Հոբ 9:1-35
9 Հոբը պատասխանեց՝ ասելով.
2 «Ես իսկապես գիտեմ, որ դա այդպես է։
Բայց մահկանացու մարդը ինչպե՞ս կարող է ճիշտ լինել, երբ Աստծու հետ դատի մեջ է+։
3 Եթե Նա ուզենա վիճաբանել նրա հետ+,
Նա չի կարող պատասխանել Նրա տված հազար հարցերից անգամ մեկին։
4 Նա սրտով իմաստուն է և զորությամբ ուժեղ+։
Ո՞վ կարող է համառություն ցույց տալ նրա հանդեպ ու անվնաս դուրս գալ+։
5 Նա տեղաշարժ է անում լեռները+, և մարդիկ նույնիսկ չգիտեն այդ մասին։
Նա իր բարկությամբ կործանում է դրանք+։
6 Երկիրը ցնցելով՝ նա տեղաշարժ է անում այն,
Այնպես որ նրա սյուները+ դողում են։
7 Նա ասում է արևին, որ չշողա,
Եվ աստղերի շուրջ կնիք է դնում+։
8 Նա մենակ է տարածում երկինքը+
Եվ քայլում ծովի բարձր ալիքների+ վրայով։
9 Ստեղծում է Աշ համաստեղությունը*, Կեսիլ համաստեղությունը*,
Կիմահ համաստեղությունը*+ և հարավի ներքին սենյակները*։
10 Նա մեծ բաներ է անում, որ անըմբռնելի են+,
Եվ սքանչելի բաներ, որ թիվ չունեն+։
11 Նա անցնում է իմ կողքով, ու ես չեմ տեսնում նրան,
Նա առաջ է շարժվում, ու ես չեմ ճանաչում նրան+։
12 Նա խլում է. ո՞վ կարող է դիմադրել։
Ո՞վ կասի նրան՝ «ի՞նչ ես անում»+։
13 Աստված իր բարկությունը չի հեռացնի+,
Նրա առաջ խոնարհվում են հարստահարողի+ օգնականները։
14 Առավել ևս եթե պատասխան տամ նրան,
Խոսքերս կընտրեմ նրա համար+,
15 Ում չէի պատասխանի, նույնիսկ եթե ճիշտ+ լինեի։
Իմ դատական հակառակորդից հաճություն կաղերսեի+։
16 Եթե կանչեի նրան, կպատասխանե՞ր ինձ+։
Ես չեմ հավատում, որ նա ականջ կդներ իմ ձայնին։
17 Նա փոթորկի միջոցով հարվածում է ինձ
Եվ առանց պատճառի+ շատացնում վերքերս։
18 Նա թույլ չի տա, որ դարձյալ շունչ+ քաշեմ,
Որովհետև դառնությամբ է ինձ լցնում։
19 Եթե կա մեկը, որ զորությամբ ուժեղ է, դա նա է+,
Եվ եթե մեկը արդարությամբ է զորեղ, թող որ կանչի ինձ։
20 Եթե ես ճիշտ լինեի, բերանս ինձ ամբարիշտ կհայտարարեր,
Եթե անարատ լինեի, ապա նա ինձ խարդախ կհայտարարեր։
21 Եթե անարատ լինեի, հոգիս չէի ճանաչի,
Կյանքիցս կհրաժարվեի։
22 Մեկ է։ Այդ պատճառով էլ ասում եմ.
«Ինչպես անարատին, այնպես էլ ամբարշտին նա բնաջինջ է անում»+։
23 Եթե հանկարծահաս ջրհեղեղը մահ բերի,
Անմեղների հուսահատության վրա նա կծիծաղի։
24 Երկիրը ամբարշտի ձեռքն է տրվել+,
Նրա դատավորների երեսը նա ծածկում է։
Եթե ոչ նա, ապա էլ ո՞վ։
25 Օրերս ավելի սրընթաց են անցնում, քան վազորդը+,
Վազելով փախչում են և բարիք չեն տեսնի։
26 Եղեգնյա նավակների պես անցան-գնացին,
Արծվի պես, որն ուտելիք գտնելու համար այս ու այն կողմ է թռչում+։
27 Երբ ասում եմ՝ «մոռանամ մտահոգությունս+,
Փոխեմ դեմքիս արտահայտությունն+ ու պայծառանամ»,
28 Բոլոր ցավերիցս վախենում եմ+.
Ես գիտեմ, որ ինձ անմեղ չես համարի։
29 Անշուշտ, ես ամբարիշտ կդառնամ։
Էլ ինչո՞ւ եմ զուր տեղը+ ուժասպառ լինում։
30 Եթե ձյան ջրով լվացվեի
Եվ ձեռքերս մոխրաջրով*+ մաքրեի,
31 Այդ ժամանակ ինձ փոսը կընկղմեիր,
Եվ հանդերձներս կգարշեին ինձնից։
32 Նա ինձ պես մարդ չէ+, որ պատասխանեմ նրան,
Եվ որ դատվենք միասին։
33 Չկա ոչ մի մարդ, որ վճիռ կայացնի մեր միջև+,
Որ իր ձեռքը երկուսիս վրա դնի։
34 Թող նա հեռացնի գավազանը իմ վրայից+,
Եվ թող նրա ահը չսարսափեցնի ինձ։
35 Թույլ տվեք խոսեմ ու չվախենամ նրանից,
Որովհետև ներքուստ ես այդպիսին չեմ»։
Ծանոթագրություններ
^ Եբր. Աշ։ Ոմանց կարծիքով՝ Մեծ արջ համաստեղությունն է։
^ Ենթադրվում է, որ հասարակածից ցած՝ հարավային կիսագնդից երևացող համաստեղություններն են։
^ Եբր. Կիմահ։ Ոմանց կարծիքով՝ Պլեադ (Բազումք) աստղաբույլն է Ցուլ համաստեղությունում։
^ Եբր. Կեսիլ։ Ոմանց կարծիքով՝ Օրիոն (Հայկ) համաստեղությունն է։
^ Այսինքն՝ պոտաշով։