Հոբ 21:1-34

21  Հոբը պատասխանեց՝ ասելով.   «Ուշադիր իմ խոսքը լսեք, Եվ թող սա լինի ձեր մխիթարությունը.   Համբերեք ինձ, ու ես կխոսեմ, Եվ խոսելուցս հետո կարող եք ծաղրել ինձ+։   Մի՞թե իմ մտահոգությունը մարդուն է ուղղված, Կամ ինչո՞ւ իմ հոգին անհամբերություն չի ցուցաբերում։   Ձեր երեսը դեպի ինձ դարձրեք ու ապշահար ինձ նայեք, Եվ ձեր ձեռքերը բերաններիդ դրեք+։   Երբ հիշում եմ, տագնապում եմ, Եվ դողը բռնում է մարմինս։   Ինչո՞ւ են ամբարիշտները ապրում+, Ծերանում և ուրիշներին գերազանցում հարստությամբ+։   Նրանց սերունդը իրենց հետ հաստատուն է նրանց երեսի առաջ, Եվ նրանց հետնորդները՝ նրանց աչքի առաջ։   Նրանց տները ինքնին խաղաղություն են՝ սարսափից զերծ+, Եվ Աստծու գավազանը նրանց վրա չէ։ 10  Նրանց ցուլը զուգավորվում է և սերմը զուր տեղը չի թափում, Նրանց կովը ծնում է+ և չի վիժում։ 11  Իրենց փոքր տղաներին ուղարկում են ինչպես հոտեր, Եվ նրանց տղա երեխաները շուրջբոլորը ցատկոտում են։ 12  Նրանք բարձրացնում են իրենց ձայները դափով ու քնարով+ Եվ ուրախանում են սրնգի ձայնից։ 13  Իրենց օրերը նրանք զվարճությունների մեջ են անցկացնում+, Եվ մի ակնթարթում գերեզման* են իջնում։ 14  Իսկ ճշմարիտ Աստծուն ասում են. «Հեռացի՛ր մեզնից+, Քո ճանապարհներն իմանալը մեզ հաճելի չէ+։ 15  Ամենակարողն ի՞նչ է, որ նրան ծառայենք+, Եվ ի՞նչ օգուտ է մեզ, որ հաղորդակցվում ենք նրա հետ»+։ 16  Ահա նրանց բարօրությունը իրենց ձեռքում չէ+։ Ամբարիշտների խորհուրդը հեռու է ինձնից+։ 17  Քանի՞ անգամ է ամբարիշտների ճրագը հանգել+, Եվ քանի՞ անգամ է աղետ եկել նրանց վրա։ Քանի՞ անգամ է նա իր բարկությամբ կործանում բերել նրանց վրա+։ 18  Մի՞թե նրանք քամու առաջ ծղոտի պես են եղել+ Կամ փոթորկից հափշտակված մղեղի պես։ 19  Աստված մարդու չարամտությունը նրա որդիների համար կպահի+. Նա կհատուցի նրան, և նա կիմանա այդ մասին+։ 20  Նրա աչքերը իր անկումը կտեսնեն, Եվ Ամենակարողի ցասումը նա կխմի+։ 21  Մի՞թե իրենից հետո նա իր տունը կվայելի, Երբ իր ամիսների թիվը երկու անգամ կրճատվի+։ 22  Մի՞թե նա Աստծուն գիտելիք կսովորեցնի+, Չէ՞ որ Նա է դատում բարձր եղողներին+։ 23  Այդպիսի մարդը կմեռնի լիակատար բարօրության մեջ+, Երբ ամբողջովին անհոգ ու հանգիստ է, 24  Երբ նրա ազդրերը ճարպով են լցված, Եվ ոսկրածուծը խոնավությամբ լի է։ 25  Իսկ մեկ ուրիշը դառնացած հոգով կմեռնի՝ Այդպես էլ ոչ մի բարի բան չճաշակելով+։ 26  Նրանք միասին հողի մեջ կպառկեն+, Եվ որդերը նրանց վրա ծածկոց կլինեն+։ 27  Ահա ես լավ գիտեմ ձեր մտքերը, Նաև ձեր ծրագրերը, որոնցով կուզեիք դաժանությամբ վարվել ինձ հետ+, 28  Քանի որ ասում եք. «Որտե՞ղ է իշխանավորի տունը, Եվ որտե՞ղ է ամբարիշտների վրանը, որտե՞ղ են նրանց բնակատեղերը»+։ 29  Չե՞ք հարցրել նրանց, ովքեր ճամփորդում են ճանապարհներով։ Մի՞թե ուշադիր չեք քննել նրանց վկայությունները, 30  Որ աղետի օրը չար մարդը խնայվում է+, Եվ ցասման օրը ազատվում է։ 31  Նրա ճանապարհի մասին ո՞վ կասի նրա երեսին+, Եվ նրա արածի համար ո՞վ կհատուցի+։ 32  Նրան գերեզմանոց կտանեն+ Եվ գերեզմանի վրա արթուն կմնան։ 33  Գետահովտի հողե կոշտուկները քաղցր կլինեն նրա համար+, Իր հետևից նա ողջ մարդկությանը կքաշի+, Եվ նրանից առաջ լինողները անթիվ են։ 34  Որքա՜ն զուր է ձեր տված մխիթարությունը+, Եվ ձեր պատասխաններում միայն անհավատարմությունն է մնում»։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։