Հոբ 5:1-27

5  «Կանչիր, խնդրեմ։ Կա՞ մեկը, որ կպատասխանի քեզ։ Սրբերից ո՞ր մեկին* պիտի դիմես։   Հիմարին վրդովմունքը կսպանի, Եվ հեշտությամբ հրապուրվողին նախանձը կմեռցնի։   Ես տեսա, թե ինչպես է հիմարը արմատներ գցում+, Բայց իսկույն սկսեցի նզովել նրա բնակության վայրը։   Նրա որդիները հեռու են փրկությունից+, Նրանք ջախջախվում են դարպասի մոտ, բայց ազատող չկա։   Նրա հնձածը քաղցածն է ուտում, Նույնիսկ մսագործի կեռերից կախված միսն են վերցնում, Եվ թակարդը փորձում է ատամներով բռնել նրանց ունեցվածքը։   Ինչ խոսք, հողից չէ, որ վնասակար բան է դուրս գալիս, Եվ գետնից չէ, որ դժբախտություն է բուսնում։   Մարդը դժբախտության համար է ծնվում, Ինչպես որ կայծերն են դեպի վեր թռչում։   Սակայն ես Աստծուն կդիմեի Եվ իմ գործը Աստծուն կներկայացնեի+,   Նրան, ով մեծ ու անըմբռնելի գործեր է անում, Հիասքանչ բաներ, որ թիվ չունեն+։ 10  Նրան, ով երկրի երեսին անձրև է տալիս+ Եվ դաշտերի վրա ջրեր ուղարկում+, 11  Նրան, ով խեղճերին բարձր տեղ է դնում+, Որպեսզի տրտմածները բարձրացվեն ու փրկություն գտնեն։ 12  Նրան, ով խափանում է խորագետների ծրագրերը+, Որպեսզի նրանց ձեռքերի գործն արդյունք չունենա։ 13  Նրան, ով իմաստուններին բռնում է իրենց իսկ խորամանկության մեջ+, Որպեսզի նենգավորների դավադրությունը արագ խափանվի+։ 14  Նրանք նույնիսկ ցերեկով են խավարի հանդիպում Եվ կեսօրին խարխափում են, ասես գիշերով+։ 15  Նրան, ով փրկում է նրանց բերանից դուրս եկող սրից Եվ աղքատին՝ ուժեղի ձեռքից+, 16  Որ խեղճը հույս ունենա+, Իսկ անարդարությունը փակի իր բերանը+։ 17  Երջանիկ է այն մարդը, որին Աստված հանդիմանում է+. Ամենակարողի խրատը* մի՛ մերժիր, 18  Որովհետև նա ցավ է պատճառում, և ինքն էլ կապում է վերքը, Փշրում է և իր իսկ ձեռքով բուժում։ 19  Վեց փորձանքից նա կազատի քեզ+, Եվ յոթից քեզ ոչ մի վնաս չի լինի+։ 20  Սովի ժամանակ նա կազատի քեզ մահից+ Եվ պատերազմի ժամանակ՝ սրի իշխանությունից։ 21  Լեզվի մտրակից դու ծածկված կլինես+, Ու երբ կողոպուտը գա, դրանից չես վախենա։ 22  Դու կծիծաղես կողոպուտի ու քաղցի վրա Եվ երկրի գազաններից չես վախենա։ 23  Քո ուխտը դաշտի քարերի հետ կլինի, Եվ դաշտի գազանները խաղաղությամբ կբնակվեն քեզ հետ+։ 24  Դու հաստատ կիմանաս, որ քո վրանում խաղաղություն կա, Եվ կգնաս քո արոտավայրերին նայելու ու կտեսնես, որ դրանցից ոչինչ չի պակասում։ 25  Դու կտեսնես, թե որքան է շատացել քո սերունդը+, Ինչպես նաև քո հետնորդները՝ երկրի բուսականության պես+։ 26  Երբ գերեզման գնաս, ուժդ դեռ տեղը կլինի+, Ինչպես խրձերը, որ դիզվում են իրենց ժամանակին։ 27  Ահա թե ինչ ենք մենք քննել։ Հենց այդպես էլ կա։ Լսիր և ինքդ հասկացիր դա»։

Ծանոթագրություններ

LXX-ում՝ «սուրբ հրեշտակներից ո՞ր մեկին»։
Տե՛ս Առ 1։2-ի ծնթ.։