Հովնան 4:1-11

4  Բայց Հովնանին դա ընդհանրապես դուր չեկավ+, և նա խիստ վրդովվեց։  Ուստի աղոթեց Եհովային՝ ասելով. «Ա՜խ, ո՜վ Եհովա, մի՞թե սա չէր իմ մտահոգությունը, երբ դեռ իմ երկրում էի։ Դա էր պատճառը, որ սկզբում փախա Թարսիս+, որովհետև գիտեի, որ դու գթառատ ու ողորմած Աստված ես+, չես շտապում բարկանալ և լի ես սիրառատ բարությամբ*+, որ միտքդ փոխում ես ու աղետ չես բերում+։  Եվ հիմա, ո՜վ Եհովա, խնդրում եմ, ինձնից վերցրու իմ հոգին+, քանի որ մեռնելս ապրելուցս լավ է»+։  Իսկ Եհովան ասաց. «Մի՞թե ճիշտ ես վարվում, որ բարկանում ես»+։  Հետո Հովնանը դուրս եկավ քաղաքից ու նստեց քաղաքի արևելյան կողմում։ Իր համար մի տաղավար շինեց, որ նստի դրա ստվերում+, մինչև որ տեսնի, թե քաղաքին ինչ է լինելու+։  Այդ ժամանակ Եհովա Աստված մի շշադդում աճեցրեց, որ այն բարձրանա Հովնանից վեր ու ստվեր գցի նրա գլխին, որպեսզի թշվառ վիճակից հանի նրան+։ Դդմենին տեսնելով՝ Հովնանը շատ ուրախացավ։  Սակայն հաջորդ օրը՝ լույսը բացվելուն պես, ճշմարիտ Աստված այնպես արեց, որ մի որդ+ փչացնի դդմենին, և այն աստիճանաբար չորացավ+։  Իսկ երբ արևը շողաց, Աստված նաև արևելյան տոթակեզ քամի+ ուղարկեց, և արևն այնպես հարվածեց Հովնանի գլխին, որ քիչ էր մնում կորցներ գիտակցությունը+։ Նա խնդրում էր, որ իր հոգին մեռնի, և ասում էր. «Մեռնելս ապրելուցս լավ է»+։  Աստված հարցրեց Հովնանին. «Մի՞թե ճիշտ ես վարվում, որ բարկանում ես դդմենու համար»+։ Նա էլ պատասխանեց. «Այո՛, ճիշտ եմ վարվում։ Այնքան բարկացած եմ, որ մեռնել եմ ուզում»։ 10  Բայց Եհովան ասաց. «Դու ափսոսացիր դդմենին, որը ո՛չ մշակել ես, ո՛չ էլ մեծացրել, որը մի գիշերվա մեջ աճեց ու մի գիշերվա մեջ էլ վերացավ։ 11  Չպե՞տք էր արդյոք ես էլ խղճայի Նինվե մեծ քաղաքին+, որում հարյուր քսան հազարից ավել մարդ կա, ովքեր իրենց աջ ու ձախ ձեռքը չեն տարբերում իրարից, էլ չեմ ասում, թե որքան շատ ընտանի կենդանիներ կան»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվիրված սիրով»։