Հովհաննես 16:1-33

16  «Այս բաները ասացի ձեզ, որ չգայթակղվեք+։  Ձեզ կվտարեն ժողովարանից+։ Եվ գալիս է ժամը, երբ ով որ ձեզ սպանի, պիտի կարծի, թե սուրբ ծառայություն է մատուցում Աստծուն+։  Բայց նրանք այս բաները ձեզ կանեն այն պատճառով, որ ո՛չ Հորը ճանաչեցին, ո՛չ էլ ինձ+։  Այնուհանդերձ, այս ամենն ասացի ձեզ, որ երբ այդ ժամը գա, հիշեք, որ այդ մասին ասել եմ ձեզ+։ Այս ամենը, սակայն, սկզբում չասացի ձեզ, քանի որ ձեզ հետ էի։  Բայց հիմա գնում եմ ինձ ուղարկողի մոտ+, մինչդեռ ձեզանից ոչ մեկը չի հարցնում, թե՝ «ո՞ւր ես գնում»։  Սակայն քանի որ այս բաները ձեզ ասացի, ձեր սրտերը տրտմեցին+։  Այնուհանդերձ, ճշմարտությունն եմ ձեզ ասում. ձեր օգտի համար է, որ ես գնում եմ, որովհետև եթե չգնամ, օգնականը*+ չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ։  Եվ երբ նա գա, աշխարհին համոզիչ ապացույցներ կբերի մեղքի, արդարության և դատաստանի մասին+.  նախ՝ մեղքի+ մասին, քանի որ նրանք չեն հավատում ինձ+, 10  ապա՝ արդարության+ մասին, քանի որ ես Հոր մոտ եմ գնում, և դուք ինձ այլևս չեք տեսնի, 11  և հետո՝ դատաստանի մասին+, քանի որ այս աշխարհի իշխանը դատապարտված է+։ 12  Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց հիմա դուք ի վիճակի չեք դրանք հասկանալու+։ 13  Բայց երբ նա* գա, այսինքն՝ սուրբ ոգին, որը բացահայտում է ճշմարտությունը+, կառաջնորդի ձեզ ողջ ճշմարտության մեջ, որովհետև իրենից չէ, որ կխոսի, այլ ինչ որ լսի, այն կխոսի և կհայտնի ձեզ գալիք բաների մասին+։ 14  Նա կփառավորի ինձ+, որովհետև կվերցնի այն ամենից, ինչ որ իմն է, և կհայտնի ձեզ+։ 15  Այն ամենը, ինչ Հայրն ունի, իմն է+։ Դրա համար ասացի, որ նա կվերցնի այն ամենից, ինչ որ իմն է, ու կհայտնի ձեզ։ 16  Մի քիչ ժամանակ էլ, և այլևս ինձ չեք տեսնի+, բայց մի կարճ ժամանակ հետո նորից կտեսնեք ինձ»։ 17  Այդ ժամանակ նրա աշակերտներից ոմանք իրար ասացին. «Ի՞նչ է նշանակում նրա խոսքերը՝ «մի քիչ ժամանակ էլ, և ինձ չեք տեսնի, բայց մի կարճ ժամանակ հետո նորից կտեսնեք ինձ», և «որովհետև ես Հոր մոտ եմ գնում»»։ 18  Նրանք ասում էին. «Ի՞նչ է նշանակում այն, որ նա ասում է՝ «մի փոքր ժամանակ էլ»։ Չենք հասկանում, թե ինչի մասին է խոսում»։ 19  Հիսուսը իմացավ+, որ ուզում էին հարցնել իրենից, ուստի ասաց նրանց. «Սրա մասի՞ն եք հարցնում իրար, որ ասացի, թե՝ «մի քիչ ժամանակ էլ, և ինձ չեք տեսնի, բայց մի կարճ ժամանակ հետո նորից կտեսնեք ինձ»։ 20  Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. դուք լաց կլինեք ու կողբաք, բայց աշխարհը կուրախանա, դուք կտրտմեք+, բայց ձեր տրտմությունը ուրախության կվերածվի+։ 21  Կինը ծննդաբերելիս ցավ* է քաշում, որովհետև նրա ծննդաբերության ժամը եկել է+, բայց երբ մանկանը ծնում է, իր նեղությունն այլևս չի հիշում, որովհետև ուրախանում է, որ մի մարդ լույս աշխարհ եկավ։ 22  Դուք էլ եք հիմա տրտմած, բայց ես ձեզ նորից կտեսնեմ։ Ձեր սրտերը կուրախանան+, և ձեր ուրախությունը ոչ ոք չի խլի ձեզանից։ 23  Եվ այդ օրը+ դուք ինձնից ոչինչ չեք հարցնի։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե որևէ բան խնդրեք Հորից+ իմ անունով, նա կտա ձեզ+։ 24  Մինչև այս պահը դուք ոչինչ չեք խնդրել իմ անունով։ Խնդրեք և կստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի+։ 25  Ձեզ հետ համեմատություններ անելով խոսեցի+։ Ժամը գալիս է, երբ այլևս համեմատություններով չեմ խոսի ձեզ հետ, այլ հստակ կհայտնեմ ձեզ Հոր մասին։ 26  Այդ օրը իմ անունով դուք կխնդրեք Հորը։ Չեմ ասում ձեզ, որ ե՛ս կխնդրեմ Հորը ձեզ համար։ 27  Հայրը ինքն է սիրում ձեզ, որովհետև դուք սիրում եք ինձ+ ու հավատացիք, որ ես Հոր կողմից եկա+։ 28  Ես Հորից ելա և աշխարհ եկա։ Այժմ թողնում եմ աշխարհը ու գնում եմ Հոր մոտ»+։ 29  Նրա աշակերտներն ասացին. «Ահա հիմա դու հստակ ես խոսում և ոչ մի համեմատություն չես անում։ 30  Հիմա մենք գիտենք, որ դու ամեն ինչ գիտես+ և կարիք չկա, որ որևէ մեկը քեզնից բան հարցնի+։ Դրա համար էլ հավատում ենք, որ դու Աստծուց եկար»+։ 31  Հիսուսն էլ ասաց նրանց. «Հիմա հավատո՞ւմ եք։ 32  Ահա ժամը գալիս է և արդեն եկել է, երբ դուք կցրվեք՝ ամեն մեկդ իր տունը+, ու ինձ մենակ կթողնեք։ Սակայն ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է+։ 33  Այս բաները ձեզ ասացի, որ իմ միջոցով խաղաղություն ունենաք+։ Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «մխիթարիչը»։
Տե՛ս 14։26-ի ծնթ.։
Բռց.՝ «տրտմություն»։