Հոբ 34:1-37

34  Եղիուսը շարունակեց իր խոսքը՝ ասելով.   «Ո՛վ իմաստուններ, լսե՛ք իմ խոսքերը, Եվ ո՛վ գիտուններ, ակա՛նջ դրեք ինձ,   Որովհետև ականջը քննում է խոսքերը+, Ինչպես որ քիմքն+ է զգում ուտելիքի համը։   Եկեք մեզ համար արդարադատություն ընտրենք, Մեր միջև իմանանք, թե ինչն է բարին,   Քանի որ Հոբն ասաց. «Ես ճիշտ եմ+, Բայց Աստված ինձնից հեռացրել է արդարադատությունը+։   Մի՞թե ես սուտ կխոսեմ արդար դատաստանի դեմ, ինչին արժանի եմ։ Թեև հանցանք չունեմ, իմ ծանր վերքն անբուժելի է»+։   Ո՞ր մարդն է Հոբի նման+, Որ ծաղրանքը ջրի պես խմում է+։   Նա ուղղում է իր ճանապարհը, որ ընկերություն անի չարագործների հետ Եվ քայլի ամբարիշտ մարդկանց հետ+,   Քանի որ նա ասաց. «Մարդը շահ չունի այն բանից+, Որ բավականություն է ստանում Աստծուց»։ 10  Ուստի լսե՛ք ինձ, ո՛վ խելամիտ սիրտ ունեցող մարդիկ+։ Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի+, Եվ Ամենակարողը անարդարացիորեն վարվի+։ 11  Նա մարդուն կհատուցի նրա արած գործերի համաձայն+ Եվ մարդու վրա կբերի այն, ինչ նրա ճանապարհին համապատասխան է։ 12  Իսկապես որ, Աստված ամբարշտությամբ չի վարվում+, Եվ Ամենակարողը չի խեղաթյուրում արդարադատությունը+։ 13  Ո՞վ է նրան հանձնել երկիրը, Եվ ո՞վ է նրա համար սահմանել երկիրը, այո՛, ամբողջ երկիրը։ 14  Եթե նա իր սիրտը դնի որևէ մեկի վրա, Եթե իր մոտ հավաքի նրա ոգին ու շունչը+, 15  Ապա ամեն մարմին կմեռնի, Եվ մարդը դեպի հողը կվերադառնա+։ 16  Ուրեմն եթե հասկացողություն ունես, լսի՛ր, Ակա՛նջ դիր խոսքերիս ձայնին։ 17  Մի՞թե արդարությունն ատողը կղեկավարի+, Եվ եթե իշխանություն ունեցողը արդար է, մի՞թե նրան ամբարիշտ կանվանես+։ 18  Մի՞թե ինչ-​որ մեկը թագավորին կասի՝ «դու անպիտան ես», Կամ իշխանավորներին, թե՝ «դուք ամբարիշտ եք»+։ 19  Կա Մեկը, ով իշխաններին կողմնապահություն չի անում Եվ բարձրաստիճան մարդուն ավելի շատ ուշադրություն չի դարձնում, քան խեղճին+, Որովհետև նրանք բոլորը իր ձեռքերի գործն են+։ 20  Մի ակնթարթում, նույնիսկ կեսգիշերին+ նրանք մահանում են+, Մարդիկ խուճապահար են լինում ու մեռնում, Զորավորները հեռանում են, բայց ոչ թե մեկի ձեռքով+։ 21  Նրա աչքերը մարդու ճանապարհների վրա են+, Եվ նա տեսնում է նրա բոլոր քայլերը։ 22  Չկա ո՛չ խավար, ո՛չ էլ թանձր ստվեր, Որ չարագործները այնտեղ թաքնվեն+։ 23  Աստված ոչ մի մարդու համար ժամանակ չի նշանակում, Որ դատի համար նա իր մոտ գա։ 24  Առանց որևէ հետաքննության՝ նա կոտրում է զորավորներին+ Եվ նրանց տեղը ուրիշներին է կանգնեցնում+։ 25  Այսպիսով՝ նա գիտի նրանց գործերը+ Եվ գիշերով նրանց տապալում է, ու նրանք ջախջախվում են+։ 26  Իբրև ամբարիշտների՝ նա հարվածում է նրանց Բոլորի աչքի առաջ+, 27  Որովհետև շեղվեցին ու չհետևեցին նրան+ Եվ նրա ճանապարհներից ոչ մեկին ուշադրություն չդարձրին+, 28  Որպեսզի խեղճի աղաղակը նրան հասցնեն. Եվ նա լսում է հարստահարվածների աղաղակը+։ 29  Երբ նա հանդարտություն հաստատի, ո՞վ կարող է դատապարտել նրան։ Ո՞վ կարող է տեսնել նրան, երբ նա ծածկում է իր երեսը+՝ Անկախ նրանից՝ ծածկում է ազգից+ թե մարդուց։ 30  Դա արվում է, որ հավատուրացը չթագավորի+, Եվ ժողովրդի համար որոգայթներ+ չլինեն։ 31  Մի՞թե որևէ մեկը Աստծուն կասի. «Ես տառապել եմ, չնայած որ ապականություն չեմ անում+. 32  Թեև ոչինչ չեմ տեսնում, սովորեցրու ինձ։ Եթե որևէ անարդարություն եմ գործել, Այլևս չեմ անի»+։ 33  Մի՞թե նա կվարձատրի քեզ քո ուզածով նրա համար, որ դու մերժում ես նրա դատավճիռները, Որովհետև դու ինքդ ես դա ընտրում, և ոչ թե ես։ Ինչ որ գիտես, ասա՛։ 34  Խելամիտ սիրտ+ ունեցող մարդիկ կասեն ինձ, Նաև ինձ լսող իմաստուն մարդը կասի. 35  «Հոբը առանց իմանալու է խոսում+, Եվ նրա խոսքերում հասկացողություն չկա»։ 36  Հա՛յր իմ, թող Հոբը մինչև վերջ փորձվի Իր այն պատասխանների համար, որ տվեց վնասաբեր մարդկանց ներկայությամբ+, 37  Քանի որ իր մեղքի վրա նա ապստամբություն է ավելացնում+, Մեր մեջ նա անարգանքով ծափ է տալիս ու շատացնում է իր խոսքերն ընդդեմ Աստծու»+։

Ծանոթագրություններ