Հովնան 1:1-17
1 Եհովայի խոսքը եղավ Ամաթի որդի Հովնանին+, և նրան ասվեց.
2 «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե+ մեծ քաղաքը և հայտարարիր, որ նրա չար գործերն ինձ են հասել»+։
3 Հովնանը վեր կացավ ու Եհովայի առաջից փախավ+ դեպի Թարսիս+։ Նա եկավ Հոպպե+ և Թարսիս գնացող մի նավ գտավ։ Գինը վճարելուց հետո մտավ նավը, որպեսզի նրանց հետ Թարսիս գնա Եհովայի առաջից։
4 Բայց Եհովան մի մեծ քամի բերեց ծովի վրա+, և մի մեծ փոթորիկ+ բարձրացավ, ու քիչ էր մնում, որ նավը խորտակվեր։
5 Ծովայինները վախեցան, և յուրաքանչյուրը սկսեց օգնության կանչել իր աստծուն+։ Նրանք սկսեցին նավի վրա եղած իրերը ծովը նետել, որպեսզի թեթևացնեն այն+։ Իսկ Հովնանը իջել էր նավի ամենացածր տեղը, պառկել էր ու խոր քուն մտել+։
6 Ավելի ուշ նավապետը մոտեցավ նրան ու ասաց. «Ի՞նչ ես քնել։ Վե՛ր կաց, կանչի՛ր քո աստծուն+։ Միգուցե ճշմարիտ Աստված հոգ տանի մեր մասին, ու մենք չկորչենք»+։
7 Հետո իրար ասացին. «Եկեք վիճակ գցենք+, որ իմանանք, թե ում պատճառով է այս աղետը եկել մեզ վրա»+։ Նրանք սկսեցին վիճակ գցել, և այն Հովնանի վրա ընկավ+։
8 Ուստի նրան ասացին. «Խնդրում ենք, ասա մեզ, թե ում պատճառով է այս աղետը եկել մեզ վրա+։ Ինչո՞վ ես զբաղվում և որտեղի՞ց ես եկել։ Ո՞ր երկրից և ո՞ր ժողովրդից ես»։
9 Նա էլ պատասխանեց. «Ես եբրայեցի եմ+ և վախենում եմ+ երկնքի Աստված Եհովայից+՝ Նրանից, ով ստեղծել է ծովն ու ցամաքը»+։
10 Այդ մարդիկ շատ վախեցան ու ասացին. «Այդ ի՜նչ ես արել»+։ (Նրանք արդեն գիտեին, որ նա Եհովայի առաջից է փախչում, որովհետև պատմել էր նրանց այդ մասին)։
11 Քանի որ ծովը գնալով ավելի ու ավելի էր մոլեգնում, նրանք հարցրին. «Ի՞նչ անենք քեզ+, որ ծովը հանդարտվի»։
12 Նա էլ ասաց. «Ինձ վերցրեք ու ծովը գցեք, և այն կհանդարտվի, որովհետև գիտեմ, որ իմ պատճառով է այս մեծ փոթորիկը եկել ձեզ վրա»+։
13 Բայց այդ մարդիկ փորձում էին անցնել փոթորկի միջով, որպեսզի նավը հետ բերեն ցամաք։ Սակայն անկարող էին, քանի որ ծովը գնալով ավելի ու ավելի էր մոլեգնում+։
14 Այդ ժամանակ նրանք կանչեցին Եհովային ու ասացին+. «Օ՜, Եհո՜վա, խնդրում ենք, թույլ մի՛ տուր, որ կորչենք այս մարդու* պատճառով։ Անմեղ արյուն մի՛ բեր մեզ վրա+, քանի որ այս ամենը քո կամքով է+, ո՛վ Եհովա»։
15 Ուստի նրանք վերցրին Հովնանին ու ծովը գցեցին, և ծովի մոլեգնությունը սկսեց դադարել+։
16 Եվ մարդիկ Եհովայից շատ վախեցան+, Եհովային զոհ մատուցեցին+ ու երդումներ տվեցին+։
17 Եհովան մի մեծ ձուկ ուղարկեց, որ կուլ տա Հովնանին+, և Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում մնաց+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «մարդու հոգու»։