Հովհաննես 12:1-50

12  Պասեքից վեց օր առաջ Հիսուսը եկավ Բեթանիա+, որտեղ Ղազարոսն+ էր, որին ինքը հարություն էր տվել։  Այնտեղ նրա համար ընթրիք պատրաստեցին։ Մարթան+ սպասարկում էր+, իսկ Ղազարոսը այն մարդկանց մեջ էր, որոնք նրա հետ թիկնել էին սեղանի շուրջ+։  Մարիամը, վերցնելով մոտ կես լիտր ազնիվ նարդոսից+ պատրաստված անուշահոտ յուղ, որը շատ թանկ արժեր, օծեց Հիսուսի ոտքերը, ապա սրբեց իր մազերով+։ Տունը անուշահոտ յուղի բուրմունքով լցվեց։  Սակայն նրա աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին+, որը պատրաստվում էր մատնել նրան, ասաց.  «Ինչի՞ համար այս յուղը+ չվաճառվեց երեք հարյուր դինարով* և չտրվեց աղքատներին»+։  Սակայն նա այս խոսքերն ասաց ոչ թե նրա համար, որ մտածում էր աղքատների մասին, այլ որ գող էր+։ Փողի արկղը իր մոտ էր+, և այնտեղ գցված փողը հանում էր։  Հիսուսն էլ ասաց. «Հանգի՛ստ թող նրան, որպեսզի նա պահի այս սովորությունը՝ ինձ թաղման օրվան պատրաստելու համար+։  Չէ՞ որ աղքատները+ միշտ ձեզ հետ են, բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ»։  Հրեաների մի մեծ բազմություն երբ իմացավ, թե որտեղ է Հիսուսը, եկավ այնտեղ, որպեսզի ոչ միայն Հիսուսին տեսնի, այլ նաև Ղազարոսին, որին նա հարություն էր տվել+։ 10  Ավագ քահանաները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին նույնպես սպանեն+, 11  որովհետև նրա պատճառով հրեաներից շատերը գնում էին այնտեղ և հավատում էին Հիսուսին+։ 12  Հաջորդ օրը ժողովրդի մի մեծ բազմություն, որ եկել էր տոնին, լսելով, որ Հիսուսը գալիս է Երուսաղեմ, 13  արմավենու ճյուղեր+ վերցրեց ու դուրս գնաց նրան դիմավորելու։ Նրանք սկսեցին բացականչել+. «Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր+։ Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով+՝ Իսրայելի թագավորը»+։ 14  Իսկ Հիսուսը մի ավանակ+ գտավ ու նստեց նրա վրա, ինչպես որ գրված է. 15  «Մի՛ վախեցիր, ո՛վ Սիոնի դուստր, ահա գալիս է քո թագավորը+՝ էշի քուռակի վրա նստած»+։ 16  Նրա աշակերտները սկզբում ուշադրություն չդարձրին այս ամենին+, բայց երբ Հիսուսը փառավորվեց+, այդ ժամանակ հիշեցին, որ այս ամենը նրա մասին էր գրված, և որ նրանք հենց այդպես էլ արեցին նրա համար+։ 17  Այն մարդիկ, որ նրա հետ էին, երբ նա Ղազարոսին+ դուրս կանչեց գերեզմանից և հարություն տվեց, անդադար վկայում էին իրենց տեսածի մասին+։ 18  Այդ պատճառով էլ ժողովուրդը, լսելով, որ նա արել էր այդ հրաշքը+, դիմավորեց նրան։ 19  Իսկ փարիսեցիներն+ իրար ասացին. «Տեսնում եք, որ ոչ մի բանի չենք հասնում։ Ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց»+։ 20  Տոնի առթիվ եկածների մեջ հույներ+ կային, որոնք եկել էին երկրպագություն անելու։ 21  Նրանք մոտեցան Փիլիպոսին+, որը Գալիլեայի Բեթսայիդայից էր, և սկսեցին խնդրել նրան. «Տե՛ր, ուզում ենք տեսնել Հիսուսին»+։ 22  Փիլիպոսը եկավ ու Անդրեասին ասաց, Անդրեասն ու Փիլիպոսն էլ եկան ու Հիսուսին ասացին։ 23  Հիսուսն ասաց նրանց. «Եկել է ժամը, որ մարդու Որդին փառավորվի+։ 24  Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ չի ընկնում ու չի մեռնում, միայն այդ մեկ հատիկն է մնում, բայց եթե մեռնում է+, շատ պտուղ է տալիս։ 25  Ով սիրում է իր հոգին, կործանում է այն, բայց նա, ով այս աշխարհում ատում է իր հոգին+, կպահպանի այն հավիտենական կյանքի համար+։ 26  Եթե մեկը ուզում է ծառայել ինձ, թող իմ հետևից գա, և որտեղ ես եմ, այնտեղ էլ իմ ծառան կլինի+։ Եթե մեկը ծառայի ինձ, Հայրը կպատվի նրան+։ 27  Հիմա հոգիս խռովված է+, և ի՞նչ ասեմ. Հա՛յր, ազատի՛ր ինձ այս ժամից+։ Բայց ես հենց այս ժամի համար եմ եկել։ 28  Հա՛յր, փառավորի՛ր քո անունը»։ Եվ մի ձայն+ եկավ երկնքից. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»+։ 29  Այնտեղ կանգնածներից ոմանք, լսելով այդ ձայնը, ասացին, թե որոտ եղավ։ Մյուսներն էլ ասացին. «Հրեշտակ խոսեց նրա հետ»։ 30  Իսկ Հիսուսն ասաց. «Այս ձայնը եկավ ոչ թե ինձ համար, այլ ձեզ համար+։ 31  Հիմա դատն է այս աշխարհի, հիմա այս աշխարհի իշխանը+ դուրս կնետվի+։ 32  Սակայն երբ ես բարձրացվեմ+, ամեն տեսակ մարդկանց դեպի ինձ կձգեմ»+։ 33  Նա ասաց սա, որպեսզի ցույց տա, թե ինչպիսի մահով է մեռնելու+։ 34  Իսկ ժողովուրդը պատասխանեց. «Մենք Օրենքից լսել ենք, որ Քրիստոսը հավիտյան է մնալու+։ Դու ինչպե՞ս ես ասում, թե մարդու Որդին պետք է բարձրացվի+։ Ո՞վ է այդ մարդու Որդին»+։ 35  Հիսուսն ասաց նրանց. «Լույսը մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ կլինի։ Քայլեք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը+ չհաղթի ձեզ։ Նա, ով խավարի մեջ է քայլում, չգիտի, թե ուր է գնում+։ 36  Քանի դեռ լույսն ունեք, հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ+ լինեք»։ Այս խոսքերն ասելուց հետո Հիսուսը գնաց ու թաքնվեց նրանցից։ 37  Ու թեև նա այդքան շատ հրաշքներ էր գործել նրանց առաջ, նրանք չէին հավատում նրան, 38  որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի խոսքերը, որն ասաց. «Եհո՛վա, ո՞վ հավատաց մեր լսած լուրին+։ Ո՞ւմ հայտնի դարձավ Եհովայի բազուկը»+։ 39  Նրանք չկարողացան հավատալ, որովհետև Եսայիան նաև ասել էր. 40  «Նա կուրացրեց նրանց աչքերը և կարծրացրեց նրանց սրտերը+, որ իրենց աչքերով չտեսնեն և իրենց սրտերով չըմբռնեն միտքը ու հետ չդառնան, որ ես բուժեմ նրանց»+։ 41  Եսայիան ասաց այս բաները, քանի որ տեսավ նրա փառքը+ և խոսեց նրա մասին։ 42  Ամեն դեպքում, նույնիսկ իշխաններից շատերը հավատացին նրան+, սակայն փարիսեցիների պատճառով բացահայտ չէին դավանում նրան, որպեսզի չվտարվեն ժողովարանից+, 43  որովհետև մարդկանց փառքը ավելի սիրեցին, քան Աստծու փառքը+։ 44  Հիսուսը բարձրաձայն ասաց. «Ով հավատում է ինձ, ոչ միայն ինձ է հավատում, այլև ինձ ուղարկողին+, 45  և ով տեսնում է ինձ, տեսնում է նաև ինձ ուղարկողին+։ 46  Ես աշխարհ եկա իբրև լույս+, որպեսզի ամեն ոք, ով հավատա ինձ, խավարի մեջ չմնա+։ 47  Բայց եթե մեկը լսում է իմ խոսքերը և չի պահում դրանք, ես չեմ դատում նրան, որովհետև ես եկա ոչ թե աշխարհը դատելու+ , այլ փրկելու+։ 48  Ինձ արհամարհողի և իմ ասածները չընդունողի համար դատավոր կա։ Այն խոսքը+, որ ես ասացի, ա՛յն կդատի նրան վերջին օրը, 49  որովհետև ես ոչ թե ինձանից խոսեցի, այլ ինձ ուղարկող Հայրը պատվեր տվեց ինձ, թե ինչ պիտի ասեմ և ինչ պիտի խոսեմ+։ 50  Նաև գիտեմ, որ նրա պատվերը հավիտենական կյանք է նշանակում+։ Հետևաբար, ինչ որ ես խոսում եմ, խոսում եմ այն, ինչ որ Հայրն ինձ ասաց»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։