Հոբ 13:1-28
13 «Ահա այս ամենը աչքս տեսել է,
Ականջս լսել և ուշադրություն է դարձնում դրան։
2 Ինչ որ դուք գիտեք, ես էլ գիտեմ,
Ես ձեզնից ստորադաս չեմ+։
3 Սակայն կուզեի Ամենակարողի հետ խոսել+
Եվ Աստծու հետ վիճելուց հաճույք ստանալ։
4 Իսկ դուք ստություն+ եք քսում,
Դուք բոլորդ անպետք բժիշկներ եք+։
5 Եթե բոլորովին լռեիք,
Ձեր կողմից դա իմաստություն կլիներ+։
6 Լսեք, խնդրեմ, իմ առարկությունները+
Եվ շուրթերիս աղերսանքին ուշադրություն դարձրեք։
7 Մի՞թե հանուն Աստծու անարդարություն կխոսեք
Եվ մի՞թե հանուն նրա սուտ կխոսեք+։
8 Մի՞թե նրա հանդեպ կողմնապահությամբ+ կվարվեք
Կամ մի՞թե դատարանում ճշմարիտ Աստծու օգտին կխոսեք։
9 Լավ կլինե՞ր ձեզ համար, եթե նա քններ ձեզ+։
Մի՞թե կխաբեք նրան այնպես, ինչպես մահկանացու մարդուն են խաբում։
10 Նա անպայման կհանդիմանի ձեզ+,
Եթե գաղտնաբար փորձեք կողմնապահություն անել+։
11 Մի՞թե նրա մեծափառությունը չի ստիպի ձեզ վախենալ,
Եվ նրա հանդեպ վախը չի ընկնի ձեզ վրա+։
12 Ձեր անմոռանալի խոսքերը մոխրե առակներ են,
Ձեր վահանների ելուստները նման են վահանի կավե+ ելուստների։
13 Լռե՛ք իմ առաջ, որ ես խոսեմ,
Եվ ինչ որ ինձ պատահելու է, թող պատահի։
14 Ինչո՞ւ է կյանքս վտանգի տակ,
Եվ ինչո՞ւ եմ հոգիս վտանգի ենթարկում*+։
15 Նույնիսկ եթե նա սպաներ ինձ, մի՞թե չէի սպասի+։
Բայցևայնպես, կվիճաբանեի նրա երեսի առաջ իմ ճանապարհների համար։
16 Նա իմ փրկությունը կլիներ+,
Որովհետև ոչ մի հավատուրաց չի գա նրա առաջ+։
17 Մինչև վե՛րջ լսեք իմ խոսքը+,
Եվ թող իմ խոսքերը ձեր ականջներում լինեն։
18 Լսեք ինձ, խնդրեմ, ես դատական գործ եմ ներկայացրել+,
Ես գիտեմ, որ ճիշտ եմ։
19 Ո՞վ է, որ կվիճաբանի ինձ հետ+։
Եթե ես լռեի, կմեռնեի։
20 Միայն երկու բան մի՛ արա ինձ,
Այդ դեպքում ես չեմ թաքնվի քո առաջից+։
21 Ձեռքդ հեռացրու ինձնից,
Եվ թող քո հանդեպ վախը չսարսափեցնի ինձ+։
22 Կամ դու կանչիր, ու ես պատասխանեմ,
Կամ էլ ես խոսեմ, և դու պատասխան տուր։
23 Ինչո՞ւմն են իմ հանցանքներն ու մեղքերը։
Իմացրու ինձ իմ անօրենությունն ու մեղքը։
24 Ինչո՞ւ ես ծածկում քո երեսը+
Եվ ինձ քո թշնամին համարում+։
25 Մի՞թե այնպես կանես, որ քշված տերևը դողա,
Կամ մի՞թե կհետապնդես չորացած ծղոտին։
26 Դու շարունակ իմ դեմ դառնություն ես գրում+
Եվ ստիպում ես, որ երիտասարդությանս հանցանքների հետևանքները կրեմ+։
27 Իմ ոտքերը կոճղի+ մեջ ես պահում
Եվ դիտում ես իմ բոլոր ճանապարհները,
Ոտքիս թաթերի համար սահման ես դնում։
28 Այս մարդը* մի փտած բան է, որ մաշվում է+,
Նման է մի հանդերձի, որը ցեցն է ուտում»+։