Հովել 1:1-20

1  Եհովայի խոսքը, որ եղավ+ Փաթուելի որդի Հովելին.  «Լսեցե՛ք սա, ո՛վ երեցներ, և ակա՛նջ դրեք, ո՛վ երկրի բոլոր բնակիչներ+։ Այսպիսի բան եղե՞լ է ձեր օրերում կամ ձեր նախահայրերի օրերում+։  Պատմե՛ք դրա մասին ձեր որդիներին, ձեր որդիների որդիներին, իսկ նրանց որդիները՝ հաջորդ սերնդին+։  Ինչ որ մնացել էր թրթուրից, մորեխը կերավ+, ինչ որ մնացել էր մորեխից, մորեխի թրթուրը կերավ, և ինչ որ մնացել էր մորեխի թրթուրից, խավարասերը կերավ+։  Արթնացե՛ք, ո՛վ հարբեցողներ+, և լա՛ց եղեք։ Ո՛վ բոլոր գինի խմողներ, ողբացե՛ք+ քաղցր գինու+ համար, քանի որ այն կտրվել է ձեր բերանից+։  Իմ երկրի վրա մի ազգ է եկել՝ հզոր ու անհամար+։ Նրա ատամները առյուծի ատամներ են+, և նրա ծնոտը՝ առյուծի ծնոտ։  Նա իմ որթատունկը զարհուրելի տեսարան է դարձրել+ և իմ թզենին՝ կոճղ+։ Նա ամբողջությամբ մերկացրել է դրանք ու մի կողմ նետել+։ Դրանց ոստերը սպիտակել են։  Ողբա՛, ինչպես քուրձ+ հագած կույսն է ողբում իր երիտասարդության ամուսնու* վրա։  Հացի ընծան+ և ըմպելիքի ընծան+ վերացել են Եհովայի տնից։ Ողբում են քահանաները+՝ Եհովային ծառայողները+։ 10  Դաշտն ավերվել է+, հողը սգում է+, քանի որ հացահատիկը կողոպտվել է, նոր գինին չորացել է+, իսկ յուղը՝ ցամաքել+։ 11  Հողագործներն ամաչում են+, խաղողագործները ողբում են ցորենի և գարու համար, քանի որ դաշտի բերքը ոչնչացել է+։ 12  Որթատունկը չորացել է, թզենին թառամել է, նռնենին, արմավենին և խնձորենին՝ դաշտի բոլոր ծառերը, չորացել են+, որովհետև ցնծությունը ամաչել ու հեռացել է մարդկանց որդիներից+։ 13  Քո՛ւրձ հագեք, կո՛ւրծք ծեծեք+, ո՛վ քահանաներ։ Ողբացե՛ք, զոհասեղանի մոտ ծառայողնե՛ր+։ Նե՛րս եկեք, գիշերե՛ք քուրձ հագած, ո՛վ իմ Աստծու ծառայողներ, որովհետև ձեր Աստծու տնից հացի ընծան+ և ըմպելիքի ընծան վերացել է+։ 14  Սրբացրե՛ք ծոմի ժամանակը+։ Հանդիսավոր հավաքո՛ւյթ գումարեք+։ Երեցներին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստված Եհովայի տան մո՛տ հավաքեք+ ու Եհովային օգնությա՛ն կանչեք+։ 15  Ավա՜ղ, այդ օրը+ գալիս է։ Եհովայի օրը մոտ է+, և Ամենակարողի կողմից այն ավերման պես է գալու։ 16  Չէ՞ որ մեր աչքերի առաջից ուտելիքը վերացել է, և մեր Աստծու տնից՝ ուրախությունն ու ցնծությունը+։ 17  Չորացած թզերը փչացել են նրանց թիերի տակ։ Ամբարներն ամայացել են։ Շտեմարանները փուլ են եկել, քանի որ հացահատիկը չորացել է։ 18  Օ՜, ինչպե՜ս են հեծեծում ընտանի կենդանիները։ Ինչպե՜ս են շփոթահար թափառում նախիրները, քանի որ նրանց համար արոտավայր չկա+։ Ոչխարների հոտերն էլ են պատիժ կրում հանցանքի պատճառով։ 19  Օ՜, Եհո՛վա, ես քեզ պիտի կանչեմ+, որովհետև կրակը կլանել է անապատի արոտավայրերը, և բոցը լափել է դաշտի բոլոր ծառերը+։ 20  Դաշտի գազաններն էլ են տենչում քեզ+, որովհետև ջրանցքները չորացել են+, և կրակը կլանել է անապատի արոտավայրերը»։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «տիրոջ»։