք ապրում։ Ձեզ հետ ինչպե՞ս կարող ենք ուխտ կապել»+։  Նրանք էլ ասացին Հեսուին. «Մենք քո ծառաներն ենք»+։ Հեսուն նրանց հարցրեց. «Դուք ո՞վ եք և որտեղի՞ց եք եկել»։  Նրանք էլ պատասխանեցին. «Քո ծառաները շատ հեռու երկրից+ են եկել քո Աստված Եհովայի անվան համար+, որովհետև մենք լսեցինք նրա համբավի և այն ամենի մասին, ինչ որ նա արել է Եգիպտոսում+, 10  նաև այն ամենի մասին, ինչ որ նա արեց ամորհացիների երկու թագավորներին, որոնք Հորդանանի մյուս կողմում էին՝ Եսեբոնի Սեհոն+ թագավորին ու Բասանի Օգ+ թագավորին, որն Աստարոթում+ էր բնակվում։ 11  Ուստի մեր երեցները և մեր երկրի բոլոր բնակիչներն ասացին մեզ+. «Ճանապարհի համար ձեր ձեռքը պաշար վերցրեք ու գնացեք նրանց հանդիպելու և ասացեք. «Մենք ձեր ծառաներն ենք+։ Եվ հիմա մեզ հետ ուխտ կապեք»»+։ 12  Մեր այս հացը տաք էր, երբ մեր տներից պաշար վերցրինք այն օրը, երբ դուրս եկանք ձեզ մոտ գալու համար։ Իսկ հիմա, տեսե՛ք, այն չորացել ու փշրվել է+։ 13  Գինու այս տկերը նոր էին, երբ լցրինք, բայց տեսե՛ք, դրանք պատառոտված են+, և մեր այս հանդերձներն ու սանդալները երկար ճանապարհի պատճառով մաշվել են»։ 14  Ուստի Իսրայելի մարդիկ մի փոքր վերցրին նրանց պաշարից, որ ստուգեն, բայց Եհովային չհարցրին+։ 15  Հեսուն նրանց հետ խաղաղություն հաստատեց+ և ուխտ կապեց, որ ողջ կթողնի նրանց. ժողովրդի տոհմապետներն+ էլ երդում տվեցին նրանց+։ 16  Եվ պատահեց, որ նրանց հետ ուխտ կապելուց երեք օր հետո լսեցին, որ նրանք իրենց դրացիներն են ու մոտակայքում են բնակվում։ 17  Իսրայելի որդիները ճանապարհ ընկան և երրորդ օրը հասան նրանց քաղաքները. այդ քաղաքներն էին՝ Գաբաոնը+, Կեֆիրան+, Բեերոթը+ և Կարիաթարիմը+։ 18  Բայց Իսրայելի որդիները չհարձակվեցին նրանց վրա, քանի որ ժողովրդի տոհմապետները Իսրայելի Աստծով՝ Եհովայով էին նրանց երդում+ տվել+։ Ամբողջ ժողովը սկսեց տրտնջալ տոհմապետների դեմ+։ 19  Այդ ժամանակ բոլոր տոհմապետներն ասացին ժողովին. «Մենք Իսրայելի Աստծով՝ Եհովայով ենք երդվել, ուստի հիմա չենք կարող դիպչել նրանց+։ 20  Նրանց հետ այսպես կվարվենք. նրանց ողջ կթողնենք, որպեսզի մեր տված երդման պատճառով մեզ վրա բարկություն չգա»+։ 21  Ուստի տոհմապետներն ասացին. «Թող ողջ մնան, ինչպես որ մենք՝ տոհմապետներս, խոստացել ենք նրանց+, և թող բոլոր իսրայելացիների համար փայտ հավաքողներ ու ջուր հանողներ+ լինեն»։ 22  Հեսուն էլ նրանց կանչեց ու խոսեց նրանց հետ՝ ասելով. «Ինչո՞ւ մեզ խաբեցիք ու ասացիք, թե՝ «ձեզանից շատ հեռու ենք ապրում»+, այն դեպքում, երբ հենց մեր մեջ եք բնակվում+։ 23  Եվ հիմա դուք անիծված եք+ և հավիտյան ծառա կլինեք+, փայտ հավաքողներ ու ջուր հանողներ՝ իմ Աստծու տան համար»+։ 24  Նրանք էլ պատասխանեցին Հեսուին. «Քանի որ քո ծառաներին տեղեկացրին, որ ձեր Աստված Եհովան պատվիրել էր իր ծառա Մովսեսին, որ այս ամբողջ երկիրը ձեզ տա և այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջից բնաջինջ անի+, մենք էլ ձեր պատճառով շատ վախեցանք մեր հոգիների համար+։ Դրա համար էլ արեցինք այս բանը+։ 25  Հիմա մենք քո ձեռքերում ենք։ Ինչպես որ հաճելի ու արդար է քո աչքին, այնպե՛ս վարվիր մեզ հետ»+։ 26  Եվ նա այդպես էլ արեց. ազատեց նրանց Իսրայելի որդիների ձեռքից, և նրանք չսպանեցին նրանց+։ 27  Հենց այդ օրը Հեսուն նրանց փայտ հավաքողներ ու ջուր հանողներ կարգեց+ ժողովի ու Եհովայի զոհասեղանի համար+ այն տեղում, որը Նա կընտրեր+, ինչը որ նրանք մինչև այսօր էլ անում են։

Ծանոթագրություններ

Կամ՝ «դաշտավայրում»։