Հոբ 28:1-28
28 «Ինչ խոսք, արծաթ գտնելու տեղ կա,
Կա նաև ոսկի զտելու+ տեղ։
2 Երկաթը հողից են հանում+
Եվ պղինձը քարից են հալեցնում։
3 Խավարին նա վերջ է սահմանել.
Բոլոր սահմաններում նա քար է փնտրում+
Մթության ու թանձր ստվերի մեջ։
4 Նա հանքահոր է փորում մարդկանց ժամանակավոր բնակատեղերից հեռու+՝
Այն վայրերում, որ մոռացված են ու մարդկային ոտքից հեռու են.
Մահկանացու մարդկանցից ոմանք իջել են ներքև ու կախված եղել*։
5 Երկրից ուտելիք է դուրս գալիս+,
Բայց նրա ընդերքը տակնուվրա է եղած, ասես կրակով։
6 Շափյուղայի+ տեղը նրա քարերում է,
Եվ նրանում ոսկու փոշի կա։
7 Այդ ճանապարհը գիշատիչ թռչունն+ էլ չգիտի,
Ոչ էլ սև ցինի+ աչքն է այն տեսել։
8 Վայրի գազանները ոտնակոխ չեն արել այն,
Առյուծը ոտք չի դրել նրա վրա։
9 Նա իր ձեռքը կայծքարին է մեկնում,
Լեռները տապալում է իրենց արմատից։
10 Ջրով լի միջանցքներ է փորում ժայռերի մեջ+,
Եվ նրա աչքը տեսնում է բոլոր թանկարժեք բաները։
11 Նա փակում է այն տեղերը, որոնցից գետերը բարակ շիթով են հոսում+,
Եվ ծածուկ բանը նա դեպի լույսն է բերում։
12 Սակայն իմաստություն... Որտե՞ղ այն կարելի է գտնել+,
Եվ որտե՞ղ է հասկացողությունը։
13 Մահկանացու մարդը չգիտի նրա արժեքը+,
Եվ այն հնարավոր չէ գտնել ողջերի երկրում։
14 Ջրերի անդունդն ասում է.
«Այն իմ մեջ չէ»։
Ծովը նույնպես ասում է. «Այն ինձ մոտ չէ»+։
15 Հնարավոր չէ նրա փոխարեն մաքուր ոսկի տալ+,
Եվ արծաթը չի կշռվի որպես նրա գին։
16 Նրա համար Օֆիրի ոսկով+ չի լինի վճարել,
Ոչ էլ հազվագյուտ օնիքսով ու շափյուղայով։
17 Ոսկին ու ապակին չեն կարող համեմատվել նրա հետ,
Ոչ էլ զտված ոսկուց պատրաստված անոթ կտրվի նրա փոխարեն։
18 Մարջանի+ ու ժայռերի բյուրեղի մասին խոսք անգամ չի կարող լինել,
Բայց իմաստությամբ լի պարկը ավելին արժե, քան մարգարիտներով լի պարկը+։
19 Քուշի* տպազիոնը+ չի կարող համեմատվել նրա հետ,
Նույնիսկ մաքուր ոսկով չի լինի վճարել նրա դիմաց։
20 Սակայն իմաստություն... Որտեղի՞ց է այն գալիս+,
Եվ որտե՞ղ է հասկացողությունը։
21 Այն թաքցված է բոլոր ապրողների աչքերից+
Եվ ծածկված է երկնքի թռչուններից։
22 Կործանումն ու մահն ասում են.
«Մեր ականջներով լուր ենք լսել նրա մասին»։
23 Աստված է, որ հասկանում է նրա ճանապարհը+,
Եվ նա է, որ գիտի նրա տեղը։
24 Նա նայում է մինչև երկրի ծայրերը+,
Նա տեսնում է ամբողջ երկնքի տակ եղած բաները,
25 Որպեսզի քամուն կշիռ տա+։
Նա չափելով բաշխել է ջրերը+։
26 Երբ նա անձրևի համար կանոն դրեց+
Եվ ճանապարհ՝ որոտացող մրրկաբեր ամպի համար,
27 Այդ ժամանակ նա տեսավ իմաստությունը և պատմեց դրա մասին,
Նա պատրաստեց ու քննեց այն։
28 Այնուհետև մարդուն ասաց.
«Ահա Եհովայի հանդեպ վախն է իմաստությունը+,
Եվ չարիքից հեռանալն է հասկացողությունը»»+։