Հոբ 12:1-25
12 Հոբն էլ պատասխանեց՝ ասելով.
2 «Արդարև, միայն դուք եք մարդիկ,
Եվ իմաստությունը ձեզ հետ կմեռնի+։
3 Ես նույնպես ձեզ պես խելամիտ սիրտ ունեմ+,
Ես ձեզնից ստորադաս չեմ+։
Եվ նման բաներ ո՞վ չգիտի։
4 Մերձավորիս համար ծաղրի առարկա եմ դարձել+,
Կանչում եմ Աստծուն, որ պատասխանի ինձ+։
Ծաղրի առարկա է արդար, անբասիր մարդը։
5 Անհոգ մարդը արհամարհում է աղետը+՝ մտածելով, թե
Այն պատրաստված է միայն նրանց համար, ում ոտքերը երերում են+։
6 Կողոպտիչների վրանները անհանգիստ չեն+,
Եվ Աստծուն զայրացնողները ապահովություն ունեն,
Ինչը վայելում է այն մարդը, որն իր ձեռքին աստված է տանում+։
7 Բայց հարցրու, խնդրեմ, ընտանի կենդանիներին, և նրանք կսովորեցնեն քեզ+,
Նաև երկնքի թևավոր արարածներին, և նրանք կպատմեն քեզ+,
8 Կամ հետաքրքրվիր երկրով, և այն կսովորեցնի քեզ+,
Եվ ծովի ձկները+ կհայտնեն քեզ այդ մասին։
9 Այս բոլորից ո՞ր մեկը չգիտի,
Որ Եհովայի ձեռքն է արել սա+։
10 Նրա ձեռքում է ամեն կենդանի եղողի հոգին+
Եվ ամեն տեսակ մարդու մարմնի ոգին+։
11 Մի՞թե ականջը չի քննում խոսքերը+,
Ինչպես որ քիմքն+ է զգում ուտելիքի համը։
12 Մի՞թե տարեցները+ իմաստություն չունեն,
Եվ մի՞թե երկար օրեր ապրածները հասկացողություն չունեն։
13 Նրա մոտ են իմաստությունն ու հզորությունը+,
Նա խորհուրդ ու հասկացողություն ունի+։
14 Նա քանդում է այնպես, որ այլևս չի կառուցվում+,
Նա փակում է մարդու առաջ այնպես, որ այլևս չի բացվում+։
15 Նա արգելք է դնում ջրերի վրա, և չորանում են+,
Նա ուղարկում է դրանք, և երկիրը փոխվում է+։
16 Նրա մոտ են ուժն ու իմաստությունը+,
Նրան են պատկանում սխալվողն ու մոլորեցնողը+։
17 Նա այնպես է անում, որ խորհրդականները ոտաբոբիկ գնան+,
Եվ դատավորներին խելագար է դարձնում։
18 Թագավորների կապանքները նա արձակում է+
Եվ նրանց մեջքին գոտի է կապում։
19 Նա այնպես է անում, որ քահանաները ոտաբոբիկ քայլեն+,
Եվ տապալում է պինդ նստածներին+։
20 Նա հեռացնում է խոսքը վստահելի մարդկանցից
Եվ ծերերից վերցնում է նրանց խելամտությունը։
21 Նա արհամարհանք է թափում իշխանավորների վրա+
Եվ թուլացնում զորավորների գոտին։
22 Խորունկ բաները նա բացահայտում է խավարից+
Եվ թանձր ստվերի վրա լույս է բերում։
23 Նա մեծացնում է ազգերը, որ կործանի նրանց+,
Տարածում է ազգերը, որ հեռու տանի նրանց։
24 Նա խլում է երկրի ժողովրդի գլխավորների հասկացող սիրտը,
Ստիպում է նրանց թափառել դատարկ տեղով+, որտեղ ճանապարհ չկա։
25 Նրանք խարխափում են խավարում+, որտեղ լույս չկա։
Նա ստիպում է նրանց թափառել հարբած մարդու պես»+։