Հովհաննես 15:1-27
15 «Ես եմ ճշմարիտ որթատունկը+, իսկ իմ Հայրը մշակն է+։
2 Ամեն ճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա հեռացնում է+, և ամեն մեկին, որ պտուղ է տալիս, նա մաքրում է+, որ ավելի շատ պտուղ տա+։
3 Դուք արդեն մաքուր եք այն խոսքի շնորհիվ, որ ասացի ձեզ+։
4 Միության մեջ մնացեք ինձ հետ, և ես էլ միության մեջ կմնամ ձեզ հետ+։ Ինչպես որ ճյուղը չի կարող ինքնուրույն պտուղ տալ, եթե չմնա որթատունկի վրա, նույնպես էլ դուք չեք կարող, եթե ինձ հետ միության մեջ չմնաք+։
5 Ես եմ որթատունկը, իսկ դուք ճյուղերն եք։ Նա, ով միության մեջ է մնում ինձ հետ, և ես՝ նրա հետ, շատ պտուղ+ է տալիս, որովհետև առանց ինձ դուք ոչինչ չեք կարող անել։
6 Եթե որևէ մեկը միության մեջ չի մնում ինձ հետ, ճյուղի պես նետվում է և չորանում։ Մարդիկ հավաքում են այդ ճյուղերը ու գցում կրակի մեջ, և դրանք այրվում են+։
7 Եթե դուք միության մեջ մնաք ինձ հետ, և իմ խոսքերը մնան ձեր սրտերում, ինչ էլ որ կամենաք, խնդրե՛ք, և կտրվի ձեզ+։
8 Սրանով է փառավորվում իմ Հայրը, որ դուք շարունակում եք շատ պտուղ բերել և ապացուցում եք, որ իմ աշակերտներն եք+։
9 Ինչպես Հայրը սիրեց ինձ+, այնպես էլ ես ձեզ սիրեցի. մնացեք իմ սիրո մեջ։
10 Եթե իմ պատվիրանները պահեք+, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես պահեցի Հոր պատվիրանները+ և մնում եմ նրա սիրո մեջ։
11 Այս խոսքերն ասացի ձեզ, որ լիովին զգաք այն ուրախությունը, որ ես ունեմ+։
12 Սա է իմ պատվիրանը. սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի+։
13 Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար+։
14 Դուք իմ ընկերներն եք, եթե կատարեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ+։
15 Այլևս ձեզ ծառա չեմ կոչում, քանի որ ծառան չգիտի, թե ինչ է անում իր տերը։ Բայց ես ձեզ ընկերներ+ կոչեցի, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ+։
16 Դուք չէ, որ ընտրեցիք ինձ, այլ ես ձեզ ընտրեցի և նշանակեցի, որպեսզի գնաք ու պտուղ բերեք+, և ձեր պտուղը մնա, և որպեսզի ինչ էլ որ խնդրեք Հորից իմ անունով, տա ձեզ+։
17 Սա եմ ձեզ պատվիրում. սիրեք միմյանց+։
18 Եթե աշխարհն ատում է ձեզ, իմացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել+։
19 Եթե դուք աշխարհի մի մասը լինեիք, աշխարհը կսիրեր ձեզ, որովհետև դուք իրենը կլինեիք+։ Բայց քանի որ դուք աշխարհի մի մասը չեք+, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար էլ աշխարհը ատում է ձեզ+։
20 Հիշեք այն խոսքը, որ ձեզ ասացի, թե՝ «ծառան մեծ չէ իր տիրոջից»։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն+, եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։
21 Սակայն այս ամենը ձեզ կանեն իմ անվան պատճառով, քանի որ չեն ճանաչում նրան, ով ուղարկեց ինձ+։
22 Եթե ես չգայի և նրանց հետ չխոսեի, նրանք ոչ մի մեղք չէին ունենա+, բայց հիմա նրանք ոչ մի արդարացում չունեն իրենց մեղքի համար+։
23 Ով ատում է ինձ, ատում է նաև իմ Հորը+։
24 Եթե ես նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ մեկը չարեց+, նրանք մեղք չէին ունենա+, սակայն հիմա նրանք տեսան ու ատեցին ինձ էլ, իմ Հորն էլ+։
25 Բայց դա եղավ նրա համար, որ իրենց Օրենքում գրված խոսքը կատարվի՝ «առանց պատճառի ատեցին ինձ»+։
26 Երբ օգնականը* գա, որին Հոր մոտից կուղարկեմ ձեզ+, այսինքն՝ սուրբ ոգին, որը բացահայտում է ճշմարտությունը և որը Հորից է գալիս, նա՛* կվկայի իմ մասին+,
27 և դուք էլ կվկայեք+, քանի որ սկզբից ևեթ ինձ հետ եք եղել»։