Հոբ 25:1-6

25  Բաղդատ+ սովեցին պատասխանեց՝ ասելով.   «Իշխանությունն ու վախը նրա մոտ են+, Նա խաղաղություն է հաստատում իր բարձունքներում։   Մի՞թե նրա զորքերին թիվ կա, Եվ ո՞ւմ վրա չի բացվում նրա լույսը։   Ուստի ինչպե՞ս կարող է մահկանացու մարդը ճիշտ լինել Աստծու առաջ+, Կամ ինչպե՞ս կարող է կնոջից ծնվածը մաքուր լինել+։   Ահա մինչև անգամ լուսինը լուսավոր չէ, Եվ աստղերը մաքուր չեն նրա աչքին։   Առավել ևս մահկանացու մարդը, որ որդ է, Եվ մարդու որդին, որ ճիճու է»+։

Ծանոթագրություններ