Հոբ 31:1-40

31  «Աչքերիս հետ ուխտ եմ կապել+, Ուստի ինչպե՞ս կարող էի անպատշաճ ուշադրություն դարձնել կույսին+։   Աստծուց ի՞նչ բաժին կա ի վերուստ+, Կամ Ամենակարողից ի՞նչ ժառանգություն կա բարձունքից։   Չէ՞ որ հանցավորի համար աղետ կա+, Եվ դժբախտություն կա չարիք գործողների համար։   Մի՞թե նա չի տեսնում իմ ճանապարհները+ Եվ չի հաշվում իմ բոլոր քայլերը։   Եթե քայլել եմ ստախոս մարդկանց հետ+, Եվ եթե ոտքս շտապում է խաբեության+,   Ապա նա ինձ ճշգրիտ կշեռքով* կկշռի+, Եվ Աստված կիմանա իմ անարատությունը+։   Եթե քայլերս շեղվել են ճանապարհից+, Եթե սիրտս քայլել է աչքերիս հետևից+, Կամ եթե որևէ արատ կպել է ափերիս+,   Ապա թող ես ցանեմ, բայց ուրիշը ուտի+, Եվ թող իմ հետնորդները արմատախիլ լինեն։   Եթե սիրտս հրապուրվել է որևէ կնոջով+, Եվ ես դարանամուտ եմ եղել+ ընկերոջս տան մուտքի մոտ, 10  Ապա թող իմ կինը ուրիշ մարդու համար աղա, Եվ թող ուրիշ մարդիկ ծնկի գան նրա վրա+. 11  Քանի որ դա անառակ վարք կլիներ, Եվ հանցանք, որը դատավորների կողմից է քննվում+։ 12  Դա կրակ է, որը կլափեր ու կկործաներ+ Եվ իմ ամբողջ պտուղը մինչև արմատները կվերացներ։ 13  Եթե ես մերժել եմ արդարադատությունը իմ ծառայից Կամ իմ աղախնից, երբ նրանք դատ են ունեցել իմ դեմ, 14  Ապա ի՞նչ կարող եմ անել, երբ Աստված վեր կենա, Եվ ի՞նչ պատասխան կարող եմ տալ+, երբ նա հաշիվ պահանջի։ 15  Մի՞թե որովայնում ինձ Ստեղծողը նրան էլ չի ստեղծել+, Եվ մի՞թե Մեկը չէ, որ մեզ պատրաստել է արգանդում։ 16  Եթե ես խեղճերին զրկել եմ նրանց ուրախությունից+ Եվ պատճառ եմ եղել, որ այրու աչքերը տկարանան+, 17  Եթե իմ պատառը մենակ եմ կերել, Մինչդեռ որբը չի կերել դրանից+ 18  (Չնայած որ մանկությունից նա ինձ մոտ է մեծացել՝ իբրև հոր մոտ, Եվ այրուն ես մորս որովայնից առաջնորդել եմ), 19  Եթե տեսել եմ մեկին, որ մեռնում էր հագուստ չունենալու պատճառով+, Եվ աղքատին, որ ծածկոց չուներ, 20  Եթե նա* ինձ չի օրհնել+ Եվ ոչ էլ տաքացրել է իրեն իմ մատղաշ խոյերի բրդով+, 21  Եթե ձեռքիս շարժումով սպառնացել եմ որբին+, Երբ տեսնում էի, որ դարպասների+ մոտ իմ օգնության կարիքը կա, 22  Թող իմ թիակն ընկնի իմ ուսից, Եվ թող իմ թևը կոտրվի բազկի ոսկորից, 23  Քանի որ Աստծուց եկած աղետը սարսափելի էր ինձ համար, Եվ ես նրա մեծափառությանը+ չէի կարող դիմակայել։ 24  Եթե ես վստահել եմ ոսկուն Կամ ոսկուն ասել եմ՝ «դու ես իմ ապավինությունը»+, 25  Եթե ես ուրախանում էի իմ ունեցվածքի շատության պատճառով+ Եվ այն բանի համար, որ ձեռքս շատ բան էր գտել+, 26  Եթե տեսել եմ լույսը փայլելիս, Կամ շքեղ լուսինը գնալիս+, 27  Եվ եթե սիրտս գաղտնաբար հրապուրվել է+, Ու բերանս համբուրել է ձեռքս*, 28  Դա նույնպես հանցանք կլիներ, որը դատավորների կողմից պետք է քննվեր, Քանի որ ես ուրացած կլինեի ճշմարիտ Աստծուն, որ վերևում է։ 29  Եթե ես ուրախացել եմ ինձ ուժգին ատողի ոչնչանալու վրա+ Կամ էլ հրճվել եմ, երբ չարիքը նրա վրա է հասել... 30  Ես թույլ չեմ տվել, որ քիմքս մեղք գործի, Եվ անեծք չեմ խնդրել նրա հոգու դեմ+։ 31  Եթե իմ վրանի մարդիկ չեն ասել՝ «Ո՞վ կարող է ցույց տալ մեկին, որը նրա հացից չի կշտացել...»+ 32  Ոչ մի պանդուխտ դրսում չէր գիշերում+, Դռներս բաց էի պահում ճանապարհին լինողների առաջ։ 33  Եթե հողեղեն մարդու պես ծածկել եմ հանցանքներս+՝ Անօրենությունս իմ ծոցում թաքցնելով... 34  Որովհետև ես կցնցվեի ամբոխից, Կամ տոհմերի արհամարհանքը կսարսափեցներ ինձ, Ես կլռեի և դռնից դուրս չէի գա։ 35  Օ՜, եթե մեկը լսեր ինձ+, Որ իմ նշանի* համաձայն Ամենակարողը պատասխաներ ինձ+, Կամ որ ինձ հետ դատվող մարդը փաստաթուղթ գրեր։ 36  Ինչ խոսք, ուսիս վրա այն կտանեի Եվ ինձ վրա կկապեի, ինչպես մի մեծ պսակ։ 37  Քայլերիս թիվը կհայտնեի նրան+, Կմոտենայի նրան՝ որպես առաջնորդի։ 38  Եթե իմ հողը ընդդիմացել է ինձ և օգնության կանչել Եվ իր ակոսների հետ լաց է եղել, 39  Եթե նրա պտուղը կերել եմ առանց փողի+ Եվ այնպես արել, որ նրա տերերի հոգին ծանր հոգոց հանի+, 40  Ապա ցորենի փոխարեն թող փշոտ մոլախոտ աճի+, Եվ գարու փոխարեն՝ հոտած որոմներ»։ Հոբի խոսքերը ավարտվեցին։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «արդարության կշեռքով»։
Բռց.՝ «նրա երանքը»։
Հվնբր ակնարկում է ձեռքով օդային համբույրներ ուղարկելուն՝ որպես կռապաշտ. արարք։ Կուռքերին համբուրելու մասին հիշատակվ. է 1Թգ 19։18 և Օս 13։2-ում։
Հվնբր գրագրության մեջ իրավաբանական փաստաթուղթ հաստատելն է։