Հոբ 18:1-21

18  Այդ ժամանակ Բաղդատ սովեցին պատասխանեց՝ ասելով.   «Որքա՞ն ժամանակ է պետք, որ վերջ տաք խոսքերին։ Նախ դուք հասկացողություն ձեռք բերեք, որ հետո էլ մենք խոսենք։   Ինչո՞ւ մենք պետք է անասուն+ համարվենք Եվ անմաքուր լինենք ձեր աչքին։   Դու նա ես, ով բարկությամբ պատառոտում է իր հոգին։ Մի՞թե հանուն քեզ երկիրը պիտի լքված լինի, Կամ ժայռը շարժվի իր տեղից։   Ինչ խոսք, ամբարշտի լույսը կհանգչի+, Եվ նրա կրակի կայծը չի փայլի։   Նրա վրանում լույսը կխավարի+, Եվ նրա ճրագը նրանում կհանգչի։   Նրա առույգ քայլքը նեղվածքի մեջ կընկնի, Եվ նրա խորհուրդը իրեն վայր կգցի+։   Նա իր ոտքերով ուռկանը կընկնի, Եվ ցանցի վրայով նա կքայլի+։   Որոգայթը նրա կրունկը կբռնի+, Եվ ծուղակը+ կբռնի նրան։ 10  Հողի մեջ նրա համար պարան է թաքցված, Նաև թակարդ՝ նրա ճանապարհին։ 11  Շուրջբոլորը եղող հանկարծահաս սարսափները վախի մեջ են գցում նրան+ Եվ կրնկակոխ հետապնդում։ 12  Նրա զորությունը հյուծվում է, Եվ աղետը+ պատրաստ է նրան կաղ դարձնելու։ 13  Մահվան առաջնեկը կուտի նրա մաշկի կտորները, Այն կուտի նրա անդամները։ 14  Նրա վստահությունը արմատախիլ կլինի նրա վրանից+, Եվ նա կտարվի սարսափների թագավորի մոտ։ 15  Նրա վրանում պիտի բնակվի մի բան, որ նրանը չէ, Նրա բնակատեղի վրա ծծումբ+ շաղ կտրվի։ 16  Ներքևում նրա արմատները կչորանան+, Իսկ վերևում ճյուղը կթառամի։ 17  Նրա մասին հիշատակումն անգամ կկորչի երկրի վրայից+, Եվ փողոցում նա անուն չի ունենա։ 18  Նրան լույսից դեպի խավար կքշեն Եվ երկրից կվռնդեն։ 19  Իր ժողովրդի մեջ նա սերունդ և հետնորդներ չի ունենա+, Եվ նրա պանդխտության վայրում վերապրող չի լինի։ 20  Արևմուտքի մարդիկ նրա օրվան ապշահար կնայեն, Եվ արևելքի մարդիկ սարսուռով կհամակվեն։ 21  Ահա այսպիսին են հանցավորի վրանները, Եվ սա է Աստծուն չճանաչողի տեղը»։

Ծանոթագրություններ