Հոբ 7:1-21
7 «Չէ՞ որ երկրի վրա հարկադիր աշխատանք+ կա մահկանացու մարդու համար,
Եվ չէ՞ որ նրա օրերը նման են վարձու աշխատողի օրերին+։
2 Ստրուկի պես նա ստվերի+ է տենչում,
Եվ վարձու աշխատողի պես՝ իր աշխատավարձին+ սպասում։
3 Այսպես անպետք լուսնային ամիսներ+ ինձ բաժին ընկան,
Եվ տառապանքի գիշերներ+ հաշվվեցին ինձ վրա։
4 Երբ պառկում եմ, ասում եմ. «Ե՞րբ եմ վեր կենալու»+։
Երբ երեկո է իջնում, ես անհանգստությամբ եմ լցվում մինչև առավոտյան մթնշաղը։
5 Մարմինս որդեր+ ու հողի կոշտուկներ է հագել+,
Մաշկս կեղանքներով է պատվել և քայքայվում է+։
6 Օրերս ավելի սրընթաց են անցնում+, քան մաքոքը,
Եվ անհույս վերջանում են+։
7 Հիշիր, որ կյանքս քամի է+,
Որ աչքս այլևս բարիք չի տեսնի։
8 Ինձ տեսնողի աչքը ինձ չի տեսնի,
Քո աչքերը ինձ վրա կլինեն, բայց ես չեմ լինի+։
9 Ամպը ցրվում ու անհետանում է,
Նմանապես, գերեզման* իջնողը վեր չի ելնի+։
10 Նա այլևս տուն չի վերադառնա,
Եվ իր բնակատեղը այլևս չի ճանաչի նրան+։
11 Ուստի ես չեմ զսպելու իմ բերանը,
Տանջալից ոգով պիտի խոսեմ,
Հոգուս դառնությամբ պիտի մտահոգվեմ+։
12 Մի՞թե ես ծով եմ կամ ծովահրեշ,
Որ պահապան դնես+ ինձ վրա։
13 Երբ ասում եմ՝ «բազմոցս կմխիթարի ինձ,
Անկողինս կթեթևացնի մտահոգությունս»,
14 Դու սարսափեցնում ես ինձ երազներով
Եվ տեսիլքներով վախեցնում ես ինձ։
15 Այնպես որ հոգիս խեղդվելն է ընտրում,
Մահանալ է ուզում+ և ոչ թե ոսկորներիս նայել։
16 Ես մերժել եմ կյանքը+, հավիտյան չէի ապրի։
Թո՛ղ ինձ, որովհետև իմ օրերը գոլորշի են+։
17 Ի՞նչ է մահկանացու մարդը+, որ դաստիարակես նրան
Եվ որ սիրտդ ուղղես նրա վրա,
18 Որ ամեն առավոտ ուշադրություն դարձնես նրան,
Որ ամեն ակնթարթ փորձես նրան+։
19 Ինչո՞ւ քո հայացքը չհեռացնես ինձնից+,
Եվ ինձ մենակ չթողնես, մինչև որ թուքս կուլ տամ։
20 Եթե մեղք եմ գործել, ի՞նչ կարող եմ անել քո դեմ, ո՛վ մարդկանց Դիտող+։
Ինչո՞ւ ես ինձ քո թիրախը դարձրել, որ ծանրություն լինեմ քեզ համար։
21 Ինչո՞ւ չես ներում իմ հանցանքը+
Եվ չես անտեսում իմ մեղքը։
Հիմա ես հողի+ մեջ կպառկեմ,
Դու կփնտրես ինձ, բայց ես չեմ լինի»։
Ծանոթագրություններ
^ Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։