Հովհաննես 9:1-41

9  Ճանապարհով անցնելիս Հիսուսը տեսավ մի մարդու, որն ի ծնե կույր էր։  Նրա աշակերտները հարցրին նրան. «Ռաբբի՛+, ո՞վ է մեղք գործել+, որ նա կույր է ծնվել, այս մա՞րդը, թե՞ նրա ծնողները»+։  Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ այս մարդն է մեղք գործել, ո՛չ էլ նրա ծնողները, բայց սա եղել է նրա համար, որ դրանով Աստծու գործերը հայտնի դառնան+։  Քանի դեռ ցերեկ է, մենք պետք է ինձ ուղարկողի գործերն անենք+։ Ահա գալիս է գիշերը+, երբ ոչ ոք չի կարող գործ անել։  Քանի դեռ աշխարհում եմ, ես աշխարհի լույսն եմ»+։  Սա ասելուց հետո նա թքեց գետնին, թքով կավ շինեց, կավը դրեց այդ մարդու աչքերին+  ու ասաց նրան. «Գնա՛, լվացվի՛ր+ Սիլովամի ավազանում»+ (որը թարգմանվում է «ուղարկված»)։ Նա էլ գնաց, լվացվեց+ և երբ վերադարձավ, տեսնում էր+։  Հարևանները և բոլոր նրանք, որ նախկինում այդ մարդուն տեսնում էին մուրալիս, ասացին. «Սա այն մարդը չէ՞, որ նստած ողորմություն էր խնդրում»+։  Ոմանք ասում էին՝ նա է, մյուսներն էլ՝ նա չէ, այլ նման է նրան։ Իսկ այդ մարդն ասում էր. «Այդ ես եմ»։ 10  Եվ հարցրին նրան. «Էդ ինչպե՞ս աչքերդ բացվեցին»+։ 11  Նա պատասխանեց. «Հիսուս կոչված մարդը կավ շինեց, քսեց աչքերիս ու ասաց ինձ. «Գնա՛ Սիլովամ+ և լվացվի՛ր»։ Ես էլ գնացի, լվացվեցի ու սկսեցի տեսնել»։ 12  Նրանք հարցրին. «Ո՞ւր է այդ մարդը»։ Նա պատասխանեց. «Չգիտեմ»։ 13  Նրանք էլ այդ մարդուն, որ մի ժամանակ կույր էր, տարան փարիսեցիների մոտ։ 14  Իսկ այդ օրը, երբ Հիսուսը կավ պատրաստեց ու բացեց նրա աչքերը+, շաբաթ+ էր։ 15  Հիմա էլ փարիսեցիները հարցրին նրան, թե ինչպես սկսեց տեսնել+։ Այդ մարդն էլ պատասխանեց. «Նա կավ դրեց աչքերիս, ես էլ լվացվեցի ու տեսնում եմ»։ 16  Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ չի պահում շաբաթը»+։ Ուրիշներն էլ ասում էին. «Մի մարդ, որ մեղավոր է, ինչպե՞ս կարող է այդպիսի հրաշքներ գործել»+։ Եվ բաժանում+ եղավ նրանց մեջ։ 17  Ուստի նորից հարցրին կույրին. «Դո՛ւ ինչ ես ասում նրա մասին, որ քո աչքերը բացեց»։ Նա պատասխանեց. «Նա մարգարե է»+։ 18  Սակայն հրեաները չէին հավատում, որ նա կույր է եղել և սկսել է տեսնել։ Ուստի կանչեցին այդ մարդու ծնողներին 19  ու հարցրին նրանց. «Սա՞ է ձեր որդին, որ ասում եք, թե կույր է ծնվել։ Այդ ինչպե՞ս է, որ հիմա տեսնում է»։ 20  Նրա ծնողները պատասխանեցին. «Մենք գիտենք, որ սա մեր որդին է և որ կույր է ծնվել։ 21  Բայց թե ինչպես է հիմա տեսնում, չգիտենք, կամ թե ով բացեց նրա աչքերը, չգիտենք։ Իրեն հարցրեք։ Նա արդեն չափահաս է, ինքը պետք է իր տեղը խոսի»։ 22  Նրա ծնողները այսպես պատասխանեցին, քանի որ վախենում էին+ հրեաներից, որովհետև հրեաները արդեն համաձայնության էին եկել, որ եթե որևէ մեկը նրան որպես Քրիստոս ընդունի, ժողովարանից պետք է վտարվի+։ 23  Ահա թե ինչու նրա ծնողներն ասացին. «Նա արդեն չափահաս է։ Իրեն հարցրեք»։ 24  Ուստի երկրորդ անգամ կանչեցին այդ մարդուն, որն առաջ կույր էր, ու ասացին նրան. «Աստծուն փա՛ռք տուր+։ Մենք գիտենք, որ այդ մարդը մեղավոր է»։ 25  Նա պատասխանեց. «Մեղավոր է, թե ոչ, չգիտեմ։ Բայց մի բան հաստատ գիտեմ, որ կույր էի, իսկ հիմա տեսնում եմ»։ 26  Նրանք էլ հարցրին. «Նա ի՞նչ արեց քեզ։ Ինչպե՞ս բացեց քո աչքերը»։ 27  Նա էլ պատասխանեց նրանց. «Ես ձեզ արդեն ասացի, բայց դուք չլսեցիք։ Ինչո՞ւ եք ուզում նորից լսել։ Չլինի՞ թե դուք էլ եք ուզում նրա աշակերտները դառնալ»։ 28  Նրանք նախատեցին նրան ու ասացին. «Դո՛ւ ես այդ մարդու աշակերտը, իսկ մենք Մովսեսի՛ աշակերտներն ենք։ 29  Մենք գիտենք, որ Աստված խոսել է Մովսեսի հետ+, բայց թե որտեղից է այս մարդը, մենք չգիտենք»+։ 30  Իսկ նա պատասխանեց. «Զարմանալին էլ հենց դա է+, որ դուք չգիտեք, թե նա որտեղից է, մինչդեռ նա իմ աչքերը բացեց։ 31  Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում+, բայց եթե որևէ մեկը աստվածավախ է և նրա կամքն է կատարում, նա լսում է նրան+։ 32  Չլսված բան է, որ ինչ-​որ մեկը կույր ծնված մարդու աչքերը բաց անի։ 33  Եթե այդ մարդը Աստծուց չլիներ+, ոչինչ էլ չէր կարողանա անել»։ 34  Նրանք էլ ասացին. «Ամբողջովին մեղքերի մեջ ես ծնված+ և դո՞ւ ես մեզ սովորեցնում»։ Ու դուրս վռնդեցին նրան+։ 35  Հիսուսը լսեց, որ այդ մարդուն վռնդել են, գտավ նրան ու հարցրեց. «Հավատո՞ւմ ես մարդու Որդուն»+։ 36  Նա էլ ասաց. «Ո՞վ է նա, տե՛ր, որ հավատամ նրան»։ 37  Հիսուսն ասաց. «Դու տեսար նրան, և քեզ հետ խոսողը հենց նա է»+։ 38  Այդ ժամանակ նա ասաց. «Հավատո՛ւմ եմ նրան, Տե՛ր»։ Եվ խոնարհվեց+ նրա առաջ։ 39  Հիսուսն ասաց. «Ես այս դատաստանի+ համար եկա աշխարհ, որ չտեսնողները տեսնեն+, և տեսնողները կուրանան»+։ 40  Երբ նրա մոտ եղող փարիսեցիները լսեցին այս խոսքերը, հարցրին նրան. «Մի՞թե մենք էլ ենք կույր»+։ 41  Հիսուսը պատասխանեց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա։ Բայց քանի որ ասում եք՝ տեսնում ենք+, ձեր մեղքը+ մնում է»։

Ծանոթագրություններ