Հոբ 1:1-22

1  Հուսի+ երկրում մի մարդ կար, որի անունը Հոբ*+ էր։ Նա անարատ+ և ուղղամիտ+ մարդ էր, վախենում էր Աստծուց+ ու հեռանում չարից+։  Նա յոթ որդի ու երեք աղջիկ ունեցավ+։  Նա ուներ անասուններ+՝ յոթ հազար ոչխար, երեք հազար ուղտ, հինգ հարյուր զույգ եզ, հինգ հարյուր էգ էշ. նա նաև շատ ծառաներ ուներ։ Այդ մարդը բոլոր արևելցիների+ մեջ ամենամեծն էր։  Նրա որդիները՝ ամեն մեկն իր օրը և յուրաքանչյուրն իր տանը, խնջույք էին անում+ և մարդ էին ուղարկում ու հրավիրում իրենց երեք քույրերին, որ իրենց հետ ուտեն ու խմեն։  Իսկ երբ բոլորի խնջույքներն ավարտվում էին, Հոբը լուր էր ուղարկում և պատվիրում իր զավակներին, որ իրենք իրենց սրբացնեն+, իսկ ինքը վաղ առավոտյան վեր էր կենում ու նրանց բոլորի թվով ողջակեզներ+ էր մատուցում, քանի որ ասում էր. «Գուցե որդիներս մեղք են գործել և իրենց սրտում+ անիծել են+ Աստծուն»։ Հոբը միշտ այդպես էր անում+։  Նշանակված օրը, երբ ճշմարիտ Աստծու որդիները+ ներկայացան Եհովայի առաջ+, Սատանան*+ էլ եկավ ու կանգնեց նրանց մեջ+։  Եհովան հարցրեց Սատանային. «Որտեղի՞ց ես գալիս»։ Սատանան պատասխանեց Եհովային. «Ես շրջում էի երկրի վրա+ և ման էի գալիս+ նրանում»։  Եհովան հարցրեց Սատանային. «Ուշադրություն դարձրի՞ր իմ ծառա Հոբին, որ երկրի վրա նրա նման անարատ+, ուղղամիտ+, Աստծուց վախեցող+ և չարից հեռացող+ մարդ չկա»+։  Սատանան էլ պատասխանեց Եհովային՝ ասելով. «Մի՞թե Հոբը շահից դրդված չէ վախենում Աստծուց+։ 10  Չէ՞ որ դու ցանկապատ ես դրել, որ պաշտպանես նրան+, նրա տունն ու ողջ ունեցվածքը։ Նրա ձեռքի գործը դու օրհնել ես+, իսկ նրա հոտերը տարածվել են երկրով մեկ։ 11  Սակայն ձեռքդ մեկնիր, խնդրեմ, ու դիպիր այն ամենին, ինչ նա ունի, և տես, թե արդյոք երես առ երես չի՞ անիծի քեզ»+։ 12  Այդ ժամանակ Եհովան ասաց Սատանային. «Նրա ողջ ունեցածը քո ձեռքում է։ Միայն թե նրա անձին ձեռքդ չմեկնես»։ Եվ Սատանան հեռացավ Եհովայի երեսի առաջից+։ 13  Մի օր Հոբի որդիներն ու աղջիկները ուտում և գինի էին խմում իրենց եղբոր՝ առաջնեկի տանը+։ 14  Հոբի մոտ մի պատգամաբեր+ եկավ ու ասաց. «Երբ եզները հերկում էին+, և էշերը դրանց կողքին արածում էին, 15  սաբայեցիները+ հարձակվեցին և տարան դրանց, իսկ սպասավորներին զարկեցին սրի բերանով։ Միայն ես փրկվեցի ու եկա, որ պատմեմ քեզ»+։ 16  Մինչ նա խոսում էր, մյուսը եկավ ու ասաց. «Աստծու կրակն իջավ երկնքից+ և բռնկվեց ոչխարների ու սպասավորների միջև և կլանեց նրանց։ Միայն ես փրկվեցի ու եկա, որ պատմեմ քեզ»։ 17  Մինչ նա խոսում էր, մյուսը եկավ ու ասաց. «Քաղդեացիները+, երեք գունդ կազմած, հարձակվեցին ուղտերի վրա ու տարան նրանց, իսկ սպասավորներին զարկեցին սրի բերանով։ Միայն ես փրկվեցի ու եկա, որ պատմեմ քեզ»։ 18  Մինչ այս մեկը խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Որդիներդ ու աղջիկներդ ուտում էին և գինի+ խմում իրենց եղբոր՝ առաջնեկի տանը։ 19  Հանկարծ անապատի կողմից մի սաստիկ քամի+ բարձրացավ և զարկեց տան չորս անկյուններին, այնպես որ այն փուլ եկավ երիտասարդների վրա, ու նրանք մահացան։ Միայն ես փրկվեցի ու եկա, որ պատմեմ քեզ»։ 20  Այդ ժամանակ Հոբը վեր կացավ, պատռեց+ իր վերնահագուստը*, կտրեց իր գլխի մազերը+, ընկավ գետին+, խոնարհվեց+ 21  ու ասաց. «Մերկ դուրս եկա մորս որովայնից+, Մերկ էլ կվերադառնամ այնտեղ+։ Եհովան տվեց+, Եհովան էլ վերցրեց+։ Թող Եհովայի անունը օրհնյալ լինի»+։ 22  Այս ամենում Հոբը մեղք չգործեց և ոչ մի սխալ բան չվերագրեց Աստծուն+։

Ծանոթագրություններ

Նշանակում է «թշնամանքի առարկա»։
Կամ՝ «հակառակորդը»։ Եբր.՝ հաս Սատան։ Եբր-ում որոշիչ հոդը ցույց է տալիս, որ Սատանան անձ է։
Կամ՝ «անթև վերնահագուստը»։