Հոբ 35:1-16

35  Եղիուսը շարունակեց իր խոսքը՝ ասելով.   «Սա դու արդարությո՞ւն ես համարում։ Դու ասում ես. «Իմ արդարությունը ավելին է, քան Աստծունը»+։   Դու ասում ես. «Քեզ ի՞նչ օգուտ կա դրանից+։ Ի՞նչ շահ ունեմ, որ մեղք չեմ գործում»+։   Ես կպատասխանեմ քեզ, Նաև ընկերներիդ+, որ քեզ հետ են։   Վե՛ր նայիր դեպի երկինք+ ու տե՛ս, Նայի՛ր ամպերին+, որոնք քեզնից բարձր են։   Եթե մեղք ես գործում, ի՞նչ ես անում նրա դեմ+, Եվ եթե քո հանցանքները շատանում են, ի՞նչ ես անում նրան։   Եթե դու ճիշտ ես, ապա ի՞նչ ես տալիս նրան, Կամ ի՞նչ է նա ստանում քո ձեռքից+։   Քո ամբարշտությունը քեզ նման մարդու վրա կանդրադառնա+, Եվ քո արդարությունը՝ մարդու որդու վրա+։   Կեղեքումների շատության պատճառով նրանք օգնության են կանչում+, Մեծամեծների բազկի+ պատճառով օգնություն են աղերսում։ 10  Եվ ոչ ոք չի ասում. «Որտե՞ղ է Աստված՝ իմ Մեծ Ստեղծիչը+, Որը գիշերը+ երգեր է տալիս»։ 11  Նա է, որ մեզ ավելին է սովորեցնում+, քան երկրի անասուններին+, Եվ երկնքի թռչուններից մեզ ավելի իմաստուն է դարձնում։ 12  Նրանք աղաղակում են, բայց նա չի պատասխանում+ Չար մարդկանց հպարտության+ պատճառով։ 13  Սակայն Աստված ստություն չի լսում+, Եվ Ամենակարողը նրա վրա չի նայում+. 14  Առավել ևս այն դեպքում, երբ դու ասում ես, թե չես տեսնում նրան+։ Իրավական գործը նրա առաջ է, ուստի անձկագին սպասիր նրան+։ 15  Բայց քանի որ Նրա բարկությունը դեռ հաշիվ չի պահանջել+, Նա ուշադրություն չի դարձրել ծայրաստիճան անխոհեմությանը+։ 16  Հոբը զուր տեղն է իր բերանը լայն բացում, Առանց գիտելիքի՝ նա միայն խոսքեր է շատացնում»+։

Ծանոթագրություններ