Հոբ 22:1-30

22  Եղիփազ թեմանացին պատասխանեց՝ ասելով.   «Կարո՞ղ է արդյոք մարդը օգտակար լինել Աստծուն+, Կամ հասկացողություն ունեցող մարդը օգուտ կտա՞ նրան։   Մի՞թե Ամենակարողին հաճելի է, որ դու արդար ես+, Կամ մի՞թե նա շահ ունի, որ քո ճանապարհը անարատ ես դարձնում+։   Քո աստվածավախությա՞ն համար նա պիտի հանդիմանի քեզ, Նա քե՞զ հետ պիտի դատի մեջ մտնի+։   Մի՞թե քո չարությունն արդեն չափազանց շատ չէ+, Եվ մի՞թե քո հանցանքներին վերջ չի լինի։   Դու առանց պատճառի քո եղբայրներից գրավ ես վերցնում+ Եվ նույնիսկ մերկ մարդկանց վրայից հանում ես նրանց հանդերձները։   Հոգնածին ջուր չես խմեցնում Եվ քաղցածից խնայում ես հացը+։   Երկիրը զորավոր մարդուն է պատկանում+, Եվ նրանում բնակվում է նա, ում հանդեպ կողմնապահություն են անում։   Այրիներին դու դատարկաձեռն ես ուղարկել, Եվ որբերի թևերը կոտրված են+։ 10  Դրա համար էլ թռչնի թակարդներ կան շուրջբոլորդ+, Եվ անսպասելի սարսափը տագնապի մեջ է գցել քեզ, 11  Կամ էլ խավար է, և դու չես կարողանում տեսնել, Եվ ջրերի տարափը ծածկում է քեզ։ 12  Մի՞թե Աստված երկնքի+ պես բարձր չէ։ Նայիր աստղերի ողջ բազմությանը+, թե ինչքան բարձր են։ 13  Սակայն դու ասում ես. «Աստված ի՞նչ գիտի։ Մի՞թե թանձր խավարի միջից նա կարող է դատել։ 14  Ամպերը թաքնվելու տեղ են նրա համար, և նա չի տեսնում, Երկնքի կամարի վրա է նա շրջում»։ 15  Մի՞թե բռնելու ես վաղեմի ճանապարհը, Որ վնասաբեր մարդիկ կոխկռտել են, 16  Մարդիկ, որոնք հափշտակվել են՝ իրենց ժամանակը դեռ չեկած+, Որոնց հիմքը+ գետի պես հոսել է, 17  Որոնք ճշմարիտ Աստծուն ասում են. «Հեռացի՛ր մեզնից+։ Ամենակարողն ի՞նչ կարող է անել մեր դեմ»։ 18  Սակայն նրանց տները նա բարիքներով է լցրել+, Իսկ ամբարիշտների խորհուրդը հեռու է ինձնից+։ 19  Արդարները կտեսնեն ու կուրախանան+, Եվ անմեղը կծաղրի նրանց. 20  «Իսկապես որ, մեր հակառակորդները բնաջինջ են եղել, Եվ ինչ որ մնացել է նրանցից, կրակը կլափի»։ 21  Ճանաչիր նրան, խնդրեմ, և խաղաղություն պահպանիր, Այդ դեպքում բարիքներ կգան քեզ վրա։ 22  Ընդունիր, խնդրեմ, օրենքը նրա բերանից Եվ նրա խոսքերը սրտիդ մեջ դիր+։ 23  Եթե վերադառնաս դեպի Ամենակարողը+, դարձյալ կշինվես։ Եթե անարդարությունը վրանիցդ հեռու տանես, 24  Եթե հողի մեջ թանկարժեք մետաղ դնես Եվ Օֆիրի+ ոսկի՝ գետահովտի ժայռի մեջ, 25  Ապա Ամենակարողը քո թանկարժեք մետաղը կլինի, Նաև ընտիր արծաթ կլինի քեզ համար+։ 26  Այդ ժամանակ անսահման ուրախություն կգտնես Ամենակարողի մոտ+ Եվ երեսդ կբարձրացնես դեպի Աստված+։ 27  Դու կաղաչես նրան, և նա կլսի քեզ+, Եվ դու կկատարես քո խոստումները+։ 28  Դու մի բան կվճռես, և այն կկատարվի, Ճանապարհներիդ վրա լույս կշողա+։ 29  Եթե ամբարտավանությամբ խոսես, կնվաստանաս+, Բայց աչքերը խոնարհած մարդուն նա կփրկի+։ 30  Նա կազատի անմեղ մարդուն+, Եվ դու կազատվես մաքուր ձեռքերիդ+ շնորհիվ»։

Ծանոթագրություններ