Հոբ 27:1-23
27 Հոբը դարձյալ սկսեց իր առակը+՝ ասելով.
2 «Կենդանի է Աստված+, որը ինձնից հեռացրել է արդարադատությունը+,
Եվ կենդանի է Ամենակարողը, որը դառնացրել է հոգիս+,
3 Որ քանի դեռ շունչս իմ մեջ է,
Եվ Աստծու ոգին՝ քթանցքներիս մեջ+,
4 Շուրթերս անարդարություն չեն խոսի,
Եվ լեզուս խաբեություն չի մրմնջա։
5 Ես ոչ մի դեպքում ձեզ արդար չեմ համարի+։
Մինչև մեռնելս չե՛մ թողնի անարատությունս+։
6 Ես իմ արդարությունից եմ կառչած և թույլ չեմ տա, որ այն հեռանա+,
Սիրտս ինձ չի նախատի իմ օրերից և ոչ մեկի համար+։
7 Թող իմ թշնամին ամեն առումով ամբարիշտ դառնա+,
Եվ իմ դեմ ապստամբողը՝ հանցավոր։
8 Ի՞նչ է հավատուրացի հույսը, եթե Նա վերացնի նրան+,
Եթե Աստված նրա հոգին վերցնի նրանից+։
9 Մի՞թե Աստված կլսի նրա աղաղակը,
Երբ վիշտ գա նրա վրա+։
10 Կամ մի՞թե Ամենակարողի մոտ նա անսահման ուրախություն կգտնի։
Մի՞թե ամեն ժամանակ նա կկանչի Աստծուն։
11 Ես կսովորեցնեմ ձեզ Աստծու ձեռքով.
Այն, ինչ Ամենակարողի մոտ է, ես չեմ թաքցնի+։
12 Ահա դուք բոլորդ տեսիլքներ եք տեսել,
Ուստի ինչո՞ւ եք ունայնությամբ վարվում+։
13 Սա է ամբարիշտ մարդու բաժինը Աստծուց+,
Եվ բռնավորների ժառանգությունը նրանք Ամենակարողից կստանան։
14 Եթե նրա որդիները շատանան, ապա դա սրի համար է+,
Եվ նրա հետնորդները բավականաչափ ուտելիք չեն ունենա։
15 Մահաբեր աղետի ժամանակ նրա մոտ եղող վերապրողները կթաղվեն,
Եվ նրանց այրիները չեն լացի+։
16 Եթե նա արծաթը դիզի, ինչպես փոշի,
Եվ զգեստներ պատրաստի, ինչպես կավ,
17 Նա կպատրաստի, բայց արդարը կհագնի+,
Եվ անմեղն է, որ արծաթից բաժին կունենա։
18 Նա կառուցել է իր տունը ցեցի պես,
Եվ այն նման է տաղավարի+, որը պահակն է շինում։
19 Նա հարուստ կպառկի, բայց ոչինչ չի հավաքվի։
Նա կբացի իր աչքերը, բայց ոչինչ չի լինի+։
20 Անսպասելի սարսափները ջրերի նման կհասնեն նրա վրա+,
Գիշերը փոթորիկը կգողանա նրան։
21 Արևելյան քամին կտանի նրան+, ու նա կհեռանա,
Այն պտտելով կտանի նրան իր տեղից+։
22 Այն կընկնի նրա վրա և չի կարեկցի+,
Նա անպատճառ կփորձի փախչել նրա զորությունից+։
23 Անարգանքով ծափ կտան նրան+
Եվ նրա տեղից կսուլեն+ նրան»։