Հովնան 3:1-10
3 Եհովայի խոսքը երկրորդ անգամ եղավ Հովնանին, և նրան ասվեց+.
2 «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և հայտարարիր+ նրան այն, ինչ ասում եմ քեզ»։
3 Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե, ինչպես որ Եհովան ասել էր+։ Նինվեն Աստծու համար մեծ քաղաք էր+, և այն ոտքով անցնելու համար երեք օր էր հարկավոր։
4 Հովնանը մտավ քաղաք ու կտրեց-անցավ այնքան ճանապարհ, որը կարելի է անցնել մեկ օրում։ Նա հայտարարում էր. «Եվս քառասուն օր, և Նինվեն կտապալվի»+։
5 Նինվեի բնակիչները հավատ ընծայեցին Աստծուն+, ծոմ հայտարարեցին և մեծից մինչև փոքրը քուրձ հագան+։
6 Երբ լուրը հասավ Նինվեի թագավորին+, նա վեր կացավ իր գահից, հանեց իր արքայական հանդերձը, քրձով ծածկվեց ու նստեց մոխրի մեջ+։
7 Բացի դրանից, նա հրամայեց, որ Նինվեում հայտարարվի և թագավորի ու նրա մեծամեծների անունից հետևյալն ասվի.
«Ոչ մի մարդ, ոչ մի ընտանի կենդանի, ոչ մի խոշոր կամ մանր անասուն չպետք է որևէ բան ուտի։ Ոչ ոք թող կերակուր չուտի։ Նույնիսկ ջուր թող չխմի+։
8 Թող մարդիկ թե՛ իրենց և թե՛ ընտանի կենդանիներին քրձով ծածկեն, ամբողջ ուժով կանչեն Աստծուն, և յուրաքանչյուրը թող հետ դառնա+ իր չար ճանապարհից և այն բռնությունից, որ իր ձեռքերով գործում էր։
9 Ո՞վ գիտի, միգուցե ճշմարիտ Աստված հետ դառնա, ափսոսա+ և հետ կանգնի իր բորբոքված բարկությունից, ու մենք չկորչենք»+։
10 Ճշմարիտ Աստված տեսավ նրանց գործերը+, տեսավ, որ նրանք հետ էին դարձել իրենց չար ճանապարհից+, և ճշմարիտ Աստված ափսոսաց+, որ մտադրվել էր աղետ բերել նրանց վրա և չբերեց+։