Հոբ 37:1-24

37  «Արդարև, դրանից սիրտս սարսռում է+ Եվ վեր է թռչում իր տեղից։   Ուշադիր լսեք նրա ձայնի դղրդյունին+ Եվ նրա բերանից դուրս եկող թնդյունին։   Նա արձակում է այն ողջ երկնքի տակ, Եվ իր կայծակները+՝ մինչև երկրի ծայրերը։   Այնուհետև մի ձայն է շառաչում. Նա որոտում է+ իր փառահեղ ձայնով+, Եվ երբ լսվում է նրա ձայնը+, հետ չի պահում դրանք։   Աստված իր ձայնով որոտում է+ զարմանահրաշ կերպով, Մեծ բաներ է անում, որ մենք չենք կարող հասկանալ+։   «Դեպի երկի՛ր թափվիր»+,– ասում է նա ձյանը, Հորդառատ անձրևին և նույնիսկ իր ուժգին հեղեղին+։   Յուրաքանչյուր մարդու ձեռքին նա կնիք է դնում, Որպեսզի ամեն մահկանացու մարդ իմանա նրա գործը։   Գազանը դարան է մտնում Եվ իր թաքստոցներում+ է բնակվում։   Ներքին սենյակից+ փոթորկալից քամին է դուրս գալիս, Եվ հյուսիսային քամիներով ցուրտն է գալիս+։ 10  Աստծու շնչից սառույց+ է գոյանում, Եվ ջրերի լայնությունը սեղմվում է*+։ 11  Նա խոնավությամբ ծանրաբեռնում է ամպը, Նրա լույսը+ ցրում է ամպերը։ 12  Նրա առաջնորդությամբ նրանք շրջվում են, որ իրենց գործը անեն, Ուր էլ որ նա հրամայի+ նրանց գնալ երկրի երեսին։ 13  Դրանց օգնությամբ նա կա՛մ պատժում է+, կա՛մ խոնավացնում է երկիրը+, Կա՛մ էլ իր սիրառատ բարությունն+ է ցույց տալիս։ 14  Ականջ դիր սրան, ո՛վ Հոբ, Կանգ առ և ուշադիր եղիր Աստծու զարմանահրաշ գործերի հանդեպ+։ 15  Գիտե՞ս արդյոք, թե Աստված երբ է սահմանել նրանց նշանակումը+, Եվ երբ է ցոլացրել իր ամպի լույսը։ 16  Գիտե՞ս արդյոք, թե ինչպես է ամպը պահում իր հավասարակշռությունը+. Կատարյալ գիտելիքներ Ունեցողի զարմանահրաշ գործերը գիտե՞ս+։ 17  Ինչո՞ւ են հանդերձներդ տաքանում, Երբ երկրի վրա հանդարտություն է գալիս հարավից+։ 18  Մի՞թե նրա հետ կարող ես կոփել երկինքը+ Եվ ձուլված հայելու պես ամուր դարձնել։ 19  Իմացրու մեզ, թե ինչ ասենք նրան, Խավարի պատճառով չենք կարողանում խոսքեր արտաբերել։ 20  Մի՞թե նրան պետք է տեղեկացնել, որ ես ուզում եմ խոսել, Կամ մի՞թե որևէ մարդ ասել է, որ այդ մասին կհաղորդեն նրան+։ 21  Հիմա նրանք չեն տեսնում լույսը։ Այն կշողա երկնքում, Երբ քամին անցնի ու այն մաքրի ամպերից։ 22  Հյուսիսից ոսկե շքեղություն է գալիս, Աստծու մեծափառությունը+ ակնածանք է ներշնչում։ 23  Ամենակարողին մենք չենք ըմբռնել+. Նա բարձր է զորությամբ+ Եվ արդարադատությունն+ ու արդարության+ առատությունը չի նսեմացնի+։ 24  Ուստի թող մարդիկ վախենան նրանից+։ Նա հաշվի չի առնում նրանց, ովքեր սրտում իրենք իրենց իմաստուն են համարում»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ սառցակալում է։