Հոբ 6:1-30

6  Այդ ժամանակ Հոբը սկսեց խոսել ու պատասխան տալ.   «Օ՜, եթե միայն իմ ամբողջ տառապանքը+ կշռվեր, Եվ միևնույն ժամանակ իմ դժբախտությունը կշեռքի վրա դրվեր։   Հիմա այն ավելի ծանր է, քան ծովի ավազը, Դա է պատճառը, որ խոսքերս հնարավոր չէ սանձել+,   Որովհետև Ամենակարողի նետերն ինձ մոտ են+, Որոնց թույնը ոգիս է խմում+։ Աստծուց եկած սարսափները շարվել են իմ դեմ+։   Մի՞թե զեբրը+ կվրնջա, երբ խոտի վրա է, Կամ մի՞թե ցուլը կբառաչի, երբ իր կերի վրա է։   Մի՞թե անհամ բաները առանց աղի կուտվեն, Կամ մի՞թե տուղտի* լպրծուն հյութը համ ունի։   Հոգիս հրաժարվում է այդպիսի բաների դիպչելուց, Դրանք փտության պես են իմ կերակուրի մեջ։   Օ՜, եթե միայն իմ խնդրանքին պատասխան տրվեր, Եվ Աստված իմ հույսն իրականացներ,   Եթե Աստված վերցներ ու փշրեր ինձ, Արձակեր իր ձեռքն ու ինձ կործաներ+։ 10  Դա ինձ մխիթարություն կլիներ, Եվ չնայած իմ տանջալից ցավերին՝ ես ուրախությունից կցատկոտեի+ (Թեև նա կարեկցանք էլ ցույց չտար), քանի որ ես չեմ թաքցրել Սրբի+ խոսքերը+։ 11  Ի՞նչ է իմ զորությունը, որ սպասեմ+, Եվ ի՞նչ է իմ վերջը, որ հոգիս* երկարացնեմ։ 12  Մի՞թե զորությունս քարերի զորություն է, Կամ մի՞թե մարմինս պղնձից է։ 13  Մի՞թե ինքս ինձ օգնելու ուժ կա ինձանում, Եվ մի՞թե պտղաբեր աշխատանքը չի փախել ինձնից։ 14  Իսկ այն մարդը, որը իր դրացուն զրկում է սիրառատ բարությունից*+, Նա նույնիսկ Ամենակարողի հանդեպ վախը կթողնի+։ 15  Եղբայրներս նենգությամբ վարվեցին իմ հանդեպ+՝ ձմեռային հեղեղատի պես, Անհետացող ձմեռային հեղեղատների հունի պես։ 16  Սառույցի պատճառով նրանք մթնել են, Նրանցում ձյունը թաքնվում է։ 17  Իրենց ժամանակին նրանք անջուր+ են դառնում, նրանք լռում են. Շոգ ժամանակ նրանք ցամաքում են իրենց տեղից+։ 18  Նրանց ճանապարհի շավիղները թեքվում են, Նրանք դատարկ տեղ են բարձրանում ու կորչում։ 19  Թեմայի+ քարավանները փնտրեցին, Սաբայեցի+ ճանապարհորդները սպասեցին նրանց։ 20  Նրանք ամաչեցին, որ հույս էին դրել, Եկան այդ տեղը և հիասթափվեցին+։ 21  Իսկապես որ այժմ դուք ոչինչ եք+, Տեսնում եք սարսափը և վախենում+։ 22  Մի՞թե ես ձեզ ասել եմ. «Ինձ մի բան տվեք, Կամ ձեր ունեցվածքից նվեր տվեք իմ փոխարեն 23  Եվ ազատեք ինձ թշնամու ձեռքից+ Ու փրկագնեք բռնավորների ձեռքից»+։ 24  Սովորեցրեք ինձ, և ես լուռ կմնամ+, Բացատրեք ինձ, թե ինչ սխալ եմ թույլ տվել+։ 25  Ազնիվ խոսքերը երբեք ցավալի չեն եղել+, Բայց ձեր հանդիմանությունից ի՞նչը կհանդիմանվի+։ 26  Մտադիր եք խոսքե՞րս հանդիմանել, Մինչդեռ հուսալքվածի+ խոսքերը քամի են+։ 27  Անշուշտ, դուք վիճակ էլ կգցեք անհայր երեխայի համար+ Եվ ձեր ընկերոջը կփոխանակեք+։ 28  Հիմա ինձ ուշադրություն դարձրեք Եվ տեսեք, թե արդյոք կստե՞մ+ ձեր երեսին։ 29  Խնդրում եմ, դարձյալ մտածեք. թող ոչ մի անարդարություն չլինի, Այո՛, դարձյալ մտածեք. արդարությունս դեռ մնում է+։ 30  Մի՞թե լեզվիս վրա անարդարություն կա, Կամ մի՞թե քիմքս չի ճանաչում դժբախտությունը»։

Ծանոթագրություններ

Բույսի տեսակ։
Կամ՝ «կյանքս [որպես հոգի]»։
Կամ՝ «նվիրված սիրուց»։