Հոբ 8:1-22

8  Այն ժամանակ Բաղդատ սովեցին+ պատասխանեց՝ ասելով.   «Մինչև ե՞րբ պիտի ասես այս բաները+. Բերանիդ խոսքերն ընդամենը ուժեղ քամի են+։   Մի՞թե Աստված կխեղաթյուրի արդարադատությունը+, Կամ մի՞թե Ամենակարողը կխեղաթյուրի արդարությունը+։   Քանի որ որդիներդ մեղք են գործել նրա դեմ, Նա էլ նրանց իրենց իսկ ապստամբության ձեռքն է մատնել։   Եթե փնտրես Աստծուն+ Եվ եթե Ամենակարողից հաճություն աղերսես,   Եթե մաքուր և ուղղամիտ ես+, Հիմա նա կարթնանար քեզ համար Եվ կվերականգներ քո արդար բնակատեղը։   Նույնիսկ եթե քո սկիզբը չնչին լիներ, Քո վերջը հետագայում շատ կմեծանար+։   Իսկապես, հարցրու, խնդրեմ, անցած սերունդներից+ Եվ ուշադրություն դարձրու այն բաներին, որոնք նրանց հայրերը քննել են+։   Մենք պարզապես երեկվանից ենք+ ու ոչինչ չգիտենք, Քանի որ երկրի վրա մեր օրերը ստվեր են+։ 10  Մի՞թե նրանք քեզ չեն սովորեցնի, չեն պատմի Եվ մի՞թե իրենց սրտից խոսքեր չեն բխեցնի։ 11  Եթե ճահճոտ տեղ չլինի, պապիրուսը+ կաճի՞, Եթե ջուր չլինի, եղեգը կաճի՞։ 12  Թեև այն դեռ չի բողբոջել և չի քաղվել, Բայց մնացած բոլոր խոտերից առաջ կչորանա+։ 13  Այսպիսին են ճանապարհները բոլոր նրանց, ովքեր մոռանում են Աստծուն+, Եվ հավատուրացի հույսը կկորչի+, 14  Որի վստահությունը վերացել է Եվ որի ապավինությունը սարդի տունն է+։ 15  Նա կհենվի իր տան վրա, բայց այն կանգուն չի մնա, Նա կբռնվի դրանից, բայց այն չի դիմանա։ 16  Արեգակի առաջ նա լի է բուսահյութով, Եվ նրա ոստերը նրա պարտեզում են տարածվում+։ 17  Նրա արմատները միահյուսվում են քարակույտի մեջ, Եվ նա քարե տուն է տեսնում։ 18  Եթե մեկը կուլ տա նրան իր տեղից+, Այն նույնպես կուրանա նրան՝ ասելով. «Ես քեզ չեմ տեսել»+։ 19  Այսպես է վերանում նրա ճանապարհը+, Եվ հողից ուրիշներն են բուսնում։ 20  Աստված ոչ մի անարատի չի մերժի, Ոչ էլ չարագործների հետ ձեռք կբռնի։ 21  Ի վերջո, բերանդ կլցնի ծիծաղով Եվ շուրթերդ՝ ուրախ բացականչությամբ։ 22  Քեզ ատողները ամոթ կհագնեն+, Եվ ամբարիշտների վրանը չի լինի»։

Ծանոթագրություններ