Հոբ 16:1-22

16  Հոբը պատասխանեց՝ ասելով.   «Սրանց նման շատ բաներ եմ լսել։ Դուք բոլորդ էլ վշտացնող մխիթարողնե՛ր եք+։   Մի՞թե դատարկ խոսքերին վերջ կա+, Եվ ի՞նչն է քեզ զայրացնում, որ պատասխանում ես։   Ես էլ կարող էի ձեզ պես խոսել։ Եթե ձեր հոգիները լինեին այնտեղ, ուր իմ հոգին է, Մի՞թե ձեր դեմ փայլուն խոսքերով կխոսեի+, Եվ մի՞թե գլուխս կթափահարեի ձեր դեմ+։   Ես կզորացնեի ձեզ բերանիս խոսքերով+, Եվ շուրթերիս մխիթարությունը հետ կպահեր...   Երբ խոսում եմ, ցավս չի անցնում+, Իսկ երբ չեմ խոսում, ի՞նչն է ինձնից հեռանում։   Բայց հիմա նա հոգնեցրել է ինձ+, Ինձ հետ բոլոր հավաքվողներին նա ամայի է դարձրել։   Դու նաև բռնում ես ինձ։ Դա վկայություն+ է դարձել, Այնպես որ հյուծվածությունս իմ դեմ է դուրս գալիս։ Այն վկայում է իմ երեսին։   Նրա բարկությունը ինձ կտոր-​կտոր է անում, և նա թշնամություն+ է տածում իմ հանդեպ։ Նա կրճտացնում է իր ատամները ինձ վրա+։ Իմ ոսոխը իր աչքերն է սրում ինձ վրա+։ 10  Նրանք լայն բաց են անում իրենց բերանը իմ դեմ+, Նախատելով այտերիս են հարվածում, Բազմությամբ հավաքվում են իմ դեմ+։ 11  Աստված ինձ տղաների ձեռքն է մատնում Եվ ամբարիշտների ձեռքն է ինձ շպրտում+։ 12  Ես հանգիստ էի, բայց նա ցնցեց ինձ+, Նա բռնեց իմ ծոծրակից ու փշրեց ինձ. Նա ինձ թիրախ է դարձրել իր համար։ 13  Նրա աղեղնավորները+ շրջապատում են ինձ, Նա պատռում է երիկամներս+ և կարեկցանք չի զգում, Նա լեղապարկս գետին է թափում։ 14  Կոտրվածք կոտրվածքի հետևից. նա կոտրում է ինձ, Զորավորի պես նա ինձ վրա է վազում+։ 15  Մաշկիս վրա քուրձ+ եմ կարել, Եվ եղջյուրս* հողի+ մեջ եմ գցել։ 16  Երեսս լացից կարմրել է+, Եվ կոպերիս վրա թանձր ստվեր կա+, 17  Չնայած որ ձեռքիս ափերին բռնություն չկա, Եվ աղոթքս մաքուր է+։ 18  Ո՜վ երկիր, արյունս+ մի՛ ծածկիր, Թող աղաղակս հանգստի տեղ չգտնի։ 19  Ահա իմ մասին վկայողը երկնքում է, Եվ իմ վկան բարձունքներում է+։ 20  Ընկերներս խոսնակներ են, որ իմ դեմ են խոսում+, Բայց անքուն աչքով ես Աստծուն եմ նայում+։ 21  Աստծու և մարդու միջև թող վճիռ կայացվի, Նմանապես, մարդու որդու և նրա մերձավորի միջև+։ 22  Ընդամենը մի քանի տարի է մնացել, Եվ ես կհեռանամ այն ճանապարհով, որով չեմ վերադառնա»+։

Ծանոթագրություններ

Աստվածաշնչում «եղջյուր» բառը հաճախ խորհրդանշ. է զորություն, հզորություն և իշխանություն։