Հոբ 20:1-29
20 Այդ ժամանակ Սոֆար նաամացին պատասխանեց՝ ասելով.
2 «Այդ ամենից ելնելով՝ ինձ անհանգստացնող մտքերն են պատասխանում ինձ,
Քանի որ ներքուստ հուզված եմ։
3 Ինձ վիրավորող հորդոր եմ լսում,
Եվ ինձ պատասխանում է մի ոգի, որը զուրկ է հասկացողությունից, ինչը ես ունեմ։
4 Մի՞թե միշտ իմացել ես այս բանը,
Որ երկրի վրա մարդ ստեղծվելուց ի վեր+
5 Ամբարիշտների ուրախ բացականչությունը կարճատև է+,
Եվ հավատուրացի ուրախությունը՝ մի ակնթարթ։
6 Թեև նրա գերազանցությունը մինչև երկինք էլ բարձրանա+,
Եվ նրա գլուխը ամպերին հասնի,
7 Գոմաղբի պես նա հավիտյան կկորչի+.
Նրան տեսնողները կասեն. «Ո՞ւր է նա»+։
8 Երազի պես նա կթռչի, և նրան չեն գտնի,
Նրան կքշեն, ինչպես գիշերվա տեսիլքի+։
9 Նրան տեսնող աչքը այլևս չի տեսնի նրան+,
Եվ նրա տեղը այլևս չի տեսնի նրան+։
10 Նրա որդիները խեղճերի հաճությունը կփնտրեն,
Եվ իր իսկ ձեռքերը կվերադարձնեն նրանց թանկարժեք բաները+։
11 Նրա ոսկորները երիտասարդական ավյունով են լցված,
Բայց նրա հետ այն հողի մեջ կպառկի+։
12 Եթե չարիքը քաղցր համ ունի նրա բերանում,
Եթե նա հալեցնում է այն իր լեզվի տակ,
13 Եթե նա կարեկցում է դրան և չի թողնում այն,
Եվ եթե այն պահում է իր քիմքի վրա,
14 Ապա նրա կերակուրը իր աղիքներում կփոխվի,
Նրա մեջ այն կոբրայի լեղի կլինի։
15 Նա հարստություն է կուլ տվել, բայց կփսխի այն,
Աստված այն կհանի նրա փորից։
16 Նա կոբրաների թույնը կծծի,
Իժի լեզուն կսպանի նրան+։
17 Նա երբեք չի տեսնի ջրահոսքեր+,
Մեղրի ու կարագի վարարուն գետեր։
18 Իր ձեռք բերած ունեցվածքը նա կվերադարձնի և կուլ չի տա,
Առևտրից ստացած հարստության պես կլինի այն, բայց նա չի վայելի+։
19 Նա փշրել է, նա լքել է խեղճերին,
Նա խլել է մի տուն, որն ինքը չի կառուցել+։
20 Ներքին խաղաղություն նա չի ունենա,
Իր ցանկալի բաներով նա չի փրկվի+։
21 Խժռելու ոչինչ չի մնացել նրա համար,
Այդ պատճառով նրա բարօրությունը չի հարատևի։
22 Թեև նրա լիությունը չափազանց մեծ է, նա տագնապահար կլինի+,
Դժբախտությունն իր ողջ ուժով կգա նրա վրա։
23 Թող այնպես լինի, որ նրա փորը լցնելու համար
Իր բորբոքված բարկությունը Նա ուղարկի նրա վրա+,
Անձրևի պես թափի նրա վրա, մինչև նրա որովայնը։
24 Երկաթե զենքից նա կփախչի+,
Պղնձե աղեղը նրան կխոցի։
25 Նետը նրա մեջքից դուրս կգա,
Եվ փայլող զենքը՝ նրա լեղապարկից+։
Նրա վրա սարսափազդու բաներ կգան+։
26 Նրա հարստության համար ողջ խավարը կպահվի,
Կրակը, որի վրա չեն փչել, նրան կլափի+,
Նրա վրանում վերապրողի համար վատ կլինի։
27 Երկինքը կբացահայտի նրա հանցանքը+,
Եվ երկիրը կապստամբի նրա դեմ։
28 Հորդառատ անձրևը նրա տունը կքշի-կտանի,
Շատ բաներ կթափվեն Նրա բարկության օրը+։
29 Աստծուց ամբարշտի բաժինը սա է+.
Սա է նրա ժառանգությունը, որ սահմանված է Աստծուց»։