Հոբ 33:1-33
33 «Բայց հիմա, ո՛վ Հոբ, խնդրում եմ, լսի՛ր ինձ
Եվ ակա՛նջ դիր իմ բոլոր ասածներին։
2 Խնդրում եմ, լսի՛ր, ես պետք է բացեմ իմ բերանը,
Լեզուս ու քիմքս+ պիտի խոսեն։
3 Իմ խոսքերը սրտիս ազնվությունն են ցույց տալիս+,
Եվ իմ շուրթերը անկեղծորեն գիտելիք են հայտնում+։
4 Աստծու ոգին է ինձ ստեղծել+,
Եվ Ամենակարողի շունչն է ինձ կյանք տվել+։
5 Եթե կարող ես, պատասխան տուր ինձ,
Խոսքեր դիր իմ առաջ և պատրաստվիր։
6 Ճշմարիտ Աստծու համար ես նույնն եմ, ինչ որ դու+,
Ես նույնպես կավից եմ ձևավորվել+։
7 Իմ մեջ ոչ մի վախենալու բան չկա, որ սարսափեցնի քեզ,
Եվ իմ կողմից ոչ մի ճնշում+ չի ծանրաբեռնի քեզ։
8 Այնուհանդերձ, դու ասացիր իմ ականջին,
Ու ես լսում էի քո խոսքերի ձայնը, թե՝
9 «Ես մաքուր եմ ու առանց հանցանքի+,
Ես մաքուր եմ և սխալ չունեմ+,
10 Բայց նա ինձ հակառակվելու առիթներ է փնտրում,
Նա ինձ իր թշնամին է համարում+։
11 Նա իմ ոտքերը կոճղի+ մեջ է դնում
Եվ դիտում է իմ բոլոր ճանապարհները»+։
12 Բայց սա է իմ պատասխանը քեզ. դրանում դու ճիշտ չես+,
Որովհետև Աստված մահկանացու մարդուց շատ ավելին է+։
13 Ինչո՞ւ ես նրա հետ վիճաբանում+,
Մի՞թե պատճառն այն է, որ նա չի պատասխանում քեզ+։
14 Ինչ խոսք, Աստված խոսում է մեկ
Կամ երկու անգամ+ (թեև մարդը ուշադրություն չի դարձնում դրան)
15 Երազում+, գիշերվա տեսիլքում+,
Երբ խոր քուն է գալիս մարդկանց վրա,
Երբ նրանք ննջում են մահճի+ վրա։
16 Այդ ժամանակ է, որ նա բացում է մարդկանց ականջը+,
Եվ նրանց ուղղված հորդորի վրա նա իր կնիքն է դնում,
17 Որ մարդուն մի կողմ տանի իր արարքից+
Եվ որ մարդու հպարտությունը հեռու տանի նրանից+։
18 Նրա հոգին նա հետ է պահում փոսից+,
Նաև նրա կյանքը, որ չկործանվի նետից+։
19 Նա ցավով հանդիմանվում է իր անկողնու վրա,
Եվ նրա ոսկորները անդադար մղկտում են։
20 Նրա կյանքի պատճառով հացը զզվելի+ է դարձել,
Եվ ցանկալի կերակուրը՝ իր հոգու պատճառով։
21 Նրա մարմինը կորչում է և այլևս տեսանելի չէ,
Նրա ոսկորները, որ չէին երևում, մերկ են դառնում։
22 Նրա հոգին փոսին է մոտենում+,
Եվ նրա կյանքը՝ նրանց, ովքեր մահ են բերում։
23 Եթե նրա համար պատգամաբեր* կա
Եվ հազար հոգու մեջ՝ մի խոսնակ,
Որ մարդուն ասի, թե ինչպես ուղղամիտ լինել,
24 Ապա նա հաճություն է ցույց տալիս նրան ու ասում.
«Ազատի՛ր նրան և մի՛ թող, որ փոսը գնա+,
Ես փրկանք+ եմ գտել։
25 Թող նրա մարմինը ավելի թարմ լինի, քան իր երիտասարդության ժամանակ+,
Թող նա վերադառնա այն օրերին, երբ երիտասարդական ավյուն ուներ»+։
26 Նա կաղաչի Աստծուն հաճության համար+
Եվ ուրախ բացականչությամբ կտեսնի նրա երեսը,
Եվ Նա կվերականգնի իր արդարությունը մահկանացու մարդու համար։
27 Նա կերգի մարդկանց համար ու կասի.
«Ես մեղք եմ գործել+ և խեղաթյուրել եմ այն, ինչ ազնիվ էր,
Եվ իմ արածը պատշաճ բան չէր։
28 Նա ազատեց իմ հոգին փոսն ընկնելուց+,
Եվ իմ կյանքը լույս կտեսնի»։
29 Ահա այս բոլոր բաները Աստված իրագործում է
Մարդու հանդեպ երկու անգամ, երեք անգամ,
30 Որ նրա հոգին հետ պահի փոսից+,
Որ նա ապրողների լույսով+ լուսավորվի։
31 Ուշադրությո՛ւն դարձրու, ո՛վ Հոբ, լսի՛ր ինձ,
Լռի՛ր, և ես կշարունակեմ խոսել։
32 Եթե ասելու խոսքեր ունես, պատասխանիր ինձ,
Խոսի՛ր, քանի որ ինձ ուրախացնում է քո արդարությունը։
33 Եթե չկան խոսքեր, ի՛նձ լսիր+,
Լռի՛ր, և ես իմաստություն կսովորեցնեմ քեզ»։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «հրեշտակ»։ Եբրայերեն՝ մալախ։