Հովնան 2:1-10
2 Այդ ժամանակ Հովնանը ձկան փորից աղոթեց իր Աստված Եհովային+։
2 Նա ասաց.
«Իմ նեղության մեջ ես կանչեցի Եհովային+, և նա պատասխանեց ինձ+։
Գերեզմանի* փորից ես օգնության կանչեցի+։
Դու լսեցիր իմ ձայնը+։
3 Երբ ինձ գցեցիր խորքերը՝ ծովի սրտի մեջ+,
Ջրի հոսանքները շրջապատեցին ինձ։
Քո բոլոր կոհակներն ու ալիքները անցան իմ վրայով+։
4 Ես ասացի. «Քո աչքերի առաջից ես քշվեցի+։
Արդյոք նորից կտեսնե՞մ քո սուրբ տաճարը»+։
5 Ջրերը մինչև հոգիս շրջապատեցին ինձ+, ջրերի անդունդը պաշարել էր ինձ։
Ջրիմուռները փաթաթվել էին գլխիս։
6 Ես իջա մինչև լեռների հիմքերը։
Երկրի նիգերը փակվեցին իմ հետևից հավիտյան։
Բայց դու ինձ կենդանի հանեցիր փոսից, ո՜վ իմ Աստված Եհովա+։
7 Երբ հոգիս թուլացավ իմ մեջ+, ես Եհովային հիշեցի+։
Իմ աղոթքը քեզ հասավ, քո սուրբ տաճար հասավ+։
8 Ովքեր սուտ կուռքերին են նվիրված, իրենք իրենց զրկում են սիրառատ բարությունից+։
9 Իսկ ես շնորհակալական խոսքերով քեզ զոհ կմատուցեմ+։
Այն, ինչ երդվել եմ, կանեմ+։ Փրկությունը Եհովայից է»+։
10 Որոշ ժամանակ անց Եհովան հրամայեց ձկանը, և ձուկը Հովնանին փսխեց ցամաքի վրա+։
Ծանոթագրություններ
^ Եբրայերեն՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։