Հովհաննես 7:1-53

7  Այս ամենից հետո Հիսուսը շարունակեց մնալ Գալիլեայում։ Նա չէր ուզում Հրեաստան գնալ, քանի որ հրեաները նրան սպանելու առիթ էին փնտրում+։  Սակայն մոտ էր հրեաների տոնը՝ Տաղավարների տոնը+։  Ուստի նրա եղբայրներն+ ասացին նրան. «Այստեղից դուրս եկ ու գնա Հրեաստան, որպեսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես։  Ով որ ուզում է ճանաչված լինել, ոչ մի բան թաքուն չի անում։ Եթե դու անում ես այդ բաները, ինքդ քեզ հայտնի դարձրու աշխարհին»։  Սակայն իրականում նրա եղբայրները+ չէին հավատում նրան+։  Ուստի Հիսուսն ասաց նրանց. «Իմ ժամանակը դեռ չի հասել+, բայց դուք ամեն ժամանակ էլ կարող եք գնալ։  Աշխարհը ձեզ ատելու պատճառ չունի, բայց ինձ ատում է, որովհետև ես նրա մասին վկայում եմ, որ նրա գործերը չար են+։  Դուք գնացեք տոնին, ես դեռ չեմ գա, որովհետև իմ ժամանակը+ դեռ չի լրացել»+։  Այս բաներն ասելուց հետո նա մնաց Գալիլեայում։ 10  Բայց երբ նրա եղբայրները գնացին տոնին, այդ ժամանակ ինքն էլ գնաց, սակայն ոչ թե բացահայտ կերպով, այլ գաղտնի+։ 11  Հրեաները տոնի ժամանակ փնտրում էին+ նրան և ասում. «Որտե՞ղ է նա»։ 12  Ժողովրդի մեջ նրա մասին շատ շշուկներ էին գնում+։ Ոմանք ասում էին՝ «լավ մարդ է», մյուսներն էլ՝ «լավը չէ, ժողովրդին մոլորեցնում է»։ 13  Սակայն ոչ մեկը նրա մասին բացահայտ չէր խոսում, քանի որ մարդիկ վախենում էին հրեաներից*+։ 14  Երբ արդեն տոնի կեսն անցել էր, Հիսուսը գնաց տաճար ու սկսեց այնտեղ սովորեցնել+։ 15  Հրեաները զարմանում էին ու ասում. «Այս մարդուն որտեղի՞ց այսպիսի գիտելիքներ+, չէ՞ որ դպրոցներում չի սովորել»+։ 16  Հիսուսն էլ պատասխանեց. «Ինչ որ սովորեցնում եմ, իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է+։ 17  Եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, այս ուսմունքի մասին կիմանա՝ արդյոք այն Աստծո՞ւց է+, թե՞ ես ինձնից եմ խոսում։ 18  Ով իրենից է խոսում, իր սեփական փառքն է փնտրում, բայց ով իրեն ուղարկողի փառքն+ է փնտրում, նա ճշմարիտ է, և նրանում անարդարություն չկա։ 19  Մի՞թե Մովսեսը ձեզ չտվեց Օրենքը+։ Բայց ձեզանից ոչ մեկը չի հնազանդվում Օրենքին։ Ինչո՞ւ եք ուզում սպանել ինձ»+։ 20  Ժողովուրդն էլ պատասխանեց. «Դու դև՛ ունես+։ Քեզ ո՞վ է ուզում սպանել»։ 21  Իսկ Հիսուսն ասաց. «Ես ընդամենը մի գործ արեցի+, և դուք բոլորդ զարմանում եք։ 22  Այդ պատճառով Մովսեսը ձեզ թլփատությունը+ տվեց (թեև այն ոչ թե Մովսեսից է, այլ նախահայրերից+), և շաբաթ օրով մարդ եք թլփատում։ 23  Եթե մարդը շաբաթ օրը թլփատվում է, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի, ինձ վրա զայրանո՞ւմ եք, որ շաբաթ օրը մի մարդու լրիվ առողջացրի+։ 24  Արտաքինով մի՛ դատեք, այլ արդարությամբ դատեք»+։ 25  Երուսաղեմի բնակիչներից ոմանք ասում էին. «Սա այն մարդը չէ՞, որին ուզում են սպանել+։ 26  Բայց ահա նա բացահայտ խոսում է+, և ոչինչ չեն ասում նրան։ Չլինի՞ թե իշխաններն էլ համոզվեցին, թե նա է Քրիստոսը+։ 27  Սակայն մենք գիտենք, թե որտեղից է այս մարդը+։ Իսկ երբ Քրիստոսը գա, ոչ ոք չի իմանալու, թե որտեղից է նա»+։ 28  Տաճարում սովորեցնելիս Հիսուսը բարձր ձայնով ասաց. «Դուք գիտեք ինձ և գիտեք, թե որտեղից եմ ես+։ Ես չեկա իմ նախաձեռնությամբ+։ Նա, ով ուղարկեց ինձ, իսկապես գոյություն ունի+, բայց դուք չեք ճանաչում նրան+։ 29  Իսկ ես ճանաչում եմ նրան+, որովհետև ես նրա կողմից եմ եկել, և նա է ինձ ուղարկել»+։ 30  Եվ նրանք սկսեցին առիթ փնտրել, որպեսզի բռնեն նրան+, բայց ոչ ոք չհամարձակվեց, որովհետև նրա ժամը+ դեռ չէր եկել։ 31  Սակայն ժողովրդի միջից շատերը հավատացին նրան+ և ասում էին. «Երբ որ Քրիստոսը գա, մի՞թե ավելի շատ հրաշքներ կանի+, քան այս մարդն արեց»։ 32  Փարիսեցիները լսեցին նրա մասին ժողովրդի մեջ եղած շշուկները, և ավագ քահանաներն ու փարիսեցիները պահապաններ ուղարկեցին, որ բռնեն նրան+։ 33  Հիսուսն էլ ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ կմնամ, մինչև որ գնամ նրա մոտ, ով ուղարկեց ինձ+։ 34  Դուք կփնտրեք ինձ+, բայց չեք գտնի, և որտեղ ես կլինեմ, դուք չեք կարող գալ»+։ 35  Հրեաներն էլ իրար ասացին. «Այս մարդը ո՞ւր է ուզում գնալ, որ մենք չենք գտնի նրան։ Մի՞թե ուզում է գնալ այն հրեաների մոտ, որոնք ցրված են+ հույների մեջ, և սովորեցնել հույներին։ 36  Ի՞նչ են նշանակում այն խոսքերը, որ նա ասաց՝ «դուք կփնտրեք ինձ, բայց չեք գտնի, և որտեղ ես կլինեմ, դուք չեք կարող գալ»»։ 37  Երբ եկավ վերջին օրը՝ տոնի մեծ օրը+, Հիսուսը կանգնեց ու բացականչեց. «Եթե մեկը ծարավ է+, թող ինձ մոտ գա ու խմի։ 38  Ով հավատում է ինձ+, ինչպես Գիրքն է ասում՝ «նրա ներսից կենդանի ջրի աղբյուրներ կբխեն»»+։ 39  Նա ասաց սա այն ոգու համար, որը պիտի ստանային նրանք, ովքեր հավատում էին իրեն, քանի որ այդ ժամանակ դեռևս ոգին+ չէին ստացել, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորվել+։ 40  Ուստի ժողովրդի միջից ոմանք, ովքեր լսեցին այս խոսքերը, սկսեցին ասել. «Սա իսկապես որ Մարգարեն է»+։ 41  Մյուսներն էլ ասում էին. «Սա Քրիստոսն է»+։ Իսկ ոմանք էլ ասում էին. «Մի՞թե Քրիստոսը+ Գալիլեայից է գալու+։ 42  Չէ՞ որ Գիրքը ասում է, որ Քրիստոսը գալու է Դավթի սերնդից+ և Բեթլեհեմից+՝ այն գյուղից, որտեղից որ Դավիթն էր»+։ 43  Այդպես ժողովրդի մեջ բաժանում եղավ նրա պատճառով+։ 44  Նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ մեկը չհամարձակվեց։ 45  Պահապանները վերադարձան ավագ քահանաների ու փարիսեցիների մոտ, և վերջիններս հարցրին նրանց. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»։ 46  Պահապանները պատասխանեցին. «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը»+։ 47  Փարիսեցիներն էլ ասացին. «Ի՞նչ է, դուք է՞լ եք մոլորվել։ 48  Իշխաններից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատա՞ց նրան+։ 49  Անիծվա՛ծ է այս ժողովուրդը, որ Օրենքը չգիտի»+։ 50  Նիկոդեմոսը, որը դրանից առաջ եկել էր նրա մոտ և որը նրանցից մեկն էր, ասաց նրանց. 51  «Մի՞թե մեր օրենքը դատում է մի մարդու՝ առանց նախապես նրան լսելու+ և իմանալու, թե նա ինչ է արել»։ 52  Նրանք էլ ասացին նրան. «Ի՞նչ է, դո՞ւ էլ ես Գալիլեայից։ Քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից ոչ մի մարգարե+ դուրս չի գալու»։* * אBSysձեռագրերում բացակայում են 53-րդ համարից մինչև 8-րդ գլխի 11-րդ համարները, որոնցում (հունարեն տարբեր տեքստերում և թարգմանություններում որոշ տարբերություններով) գրված է հետևյալը. 53  Եվ ամեն մեկն իր տուն գնաց։

Ծանոթագրություններ

Ամենայն հավանականությամբ վերաբ. է հրեա կրոնական առաջնորդներին։