Հոբ 40:1-24
40 Եհովան շարունակեց խոսել Հոբի հետ՝ ասելով.
2 «Մի՞թե բծախնդիր մարդը վեճի մեջ կմտնի Ամենակարողի հետ+։
Թող Աստծուն հանդիմանողը պատասխան տա»+։
3 Եվ Հոբը պատասխանեց Եհովային՝ ասելով.
4 «Ահա ես ոչնչություն եմ+։
Քեզ ի՞նչ պատասխան տամ,
Ձեռքս բերանիս եմ դրել+։
5 Մեկ անգամ խոսել եմ, բայց չեմ պատասխանի,
Խոսել եմ երկու անգամ, բայց ոչինչ չեմ ավելացնի»։
6 Եհովան շարունակեց փոթորկի միջից խոսել Հոբի հետ+՝ ասելով.
7 «Տղամարդու պես հանդերձդ գոտուդ տակ դիր, խնդրեմ+.
Քեզ հարցեր կտամ, իսկ դու տեղեկացրու ինձ+։
8 Մի՞թե իմ արդարությունը անվավեր կդարձնես,
Մի՞թե ինձ մեղավոր կհայտարարես, որպեսզի ինքդ ճիշտ դուրս գաս+։
9 Կամ մի՞թե Աստծու բազկի նման բազուկ ունես+
Եվ մի՞թե կարող ես ձայնով որոտ արձակել նրա պես+։
10 Զարդարիր քեզ, խնդրեմ, գերազանցությամբ+ ու բարձրությամբ+,
Արժանապատվություն+ ու շքեղություն+ հագիր։
11 Թող որ հոսեն քո բարկության կատաղի պոռթկումները+,
Եվ նայիր յուրաքանչյուր ամբարտավանի ու ցածրացրու նրան։
12 Նայիր ամեն ամբարտավանի ու խոնարհեցրու նրան+
Եվ ամբարիշտներին կոխկռտիր իրենց իսկ տեղում։
13 Թաքցրու նրանց միասին հողի մեջ+,
Նրանց երեսները կապիր ծածուկ տեղում։
14 Այդ ժամանակ ես ինքս կգովեմ քեզ,
Քանի որ քո աջ ձեռքը կարող է փրկել քեզ։
15 Ահա բեհեմոթը*, որին ստեղծել եմ, ինչպես և քեզ.
Ցլի նման նա կանաչ խոտ է ուտում+։
16 Ահա նրա զորությունը+ իր մեջքի մեջ է,
Եվ նրա հզոր ուժը՝ իր որովայնի ջղերի մեջ։
17 Նա թեքում է իր պոչը, որ մայրու է նման,
Նրա ազդրերի ջլերը միահյուսված են։
18 Նրա ոսկորները պղնձե խողովակներ են,
Նրա ամուր ոսկորները կռած երկաթից պատրաստված ձողերի են նման։
19 Նա Աստծու ճանապարհների սկիզբն է,
Միայն նրա Ստեղծողը+ կարող է մոտեցնել նրան իր սուրը։
20 Լեռները նրա համար իրենց պտուղն են բերում+,
Եվ դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ։
21 Նա պառկում է փշոտ եղջերառվույտների տակ,
Եղեգնյա թաքստոցում+ և ճահճոտ տեղում+։
22 Փշոտ եղջերառվույտները ծածկում են նրան իրենց ստվերով,
Գետահովտի բարդիները շրջապատում են նրան։
23 Երբ գետը վարարում է, նա խուճապահար չի վազում,
Թեև Հորդանանն+ էլ հորդի դեպի նրա բերանը, նա հանդարտ է։
24 Մի՞թե նրա աչքի առաջ որևէ մեկը կարող է բռնել նրան։
Կարո՞ղ է արդյոք մեկը կեռերով ծակել նրա քիթը»։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «գետաձին»։