Հոբ 38:1-41
38 Այդ ժամանակ Եհովան փոթորկի միջից պատասխանեց Հոբին+՝ ասելով.
2 «Այդ ո՞վ է, որ մթնեցնում է խորհուրդը
Այնպիսի խոսքերով, որոնցում գիտելիք չկա+։
3 Տղամարդու պես հանդերձդ գոտուդ տակ դիր, խնդրեմ,
Քեզ հարցեր տամ, և դու տեղեկացրու ինձ+։
4 Որտե՞ղ էիր, երբ ես գցում էի երկրի հիմքը+,
Ասա՛ ինձ, եթե հասկացողությամբ ես օժտված։
5 Գիտե՞ս արդյոք, թե ով է սահմանել նրա չափերը,
Կամ ով է նրա վրայով ձգել չափման լարը։
6 Ինչի՞ մեջ են խրված նրա պատվանդանները+,
Կամ ո՞վ դրեց նրա անկյունաքարը,
7 Երբ առավոտյան աստղերը+ ուրախությունից միասին բացականչում էին,
Եվ Աստծու բոլոր որդիները+ բարձրաձայն գովաբանություն էին անում։
8 Ո՞վ է դռներով պատնեշ դրել ծովին+,
Որը հորդում էր՝ ասես դուրս ժայթքելով արգանդից,
9 Երբ ամպը նրան որպես հագուստ տվեցի,
Եվ թանձր խավարը՝ որպես բարուրաշոր։
10 Իմ կանոնը հաստատեցի նրա վրա,
Փականք ու դռներ դրեցի+
11 Եվ ասացի. «Կգաս մինչև այստեղ և ոչ ավել+,
Այստեղ է քո հպարտ ալիքների սահմանը»+։
12 Քո օրերի սկզբից ևեթ հրաման տվե՞լ ես առավոտին+։
Մի՞թե լուսաբացին ցույց ես տվել իր տեղը,
13 Որ բռնի երկրի ծայրերը,
Որպեսզի ամբարիշտները թոթափվեն նրա վրայից+։
14 Այն փոխակերպվում է, ինչպես կավը+ կնիքի տակ,
Եվ բոլոր բաները իրենց դիրքն են ընդունում ու ասես հագուստ հագնում։
15 Ամբարիշտներից հետ է պահվում նրանց լույսը+,
Եվ բարձր բազուկը կոտրվում է+։
16 Արդյոք հասե՞լ ես մինչև ծովի աղբյուրները
Կամ գնացե՞լ ես+ զննելու ջրերի անդունդը+։
17 Մի՞թե մահվան դարպասները+ բացված են եղել քո առաջ,
Կամ մի՞թե կարող ես տեսնել թանձր ստվերի+ դարպասները։
18 Մի՞թե ըմբռնել ես երկրի լայնարձակ տարածությունները+։
Ասա՛, եթե իմացել ես այդ ամենը։
19 Որտե՞ղ է դեպի լույսի բնակատեղին տանող ճանապարհը+,
Իսկ ո՞րն է խավարի տեղը,
20 Որ նրանց տանես մինչև իրենց սահմանները
Եվ որ հասկանաս նրանց տուն տանող ճանապարհները։
21 Մի՞թե դա իմացել ես շնորհիվ այն բանի, որ այդ ժամանակ արդեն ծնվել էիր+,
Եվ որ շատ է քո օրերի թիվը։
22 Մտե՞լ ես արդյոք ձյան+ շտեմարանները
Կամ տեսնո՞ւմ ես կարկուտի+ շտեմարանները,
23 Որոնք ես պահում եմ աղետի համար,
Կռվի ու պատերազմի օրվա համար+։
24 Որտե՞ղ է այն ճանապարհը, որով տարածվում է լույսը,
Եվ արևելյան քամին+ ցրվում է երկրով մեկ։
25 Ո՞վ է ջրհեղեղի համար հուն բացել
Եվ ճանապարհ՝ որոտացող մրրկաբեր ամպի համար+,
26 Որ անձրև բերի այն երկրի վրա, որտեղ մարդ չի բնակվում+,
Անապատի վրա, որտեղ մարդ չկա,
27 Որ կշտացնի փոթորկից ավերված ու ամայացած տեղերը
Եվ առատ խոտ աճեցնի+։
28 Մի՞թե անձրևը+ հայր ունի,
Կամ ո՞վ է ծնել ցողակաթիլները+։
29 Ո՞ւմ որովայնից է դուրս գալիս սառույցը,
Եվ ո՞վ է ծնունդ տալիս երկնքի եղյամին+։
30 Ջրերը թաքնվում են ասես քարի տակ,
Եվ ջրերի անդունդի մակերեսը կարծրանում է+։
31 Կարո՞ղ ես պինդ կապել Կիմահ համաստեղության կապանքները
Կամ արձակել Կեսիլ համաստեղության+ պարանները։
32 Կարո՞ղ ես արդյոք Մազարոթ համաստեղությունը* հանել իր նշանակված ժամանակին
Եվ առաջնորդել Աշ համաստեղությունը իր որդիների հետ միասին։
33 Իմացե՞լ ես արդյոք երկնքի կանոնները+
Կամ կկարողանայի՞ր նրա իշխանությունը դնել երկրի վրա։
34 Կարո՞ղ ես ձայնդ դեպի ամպերը բարձրացնել,
Որպեսզի ալեկոծ ջրերը ծածկեն քեզ+։
35 Կարո՞ղ ես ուղարկել կայծակները, որ գնան
Ու քեզ ասեն. «Ահա՛ մենք»։
36 Ո՞վ իմաստություն+ դրեց ամպերի շերտերում,
Կամ ո՞վ հասկացողություն+ տվեց երկնքի երևույթներին։
37 Ո՞վ կարող է իմաստությամբ հաշվել ամպերի ճշգրիտ թիվը,
Կամ ո՞վ կարող է շուռ տալ երկնքում եղող ջրի սափորները+,
38 Երբ հողը ցեխի է վերածվում ու հոսում է հալած մետաղի պես,
Եվ երկրի կոշտուկները իրար են կպչում։
39 Կարո՞ղ ես որս բռնել առյուծի համար
Եվ կարո՞ղ ես հագեցնել զորեղ առյուծների անհագ ախորժակը+,
40 Երբ նրանք պահ են մտնում թաքստոցներում+
Կամ թաքնվելով դարան են մտնում։
41 Ո՞վ է ագռավի համար պատրաստում նրա կերակուրը+,
Երբ նրա ձագերը Աստծուն օգնության են կանչում,
Երբ թափառում են ուտելու բան չլինելու պատճառով»։
Ծանոթագրություններ
^ Ըստ ամենայնի Մազարոթը մի համաստեղություն է, որի ինքնությունը ներկայումս հնարավոր չէ բնորոշել։