Հոբ 23:1-17
23 Հոբը պատասխանեց՝ ասելով.
2 «Այսօր էլ իմ մտահոգված վիճակն+ ապստամբություն է,
Հառաչանքիս պատճառով ձեռքս ծանրացել է։
3 Օ՜, եթե իմանայի, թե որտեղ կարող եմ գտնել նրան+,
Ուղիղ նրա մշտական տեղը կգնայի+։
4 Նրա առաջ դատական գործ կներկայացնեի
Եվ բերանս առարկություններով կլցնեի։
5 Կհասկանայի այն խոսքերը, որոնցով նա պատասխանում է ինձ,
Եվ կխորհեի նրա ասածների շուրջ+։
6 Մի՞թե նա իր մեծ զորությունը կօգտագործեր ինձ հետ վիճաբանելու համար։
Ո՛չ։ Նա անկասկած ուշադրություն կդարձներ ինձ+։
7 Այնտեղ ուղղամիտը նրա հետ կկարգավորեր իր գործերը,
Եվ ես կհեռանայի իմ դատավորից՝ հավիտյան արդարացած։
8 Ահա գնում եմ դեպի արևելք, բայց նա այնտեղ չէ,
Հետ եմ գալիս ու չեմ կարողանում նշմարել նրան+։
9 Գնում եմ դեպի ձախ, որտեղ նա գործում է, բայց չեմ նկատում նրան։
Նա աջ է թեքվում, բայց նրան չեմ տեսնում։
10 Նա լավ գիտի իմ բռնած ուղին+։
Երբ նա ինձ փորձի, ոսկու պես դուրս կգամ+։
11 Ոտքս նրա քայլերից է բռնել,
Ես պահում եմ նրա ճանապարհը ու չեմ շեղվում+։
12 Նրա շուրթերի պատվիրանից չեմ հեռանում+,
Նրա բերանի խոսքերը ես պահում եմ+ առավել, քան պահանջվում է ինձնից։
13 Նա մեկ միտք ունի, ո՞վ կարող է հակառակվել նրան+։
Նա կանի այն, ինչ իր հոգին ցանկանում է+։
14 Նա լիովին կիրագործի այն, ինչ սահմանված է ինձ համար+,
Եվ նման բաներ շատ կան նրա մոտ։
15 Դրա համար էլ շփոթմունքի մեջ եմ նրա պատճառով,
Ուշադրություն եմ դարձնում նրան ու սարսափում նրանից+։
16 Իսկապես, Աստված իմ սիրտը երկչոտ է դարձրել+,
Եվ Ամենակարողը անհանգստացնում է ինձ+։
17 Խավարի պատճառով չէ, որ ես ստիպված եմ եղել լռել,
Ոչ էլ այն պատճառով, որ մթությունը ծածկել է երեսս»։