Հովհաննես 18:1-40

18  Սա ասելուց հետո Հիսուսն իր աշակերտների հետ անցավ Կեդրոն+ հեղեղատի մյուս կողմը, որտեղ մի պարտեզ կար, և իր աշակերտների հետ մտավ այնտեղ+։  Հուդան՝ նրա մատնիչը, նույնպես գիտեր այդ վայրը, որովհետև Հիսուսը շատ անգամ էր իր աշակերտների հետ այնտեղ հանդիպել+։  Ուստի Հուդան, իր հետ վերցնելով զինվորների խմբին և ավագ քահանաների ու փարիսեցիների պահապաններին, ջահերով, լապտերներով ու զենքերով եկավ այնտեղ+։  Հիսուսը, իմանալով այն բոլոր բաները, որ պատահելու էին իրեն+, առաջ գնաց ու նրանց ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»։  Նրանք պատասխանեցին. «Հիսուս նազովրեցուն»+։ Նա էլ ասաց. «Ես եմ»։ Նրա մատնիչը+՝ Հուդան էլ էր նրանց հետ կանգնած։  Սակայն երբ նրանց ասաց՝ «ես եմ», նրանք հետ-​հետ գնացին+ ու գետին ընկան։  Ուստի նա նորից հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք ասացին. «Հիսուս նազովրեցուն»։  Հիսուսը պատասխանեց. «Ձեզ ասացի, որ ես եմ։ Եթե ինձ եք փնտրում, թողեք, որ նրանք գնան»։  Նա այսպես ասաց, որպեսզի կատարվեր այն խոսքը, որ նա ասել էր՝ «ում որ ինձ տվեցիր, նրանցից ոչ մեկին չկորցրի»+։ 10  Սիմոն Պետրոսը, որը սուր ուներ, քաշեց ու զարկեց քահանայապետի ծառային և նրա աջ ականջը կտրեց+։ Այդ ծառայի անունը Մալքոս էր։ 11  Հիսուսն ասաց Պետրոսին. «Սուրը պատյանի մեջ դիր+։ Մի՞թե չպետք է խմեմ+ այն բաժակը, որ Հայրը տվեց ինձ»։ 12  Զինվորների խումբը, զորապետը և հրեաների պահապանները բռնեցին Հիսուսին, կապեցին 13  ու սկզբում տարան Հաննայի մոտ, քանի որ նա Կայիափայի՝ այդ տարվա քահանայապետի աներն էր+։ 14  Սա այն Կայիափան էր, որը հրեաներին խորհուրդ էր տվել ու ասել, թե ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար+։ 15  Սիմոն Պետրոսը և մեկ ուրիշ աշակերտ գնում էին Հիսուսի հետևից+։ Այդ աշակերտը ծանոթ էր քահանայապետին, ուստի Հիսուսի հետ մտավ քահանայապետի բակ, 16  իսկ Պետրոսը դրսում՝ դռան մոտ, կանգնել էր+։ Եվ այդ մյուս աշակերտը, որ քահանայապետին ծանոթ էր, դուրս գնաց, խոսեց դռնապանի հետ և Պետրոսին ներս բերեց։ 17  Այդ ժամանակ աղախինը՝ դռնապանը, Պետրոսին ասաց. «Դու էլ այս մարդու աշակերտներից մեկը չե՞ս»։ Նա էլ ասաց. «Ո՛չ»+։ 18  Իսկ ծառաներն ու պահապանները կանգնած էին այնտեղ, ածուխ էին վառում+ ու տաքանում, քանի որ ցուրտ էր։ Պետրոսը նույնպես նրանց հետ կանգնած տաքանում էր։ 19  Այդ ընթացքում քահանան հարցեր էր տալիս Հիսուսին նրա աշակերտների ու նրա ուսմունքի մասին։ 20  Հիսուսն էլ պատասխանում էր նրան. «Ես աշխարհի հետ բացեիբաց խոսեցի։ Միշտ սովորեցնում էի ժողովարանում և տաճարում+, որտեղ հավաքվում են բոլոր հրեաները, և գաղտնի ոչ մի բան չխոսեցի։ 21  Ինչո՞ւ ես ինձ հարցեր տալիս։ Հարցրու նրանց, ովքեր լսել են, թե ինչ եմ խոսել իրենց հետ։ Ահա սրանք գիտեն, թե ես ինչ եմ ասել»։ 22  Երբ նա այս խոսքերն ասաց, այնտեղ կանգնած պահապաններից մեկը ապտակեց+ Հիսուսին ու ասաց. «Այդպե՞ս ես պատասխանում ավագ քահանային»։ 23  Հիսուսն էլ պատասխանեց նրան. «Եթե սխալ բան ասացի, ասա, բայց եթե ճիշտ ասացի, ապա ինչո՞ւ ես խփում ինձ»։ 24  Այդ ժամանակ Հաննան նրան կապված ուղարկեց Կայիափա քահանայապետի մոտ+։ 25  Իսկ Սիմոն Պետրոսը կանգնած տաքանում էր։ Նրան հարցրին. «Դու էլ նրա աշակերտներից չե՞ս»։ Նա էլ հերքեց ու ասաց. «Ո՛չ»+։ 26  Քահանայապետի ծառաներից մեկը, որն այն մարդու ազգականն էր, որի ականջը Պետրոսը կտրել էր+, ասաց. «Չէ՞ որ պարտեզում քեզ նրա հետ տեսա»։ 27  Սակայն Պետրոսը դարձյալ հերքեց, ու հենց նույն պահին աքաղաղը կանչեց+։ 28  Այնուհետև Կայիափայի մոտից Հիսուսին տարան կուսակալի պալատ+։ Առավոտ էր։ Սակայն նրանք կուսակալի պալատ չմտան, որպեսզի չպղծվեն+ ու կարողանան Պասեքի ընթրիքը ուտել։ 29  Պիղատոսը դուրս եկավ ու հարցրեց նրանց. «Ի՞նչ մեղադրանք եք ներկայացնում այս մարդու դեմ»+։ 30  Նրանք ասացին. «Եթե այս մարդը հանցավոր չլիներ, մենք նրան չէինք մատնի քո ձեռքը»։ 31  Պիղատոսն ասաց նրանց. «Վերցրեք նրան և ձեր օրենքի համաձայն դատեք»+։ Հրեաներն ասացին. «Օրենքով թույլատրելի չէ, որ մենք որևէ մեկին սպանենք»+։ 32  Սա եղավ, որ կատարվի Հիսուսի այն խոսքը, որը նա ասաց՝ նշելու համար, թե ինչպիսի մահով էր մեռնելու+։ 33  Պիղատոսը նորից մտավ պալատ, կանչեց Հիսուսին ու հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»+։ 34  Հիսուսը պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես տալիս այդ հարցը, թե՞ ուրիշներն ասացին քեզ իմ մասին»+։ 35  Պիղատոսն էլ ասաց. «Մի՞թե ես հրեա եմ։ Քո ազգը և ավագ քահանաները մատնեցին քեզ իմ ձեռքը+։ Ի՞նչ ես արել»։ 36  Հիսուսը պատասխանեց+. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ+։ Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը լիներ, իմ ծառաները կկռվեին+, որպեսզի չմատնվեմ հրեաների ձեռքը։ Բայց իմ թագավորությունը այստեղից չէ»։ 37  Ուստի Պիղատոսը հարցրեց. «Ուրեմն դու թագավո՞ր ես»+։ Հիսուսն էլ պատասխանեց. «Դո՛ւ ես ասում, որ ես թագավոր եմ։ Ես ծնվել ու եկել եմ աշխարհ, որ ճշմարտության+ մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտության կողմն է+, լսում է իմ ձայնը»+։ 38  Պիղատոսն ասաց նրան. «Ճշմարտությո՞ւնն ինչ է»։ Սա ասելուց հետո նա դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ և նրանց ասաց. «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրա մեջ+։ 39  Բայց դուք սովորություն ունեք, որ Պասեքին ձեզ համար մի մարդ ազատ արձակեմ+։ Ուզո՞ւմ եք՝ հրեաների թագավորին արձակեմ»։ 40  Նրանք նորից բղավեցին. «Չէ՛, նրա՛ն չէ, Բարաբբայի՛ն»։ Իսկ Բարաբբան ավազակ էր+։

Ծանոթագրություններ