Հովհաննես 10:1-42

10  «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով ոչխարների փարախ դռնով+ չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ+։  Բայց ով դռնով+ է մտնում, նա ոչխարների+ հովիվն է+։  Դռնապանը+ բաց է անում նրա համար, և ոչխարները+ լսում են նրա ձայնը։ Նա անունով է կանչում իր ոչխարներին ու դուրս է տանում նրանց։  Երբ նա իր բոլոր ոչխարներին դուրս է տանում, նրանց առջևից է գնում, և ոչխարները հետևում են+ նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը+։  Օտարի հետևից նրանք երբեք չեն գնա, այլ կփախչեն+ նրանից, որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում»+։  Հիսուսը նրանց համար այս համեմատությունն արեց, սակայն նրանք չհասկացան, թե ինչ են նշանակում նրա խոսքերը+։  Ուստի Հիսուսը դարձյալ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ես եմ այն դուռը+, որով անցնում են ոչխարները։  Բոլոր նրանք, որ եկան՝ ձևացնելով, թե ես եմ, գող են ու ավազակ+, բայց ոչխարները չլսեցին նրանց+։  Ես եմ դուռը+. ով իմ միջով մտնի, կփրկվի։ Կմտնի ու դուրս կգա և արոտավայր կգտնի+։ 10  Գողը+ գալիս է միայն գողանալու, սպանելու և կործանելու նպատակով+։ Իսկ ես եկել եմ, որ նրանք կյանք ունենան՝ հավիտենական կյանք։ 11  Ես եմ բարի հովիվը+. բարի հովիվը իր հոգին տալիս է իր ոչխարների համար+։ 12  Վարձկանը+, որ հովիվ չէ, ու ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում, և գայլը հափշտակում է նրանց, ու ոչխարները ցրվում են+, 13  որովհետև նա վարձված+ մարդ է և հոգ չի տանում ոչխարների մասին+։ 14  Ես եմ բարի հովիվը. ես ճանաչում եմ իմ ոչխարներին+, և նրանք էլ ինձ են ճանաչում+, 15  ինչպես որ Հայրը ճանաչում է ինձ, և ես էլ Հորն եմ ճանաչում+։ Ես իմ հոգին տալիս եմ ոչխարների համար+։ 16  Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ+, որ այս փարախից չեն+. նրանց էլ պետք է բերեմ։ Նրանք կլսեն իմ ձայնը+ և մեկ հոտ կլինեն ու մեկ հովիվ կունենան+։ 17  Հայրը սիրում է ինձ+, որովհետև ես իմ հոգին տալիս եմ+, որ դարձյալ ստանամ այն։ 18  Ոչ ոք այն չի վերցնի ինձանից. ես ինքս եմ տալիս այն։ Ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ այն դարձյալ ստանալու+։ Այս պատվիրանը+ ես իմ Հորից եմ ստացել»։ 19  Այս խոսքերի պատճառով հրեաների մեջ կրկին բաժանում+ եղավ։ 20  Նրանցից շատերն ասում էին. «Նա դև ունի+, խելագար է։ Ինչո՞ւ եք նրան լսում»։ 21  Մյուսներն էլ ասում էին. «Դրանք դիվահարի խոսքեր չեն։ Մի՞թե դևը կարող է կույր մարդկանց աչքերը բացել»։ 22  Այդ ժամանակ Երուսաղեմում Նվիրման տոնն էր։ Ձմեռ էր։ 23  Հիսուսը քայլում էր տաճարում Սողոմոնի սյունաշարի+ միջով։ 24  Հրեաները շրջապատեցին նրան ու ասացին. «Մինչև ե՞րբ ես մեզ անորոշության մեջ պահելու։ Եթե դու ես Քրիստոսը+, պարզ ասա»+։ 25  Հիսուսն էլ պատասխանեց նրանց. «Ես ասացի ձեզ, բայց դուք չեք հավատում։ Այն գործերը, որ ես անում եմ իմ Հոր անունով, դրանք են իմ մասին վկայում+։ 26  Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք+։ 27  Իմ ոչխարները+ լսում են իմ ձայնը, և ես ճանաչում եմ նրանց, ու նրանք իմ հետևից են գալիս+։ 28  Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս+, նրանք երբեք չեն կործանվի+, ու ոչ ոք իմ ձեռքից չի հափշտակի նրանց+։ 29  Նրանք, որոնց իմ Հայրը+ ինձ տվեց, ավելի թանկ արժեն, քան մնացած բոլոր բաները+, ու ոչ ոք չի կարող հափշտակել նրանց Հոր ձեռքից+։ 30  Ես և Հայրը մի ենք»+։ 31  Հրեաները նորից քարեր վերցրին, որ քարկոծեն նրան+։ 32  Հիսուսն ասաց նրանց. «Ես ձեզ բազում բարի գործեր ցույց տվեցի Հորից։ Այդ գործերից ո՞ր մեկի համար եք ինձ քարկոծում»։ 33  Նրանք պատասխանեցին. «Մենք քեզ քարկոծում ենք ոչ թե բարի գործի համար, այլ հայհոյելու+, որովհետև ինքդ, մարդ լինելով, քեզ աստված ես դարձնում»+։ 34  Հիսուսն էլ ասաց նրանց. «Չէ՞ որ ձեր Օրենքում գրված է+. «Ես ասացի՝ «դուք աստվածներ եք»»+։ 35  Եթե նա «աստվածներ»+ է կոչում նրանց, ում դեմ էր ուղղված Աստծու խոսքը (և հնարավոր չէ, որ Սուրբ Գրքի խոսքը չեղյալ համարվի+), 36  դուք ի՞նձ եք ասում (որին Հայրը սրբացրեց և ուղարկեց աշխարհ), թե՝ հայհոյում ես, քանի որ ասացի՝ Աստծու Որդի եմ+։ 37  Եթե ես իմ Հոր գործերը+ չեմ անում, մի՛ հավատացեք ինձ։ 38  Բայց եթե անում եմ այդ գործերը, անգամ եթե ինձ չեք հավատում, գոնե այդ գործերին հավատացեք+, որպեսզի իմանաք և ավելի պարզ հասկանաք, որ Հայրը միության մեջ է ինձ հետ, և ես էլ միության մեջ եմ Հոր հետ»+։ 39  Եվ նրանք կրկին փորձեցին բռնել նրան+, բայց նա փախավ նրանց ձեռքից+։ 40  Նա դարձյալ Հորդանանի մյուս կողմն անցավ՝ այն վայրը, որտեղ առաջ Հովհաննեսը մկրտում էր+, և մնաց այնտեղ։ 41  Շատերը եկան նրա մոտ ու ասում էին. «Հովհաննեսը ոչ մի հրաշք չգործեց, բայց այն ամենը, որ Հովհաննեսն ասել էր այս մարդու մասին, ճիշտ էր»+։ 42  Եվ այնտեղ շատերը հավատացին նրան+։

Ծանոթագրություններ